«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արեւմտահայերէն|Մինաս Չերազ (արեւմտահայերէն)}}
{{Անձ
{{Անձ
|պատկեր=
|պատկեր=

05:33, 21 Մայիսի 2017-ի տարբերակ

Մինաս Չերազ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1852(1852-07-25)
ԾննդավայրHasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1929(1929-03-28)[2] (76 տարեկան)
Մահվան վայրՄարսել[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԵրկերNouvelles orientales?
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և դիվանագետ
ԱշխատավայրԱրմենի, Կեդրոնական վարժարան, L'Arménie և Վերածնունդ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, պառլամենտի անդամ, տնօրեն և գլխավոր խմբագիր
ԱնդամությունՀայ ազգային պատվիրակություն և Armenian delegation at the Congress of Berlin?
Ստորագրություն
Изображение автографа
 Minas Cheraz Վիքիպահեստում

Մինաս Չերազ (25 հուլիսի, 1852, Կ. Պոլիս - 1928), հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և հայրենասեր։

Կենսագրություն

Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։

Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից՝ կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով[3]։

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»[4]։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։

Գրականություն

  • «Մինաս Չերազի վաթսնամեայ հանրային գործունէութեան յոբելեան(1865-1925)»// տպարան Մասիս, Փարիզ(1928)
  • Արշակ Ալպօյաճեան. «Մինաս Չերազ, իր կեանքը եւ գործը»//տպարան Հաբեթ-Պաղտասար, Գահիրե (1927)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Չերազ» հոդվածին։