«Տիեզերագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ +{{անաղբյուր}}
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Hubble Space Telescope over Earth (during the STS-109 mission).jpg|մինի|[[Հաբլ ուղեծիրային աստղադիտակ]] Երկրի ֆոնին ([[STS-109]] առաքելության ժամանակ)]]
[[Պատկեր:Hubble Space Telescope over Earth (during the STS-109 mission).jpg|մինի|[[Հաբլ ուղեծիրային աստղադիտակ]] Երկրի ֆոնին ([[STS-109]] առաքելության ժամանակ)]]
'''Տիեզերագնացությունը''' և նրան հարակից '''տեխնիկական տիեզերագնացությունը ''' [[երկրի մթնոլորտ]]ից դուրս նավարկության տեսությունն ու պրակտիկան է։ Այլ կերպ ասած դեպի [[տիեզերք]] թռիչքի գիտությունն ու տեխնոլոգիան է։
'''Տիեզերագնացությունը''' և նրան հարակից '''տեխնիկական տիեզերագնացությունը ''' [[երկրի մթնոլորտ]]ից դուրս նավարկության տեսությունն ու պրակտիկան է։ Այլ կերպ ասած դեպի [[տիեզերք]] թռիչքի գիտությունն ու տեխնոլոգիան է։

05:10, 23 Մայիսի 2017-ի տարբերակ

Հաբլ ուղեծիրային աստղադիտակ Երկրի ֆոնին (STS-109 առաքելության ժամանակ)

Տիեզերագնացությունը և նրան հարակից տեխնիկական տիեզերագնացությունը երկրի մթնոլորտից դուրս նավարկության տեսությունն ու պրակտիկան է։ Այլ կերպ ասած դեպի տիեզերք թռիչքի գիտությունն ու տեխնոլոգիան է։

Պատմություն

Տիեզերագնացության վաղ պատմությունը տեսական է՝ տիեզերքի տեղաշարժման հիմնարար մաթեմատիկան տվել է Իսահակ Նյուտոնը իր 1687 թ Բնության փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունում։ 18-րդ և 19-րդ դարերում այլ մաթեմատիկոսներ՝ շվեյցարացի Լեոնարդ Էյլերը և իտալացի Ժոզեֆ Լագրանժը նույնպես էական ներդրում ունեցան։ Սակայն տիեզերագնացությունը միայն 20-րդ դարի կեսերին դարձավ պրակտիկ բնագավառ։ Ժամանակակից տիեզերագնացության հիմքերը դրվել են դեռ 13-րդ դարում երբ Չինաստանում տոնակատարությունների համար սկսեցին օգտագործել բոց արձակող հրթիռներ։ Դրանք փոքրիկ խողովակներ էին, որոնց մեջ վառոդ էին լցնում ու վառում։ Կրակի շիթը մեծ ճնշումով դուրս էր գալիս խողովակից ու առաջ տանում այն, ու այդպես խողովակը թռչում էր։ 17-րդ դարում ավելի գեղեցիկ տեսարան ստանալու համար գերմանացի վարպետները ստեղծեցին բազմաստիճան հրթիռներ։ Հրթիռի մի մասը վառվելուց հետո, մեկ այլ գույնով վառվում էր մյուս մասը։ 18-րդ դարում ռուս և գերմանացի գիտնականները կարողացան հրթիռի քաշը հասցնել 40 կիլոգրամի։ Ապա, գիտության և տեխնիկայի զարգացման հետ գիտնականները սկսեցին մշակել նաև հրթիռային տեխնիկայի գիտական հիմունքները։ Այստեղ մեծ դեր ունեցավ ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին(1857-1935): Նա համարվում է տիեզերագնացության հիմնադիրը։ 16 տարեկանում, երբ նա կարդաց Ժյուլ Վեռնի “Ճանապահորդություն դեպի լուսին” ֆանտաստիկ վեպը, որոշեց զբաղվել տիեզերանավ կառուցելու գործով։ 1883 թ. նա փորձարկեց ռեակտիվ տիեզերանավի աշխատանքի իր գաղափարըª բացելով բարձր ճնշման օդով լցված կաթսան և այն տեղից շարժվեց։ Այստեղից նա եզրակացրեց, որ դուրս եկող գազի ճնշումը փոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել կաթսայի արագությունը։ Այդ սկզբումքով կառուցված իր առաջին շարժիչը նա ստեղծեց 1898 թ.: Ապա նա հրատարակեց մի հոդված, որտեղ մաթեմատիկորեն հիմնավորեց իր գաղափարը։ Այդ բանաձևը գիտության մեջ մտավ որպես ՙՑիոլկովսկու բանաձև՚ և դարձավ տիեզերագնացության հիմքը։ Նրանք մտածում էին, որ կարելի հրթիռով հաղթահարել երկրի ձգողական դաշտն տիեզերանավ դուրս բերել ու դուրս գալ տեզերք։ Սկզբում այդ տիեզերանավը պետք է պտտվեր երկրի ձգողական դաշտում, ինչպես լուսինը ապա լքեր այն։ Իր մահից մեկ տարի առաջª ի մի բերելով բոլոր աշխատանքները նա սահմանեց այն հիմունքները, որոնց վրա հետագայում կառուցվեցին երկրի ձողական դաշտը հաղթահարող տիեզերանավերի շարժիչները։ Սկսած 1920-ական թվականներից, նրա հետ զուգահեռաբար տիեզերական տեխնիկայի հիմունքների մշակման մեջ մեծ ավանդ ունեցան ամերիկացի Ռոբերտ Գոդարդը և գերմանացի Վեռներ Ֆոն Բրաունը։ Առաջին անգամ հրթիռը հաղթահարեց երկրի ձգողական դաշտը 1957 թ.: Խորհրդային Միությունը կարողացավ երկրի շուրջ ուղեծիր դուրս բերել ՙՍպուտնիկ-1՚ մի փոքրիկ մետաղյա թիթեղից պատրաստված գունդ, որը ռադոալիքներով կապվում էր երկրի հետ։ Այն պտտվում էր երկրի մակերևույթից մոտավորապես 300 կմ բարձրության վրա։ Ապա, հաջորդ տարի ամերիկացիները լուսին ուղարկեցին հետազոտական մի մեքենա, որը 45 վայրկյան շարժվեց լուսնի մակերևույթով։ Բայց մարդիկ միշտ ձգտել են իրենք թռչել և 1957 թ.-ից այդ նպատակով սկսեցին փորձարկել տարբեր կենդանիներ։ Այդ տարի Լայկա անունով շունը դարձավ առաջին կենդանին, որ թռավ տիեզերք։ Առաջին մարդը, որ տիեզերանավով թռավ ռուս Յուրի Գագարինն էր։ Նա երկրի ձգողական դաշտը հաղթահարեց 1961 թ. ապրիլի 12-ին։ Նրա տիեզերանավը 108 րոպեում մեկ պտույտ գործեց երկրի շուրջն ու վայրէջք կատարեց։ Այդ օրը նշվում է որպես տիեզերագնացության օր։ Հետագայում հարյուրավոր տիեզերագնացներ դարձան երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակների բնակիչներ, իսկ այսօր երկրի շուրջը գործում է տիեզերակայանª մի հսկա շենքի չափեր ունեցող կոնստրուկցիա, որտեց հետազոտական աշխատանքներ են կատարում տարբեր երկրների տիեզերագնացներ և գիտնականներ։ 1969 թ. ամերիկացիները կարողացան մարդ իջեցնել լուսնի մակերևույթի վրա։ Առա այսօր դեպի լուսին կատարվել է 11 արշավանք։ Տիեզերագնացությունը նաև մեծ դեր ունի գիտւության զարգացման համար։ Տիեզերքում գործում են բազմաթիվ լաբորատորիաներ, որոնք ուսումնասիրում են ոչ միայն Երկիր մոլորակը, նրա շրջակայքը այլ նաև արեգակնային համակարգից դուրսª տիեզերքի խորքերը։ Այժմ աշխատանք է կատարվում Մարս մոլորակ թռչելու ուղղությամբ։ Նախատեսվում է այն իարկանցնել առաջիկա 20 տարվա ընթացքում։ Այդ անելու համար անհրաժեշտ են բոլորովին նոր տիպի հրթիռային շարժիչներ և տիեզերանավեր։

Տես նաև