«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
Օսմանյան զորքերը կրկին հարձակվում են Սյունիքի իշխանության վրա։ Գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորահրամանատարության շարքերում տեղի ունեցավ պառակտում. [[Դավիթ Բեկ]]ը, ում մելիքները ենթարկվում էին որպես գահերեց իշխանի, ուներ ազնվական ծագում, մինչդեռ [[Մխիթար սպարապետ|Մխիթարը]] ռամիկ էր։ Ուստի Սյունիքի՝ ժամանակի վերնախավի մի մասը սատարում է հոգևորական զորավար [[Տեր-Ավետիս]]ին: Վերջինս հակված էր թուրքերի հետ հաշտվելու ու հանձնվելու մտքին<ref>{{գիրք|հեղինակ = Պողոսյան Ս. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն|բնօրինակ = |հղում = http://books.nt.am/readbook.php?ID=197&page=65&LangID=#|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 160 |մեջբերվող էջեր = 65|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
[[Պատկեր:2014 Prowincja Sjunik, Chyndzoresk (001).jpg|մինի|աջից|[[Խնձորեսկ]]]]
1729 թվականի սկզբին, երբ հակառակորդը կրկին պաշարեց [[Հալիձորի բերդ]]ը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին հայ բնակչությանը, տղամարդկանց սպանեցին, կանանց վերցրին իրենց հարեմները, իսկ երեխաներին գերեվարեցին։ Հալիձորի անկումից հետո Տեր-Ավետիսը հեռացավ [[Երուսաղեմ]]՝ ապաշխարհելուապաշխարելու, իսկ Մխիթար սպարապետը շարունակեց ազատագրական պայքարը։
 
Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ [[1730]] թվականին, [[Օրդուբադ]]ում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է [[Խնձորեսկ]]: Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում [[Թավրիզ]]: Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 133|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
195 909

edits

Նավարկման ցանկ