«Ալ կարմիր գույներով էտյուդը»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
== Մաս II Սրբերի երկիրը ==
Պատմությունը տեղափոխվում է անցյալ 30 տարով։ 22 հոգուց կազմված խումբը ճամփորդում է [[Վայրի Արևմուտք]]ով՝ իրենց բախտը փնտրելով։փնտրելու։ Արդյունքում կենդանի են մնում միայն երկուսը՝ ոմն Ջոն Ֆերյեն ու որբացած աղջնակ Լյուսին, ում Ֆերյեն այժմ իր դուստրն է համարում։ [[Մորմոններ]]ի սայլախումբը գտնում է Ֆերյեին ու աղջկան [[անապատ]]ում։ Ճամփորդները հոգնել էին երկար դեգերումներից առանց ջրի ու սննդի ու արդեն հուսահատվել էին ելք գտնել իրենց անելանելի իրավիճակից։ Մորմոնները խոստանում են իրենց համայնք վերցնել թշվառներին, եթե նրանք ընդունեն մորմոնների հավատքը։ Ֆերյեն համաձայնում է։ Շուտով խումբը հասնում է [[Յուտա]], որտեղ էլ կառուցում է իր սեփական քաղաքը։ Ֆերյեն դառնում է հայտնի ու հարուստ մարդ, միայնակ է մեծացնում աղջկան, մնալով ամուրի, ինչի համար հաճախ բազմակին հայրենակիցների նախատինքն է լսում։
 
Օրերից մի օր Լյուսիին փրկում է մի երիտասարդ՝ Ջեֆերսոն Հոուփը, որ բարեպաշտ քրիստոնյա էր ու Ֆերյեի հին ծանոթի որդին։ Նա մնում է Ֆերյեի տանը։ Հոուփը զբաղվում է լեռներում արծաթ հայթայթելով ու այն [[Սոլթ-Լեյք-Սիթի]]ում վաճառելով, որ գումար աշխատի իր իսկ բացահայտած հանքատեղերի մշակման համար։ Շուտով Հոուփը Լյուսիին ասում է, որ պետք է երկու ամսով հեռանա, բայց դրանից առաջ առաջարկում է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը համաձայնում է, նրա հայրը նույնպես շատ ուրախ է այդ որոշման համար, քանի որ երբեք որոշում չէր կայացնի աղջկան ամուսնացնել մորմոնի հետ։ Ջոն Ֆերյեն համարում է բազմակնությունը ամոթալի։ Երբ Հոուփը հեռանում է, Ֆերյեի մոտ է գալիս մորմոնների խմբի ավագը՝ Բրիգհեմ Յանգը։ Նա պարտադրում է Ֆերյեին աղջկան ամուսնացնել կամ Դրեբերի որդու, կամ Սփենջերսոնի որդու հետ։ Զրուցելով աղջկա հետ՝ Ֆերյեն որոշում է սպասել Հոուփի վերադարձին ու երեքով փախչել ցեղից։ Բայց հաջորդ օրը Սթենջերսոնն ու Դրեբերի որդին գալիս են խնամախոսվելու, Ֆերյեն էլ կոպտորեն դուրս է անում երկուսին էէլ, ինչը ցեղի ավանդույթներով համարվում է մահացու հանցագործություն։ Շուտով Ֆերյեն Յանգից մի գրություն է ստանում.
''<div style="text-align: center;"> «Մեղքը քավելու համար քեզ տրվում է քսանինը օր, իսկ հետո...»</div>''
 
''<div style="text-align: center;"> «Ջոն Ֆերյե Սոլթ-Լեյք Սիթիից, մահացել է [[օգոստոսի 4]]-ին, [[1860]]»</div>''
 
Հոուփը վերադառնում է հետ, որտեղ մորմոն Կուպերից իմանում է, որ Լյուսիին բռնի ուժով ամուսնացրել են Դրեբերի հետ։ Հարսանիքից մի ամիս անց Լյուսին մահանում է։ Թաղման ժամանակ վայրենի դարձած, պատառոտված Հոուփը անցնում է դագաղի մոտ ու աղջկա մատից հանում պսակի մատանին։ Նա հեռանում է լեռներ, դեգերում է, վայրի կյանք է վարում։ Որոշ ժամանակ անց Հոուփը վերադառնում է իր նախկին զբաղմունքին, բայց նրա համար, որ որոշակի գումար հավաքի ու վրեժ լուծի այն տականքնետիցտականքներից, որոնք սպանեցին իր հարսնացուին ու նրա հորը։ Նևադայում նա իմանում է, որ մորմոնական համայնքի կրտսեր անդամները, այդ թվում Դրեբերի ու Սփենջերսոնի որդիները, ապստամբել են ու հրաժարվել մարմոնական կրոնից ու հեռացել են։ Տարիներով նա թափառում էր քաղաքներով։ Նա գիտեր, որ Դրեբերն ու Սթենջերսոնը լքել են [[Ամերիկա]]ն ու հաստատվել [[Եվրոպա]]յում։ Նրանք եղել են [[Պետերբուրգ]]ում, [[Կոպենհագեն]]ում, շուտով թշվառ հերոսը գտնում է նրանց [[Լոնդոն]]ում ու իրականացնում վրեժի ակտը։
Մինչև դատը կկայանար՝ Ջեֆերսոն Հոուփը մահանում է [[Անևրիզմա|աորտայի անևրիզմայից]] (հիվանդության առկայությունը վկայել է Դոկտոր Ջոն Վաթսոնը Բեյքեր-Սթրիթ 221Բ-ում դեռ հանցագործի կալանավորման փորձի ժամանակ)։
 
230 085

edits

Նավարկման ցանկ