«Մաշկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 13. Տող 13.

== Մարդու մաշկ ==
== Մարդու մաշկ ==
[[Պատկեր:RBiasutti1940mercator.png|մինի|Աշխարհի բնակչությունն ըստ մաշկի գույնի (1940 թվական)]]

{{Հիմնական|Մաշկ (մարդու)}}
{{Հիմնական|Մաշկ (մարդու)}}
Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ [[ընկալիչներ]], որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ ([[աղերի]]) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա '''գունանյութ'''‘ [[մելանին]], որը պահպանում է օրգանիզմը արևի [[Ուլտրամանուշակագույն ճառագայթներ|ուլտրամանուշակագույն]] գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։

10:36, 26 Մայիսի 2017-ի տարբերակ

Մաշկ (լատին․՝ cutis), ողնաշարավոր օրգանիզմների արտաքին ծածկույթը, որը պաշտպանում է մարմինը արտաքին ազդեցություններից և ունի մի շարք այլ կարևոր ֆունկցիաներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Հանդիսանում է կաթնասունների մոտ ամենամեծ օրգանը։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։

Ֆունկցիանները

Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են[1]`

  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիական

Մարդու մաշկ

Աշխարհի բնակչությունն ըստ մաշկի գույնի (1940 թվական)

Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա գունանյութմելանին, որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Կաթնասունների մաշկ

Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի)։

Ձկների և երկկենցաղների մաշկ

Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Թռչունների և սողունների մաշկ

Թռչունների մաշկը պատված է փետուրով, իսկ սողուններինը կաշի է որի վրա կան լորձ արդադրող գեղձեր։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. «Մաշկի հիմնական ֆունկցիաները». Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.