«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43. Տող 43.
Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը: <ref>{{cite web|url=http://iguazufalls.com/activities/helicopter-ride/|title=IguazuFalls.com Helicopter Ride|date=|publisher=IguazuFalls.com|accessdate=2017-01-23}}</ref> Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: [[Պասեո Գարգանտա դել Դիաբլո]]<nowiki/>ն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:

Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:23, 29 Ապրիլի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու
Cataratas del Iguazu
Տեսակջրվեժ, տեսարժան վայր և horseshoe waterfall?
ԵրկիրԱրգենտինա
Վարչատարածքային միավորՄիսիոնես և Պարանա
Աշխարհագրական
տեղադրություն
Արգենտինա Արգենտինա
Բրազիլիա Բրազիլիա
Մասն էԻգուասու
Ջրածախս1756 մ³/վ
Բարձրություն (ԲԾՄ)180 մետր
Հարաբերական
բարձրություն
82 մետր
Երկարություն82
Լայնություն4000
Պահպանման տարածքԻգուասու և Իգուասու
Իգուասու (ջրվեժ) (Արգենտինա)##
Իգուասու (ջրվեժ) (Արգենտինա)
Իգուասու (ջրվեժ) (Բրազիլիա)##
Իգուասու (ջրվեժ) (Բրազիլիա)

Իգուասու, (իսպ. Cataratas del Iguazú, գուարանի՝Chororo Yguasu, պորտուգալերեն՝ Cataratas do Iguaçu ) ջրվեժ Արգենտինայի Միսիոնես նահանգի և Բրազիլիայի Պարանա նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է:[1] Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, սակայն ջրվեժի մեծ մասը Արգենտինայի տարածքում է:  

«Իգուասու» անունը ծագել է տուպի-գուարանի լեզվի « բառից, որը նշանակում է ջուր, և «ûasú» բառից, որը նշանակում է մեծ: [2] Ըստ լեգենդի՝ մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող Ալվար Նունես Կաբեսա դե Վական1541 թվականին:

Աշխարհագրական դիրք

Իգուասու ջրվեժը գտնվում է այն վայրում, որտեղ Իգուասու գետը Պարանա բարձրավանդակի վրայից 23 կմ բարձրությունից կտրուկ թափվում է Պարանա գետի վրա: [3] Բազմաթիվ կղզիներ ջրվեժը բաժանում են մանր ջրվեժների, որոնց թիվը տատանվում է 150-300-ի սահմանում: Գետի հոսքի գրեթե կեսը թափվում է «Սատանայի կոկորդ» կոչվող նեղ անդունդի մեջ: «Սատանայի կոկորդ»-ը Ս- աձև տեսք ունի: Փոքր ջրվեժներից որոշներին տրվել են տեղանուններ, ինչպես օրինակ՝ Սան Մարտինի ջրվեժ, Բոսսետտի ջրվեժ և այլն:

Արգենտինայի և Բրազիլիայի միջև ջրվեժի բաշխումը

Բրազիլիայի և Արգենտինայի միջև սահմանը անցնում է «Սատանայի կոկորդ» կոչվող անդունդով: Աջ կողմում՝ Բրազիլիայի սահմանի վրա է գտնվում ջրվեժի մոտ 20%-ը, իսկ ձախ կողմը՝ ջրվեժի մոտ 80% - ը գտնվում է Արգենտինայի տարածքում:

Զբոսաշրջություն

Իգուասու ջրվեժի մոտակայքում գտնվում են 2 խոշոր օդանավակայաններ՝ Արգենտինայի Կատարաս դել Իգուասու միջազգային օդանավակայանը և Ֆոս դու Իգուասու միջազգային օդանավակայանը: Արգենտինայի օդանավակայանը գտնվում է Իգուասու քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա, բայց ջրվեժի մոտ գտնվող հյուրանոցներին ավելի մոտ է, քան Բրազիլական կողմը: [4] Օդանավակայանում տաքսու և ավտոբուսի ծառայություններ կան: Բրազիլիայի օդանավակայանը գտնվում է Բրազիլիայի, ջրվեժի և Ֆոս դու Իգուասու օդանավակայանի միջև: [5]

Հասանելիություն

Ջրվեժ կարելի է հասնել 2 քաղաքների միջոցով, որոնք գտնվում են ջրվեժի երկու կողմերում: Այդ քաղաքներն են Պուերտո Իգուասուն Արգենտինայում և Ֆոս դու Իգուասուն Բրազիլիայում: Ջրվեժը կիսվում է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային պարկերի միջև: Այդ երկու պարկերը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են դարձել համապատասխանաբար 1984 և 1987 թվականներին: [6]

Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը: [7] Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: Պասեո Գարգանտա դել Դիաբլոն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:

Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը:

Ծանոթագրություններ

  1. Bonnie Hamre. «Iguazu Falls». About.com Travel.
  2. Bonnie Hamre. «Iguazu Falls». About.com Travel.
  3. «Iguaçu Falls». Encyclopædia Britannica (Encyclopædia Britannica Online Library ed.). 2011. Վերցված է 15 April 2011-ին.
  4. «Travel to Puerto Iguazu». LATAM (English). Վերցված է 19 January 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Travel to Foz Do Iguaçu». LATAM (English). Վերցված է 19 January 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - World Heritage List». unesco.org.
  7. «IguazuFalls.com Helicopter Ride». IguazuFalls.com. Վերցված է 2017-01-23-ին.