«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Վայոց Ձոր +Վայոց ձոր) |
||
Տող 31. | Տող 31. | ||
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։ |
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։ |
||
[[Բնական միջավայր]]ում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս [[Արարատյան դաշտ]]ի և [[Վայոց |
[[Բնական միջավայր]]ում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս [[Արարատյան դաշտ]]ի և [[Վայոց ձորի մարզ]]ի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։ |
||
== Տեսեք նաև == |
== Տեսեք նաև == |
20:20, 24 Մայիսի 2017-ի տարբերակ
Ամառային բախտակ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամառային բախտակ Ամառային բախտակի ընդհանուր տեսքը | ||||||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Salmo ischchan aestivalis
Kessler
|
||||||||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||||||||
Ամառային իշխան | ||||||||||||||||||
|
Ամառային բախտակը (լատին․՝ Salmo ischchan aestivalis) կամ ամառային իշխանը սաղմոնների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն Սևանա լճում։
Արտաքին կառուցվածք
Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-117, առավել հաճախ՝ 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։
Բազմացում և զարգացում
Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները՝ 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։
Բազմանում է մայիս-հուլիսին՝ լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։
Սննդառություն
Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։
Պահպանություն
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։
Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։
Տեսեք նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |