«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 35. | Տող 35. | ||
===Պտուղ=== |
===Պտուղ=== |
||
[[Պատկեր:Cannabis sativa.jpg|մինի]] |
[[Պատկեր:Cannabis sativa.jpg|մինի]] |
||
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% [[սպիտակուց]]ներ, 5-8% [[ճարպ]]եր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։ |
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% [[սպիտակուց]]ներ, 5-8% [[ճարպ]]եր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։ |
||
===Արմատ=== |
===Արմատ=== |
||
Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։ |
Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։ |
17:59, 26 Ապրիլի 2017-ի տարբերակ
Կանեփ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cannabis | ||||||||||||
Միակ պոլիմորֆ տեսակը | ||||||||||||
|
Կանեփ (լատին․՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (Cannabaceae) պատկանող միամյա խոտաբույս։ Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ Cannabis sativa L. (ցանովի կանեփ)}[1], ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.
- Cannabis indica Lam.
- Cannabis sativa subsp. indica
- Cannabis sativa subsp. sativa
- Cannabis ruderalis Janisch.
Կենսաբանական նկարագիր
Ցողուն
Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է վւափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։
Պտուղ
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% սպիտակուցներ, 5-8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։
Արմատ
Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։
Տերև
Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։
Ծաղիկ
Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։
Տեսակներ
Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ ՀՀ-ում տարածված է մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձե փոշոտվող բույս է։ Ստացված են նաե միատուն սորտեր։ Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝
- Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
- Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
- Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)
Օգտագործում
Կանեփը մշակում են թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։
Որպես թմրանյութ
Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, գանջա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ։ Կանեփի ռեկրեացիոն օգտագործումը պետականորեն արգելված է բազմաթիվ երկրներում։ Չնայած դրան, բազմաթիվ երկրներում և երկրամասերում տվյալ թմրամիջոցի օգտագործումն օրինականացված է։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ярмлоленко А. В. Род 375. Конопля — Cannabis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 483—484. — 762 + XXVI с. — 5175 экз.
- Гельтман Д. Д. Конопля — Cannabis L // Флора Восточной Европы / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — М.; СПб.։ Т-во науч. изд. КМК, 2004. — Т. XI. — С. 43—44. — 536 с. — 1000 экз. — ISBN 5-87317-160-2.
- Шипунов А. Б. К вопросу о систематике конопли (Cannabis L.) // Теория и практика судебной экспертизы. — 2010. — № 19. — С. 128—130.
Արտաքին հղումներ
- Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք - Կաննաբինոիդներ
- П. В. Галенков. «Коноплеводство Средневолжского края: на путь развития» Издание Крайконоплеводсоюза, Самара, 1931 г. (Проект «Старые Газеты»)
- Алексей Кондратенко «Золотой век конопли», Орёл, 1998
- Олег Види «Конопляная энциклопедия», Ипр, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 237)։ |