«Էդուարդ Ակոպով»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 6. | Տող 6. | ||
Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում: [[1967]] թվականին ավարտել է [[Ադրբեջան]]ի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը: Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով [[ճարտարագետ]]: Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել [[պատմվածք]]ներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում: |
Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում: [[1967]] թվականին ավարտել է [[Ադրբեջան]]ի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը: Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով [[ճարտարագետ]]: Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել [[պատմվածք]]ներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում: |
||
[[1972]] թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ [[Բուդիմիր Մետալնիկով]]ի արվեստանոցում: Նրա դիպլոմային աշխատանքը [[Մարդն «Օլիմպոսից» (ֆիլմ) | «Մարդն «Օլիմպոսից»]] ([[1974]]թ.) [[կինոնկար]]ի սցենարն էր: Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «[[Զինվորն ու փիղը]]» ([[1977]]թ.), [[Թթենի (ֆիլմ) | «Թթենի»]] ([[1979]]թ.), «Դարձեք իմ ամուսինը» ([[1981]]թ.), «Կիրակնօրյա հայրիկը» ([[1985]]թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» ([[1987]]թ.), «Ընկերը» (1987թ.) և այլն: Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոններում` [[Ֆրանսիա]]յում, [[Շվեդիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Գերմանիա]]յում և Ռուսաստանում: Էդուարդ Ակոպովի [[ |
[[1972]] թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ [[Բուդիմիր Մետալնիկով]]ի արվեստանոցում: Նրա դիպլոմային աշխատանքը [[Մարդն «Օլիմպոսից» (ֆիլմ) | «Մարդն «Օլիմպոսից»]] ([[1974]]թ.) [[կինոնկար]]ի սցենարն էր: Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «[[Զինվորն ու փիղը]]» ([[1977]]թ.), [[Թթենի (ֆիլմ) | «Թթենի»]] ([[1979]]թ.), «Դարձեք իմ ամուսինը» ([[1981]]թ.), «Կիրակնօրյա հայրիկը» ([[1985]]թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» ([[1987]]թ.), «Ընկերը» (1987թ.) և այլն: Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոններում` [[Ֆրանսիա]]յում, [[Շվեդիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Գերմանիա]]յում և Ռուսաստանում: Էդուարդ Ակոպովի [[Պիես (թատրոն) | պիեսները]] բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում: Նրա [[արձակ]]ը տպագրվում է նաև այժմ: |
||
== Ֆիլմագրությունը == |
== Ֆիլմագրությունը == |
11:41, 14 Մայիսի 2017-ի տարբերակ
Էդուարդ Ակոպով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1945 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 31, 2022[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | սցենարիստ |
Էդուարդ Տիգրանի Ակոպով (Հակոբով (Հակոբյան), ծնվ. 1945թ. հունիսի 24, Բաքու), հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող:[2] ԽՍՀՄ սցենարիստների միության ( գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը:
Կենսագրությունը
Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում: 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը: Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ: Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում:
1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում: Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974թ.) կինոնկարի սցենարն էր: Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Թթենի» (1979թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987թ.), «Ընկերը» (1987թ.) և այլն: Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոններում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում: Նրա արձակը տպագրվում է նաև այժմ:
Ֆիլմագրությունը
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1974 | Մարդն «Օլիմպոսից» | - |
1974 | Առաջին ձյունը | Первый снег |
1976 | Այստեղ իմ կառանատեղն է | Здесь мой причал |
1977 | Զինվորն ու փիղը | - |
1978 | Տրվում է բնակարան` երեխայի հետ | Сдаётся квартира с ребёнком |
1978 | Աստղային ամառ | Звездное лето |
1979 | Թթենի | - |
1979 | Օ՜, Գևորգ | - |
1979 | Տատիկի թոռնիկը | Бабушкин внук |
1981 | Դարձեք իմ ամուսինը | Будьте моим мужем |
1984 | Հարսնացուների խռովությունը | Бунт невесток |
1985 | Կիրակնօրյա հայրիկը | Воскресный папа |
1985 | Վերջին կիրակին | - |
1987 | Մարդը Կապուցինների ծառուղուց | Человек с бульвара Капуцинов |
1987 | Ընկերը | Друг |
1989 | Կղզին | Остров |
1989 | Արևելյան խարդախուհին | Восточная плутовка |
2002 | Միայն մեկ անգամ | Только раз… |
2006 | Խորհրդային ժամանակաշրջանի զբոսայգին | Парк советского периода |
2009 | Մարդը Կապուցինուհիների ծառուղուց | Человек с бульвара Капуцинок |