«Արյան վրեժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Իրավունքի պատմություն‏‎]]
[[Կատեգորիա:Իրավունքի պատմություն]]
[[Կատեգորիա:Սովորություններ]]
[[Կատեգորիա:Սովորություններ]]
[[Կատեգորիա:Սպանություն]]
[[Կատեգորիա:Սպանություն]]


{{Անավարտ}}

20:03, 25 Ապրիլի 2017-ի տարբերակ

Արյան վրեժ (նաև՝ վենդետա, իտալ.՝ vendetta — «վրիժառություն» բառից), վրիժառություն, վրեժխնդրություն, սպանելու կամ վիրավորելու համար վրեժ լուծելու սովորույթ։ Բնորոշ էր տոհմատիրական կարգերին։ Ըստ այդ սովորույթի` տոհմը պարտավոր էր վրիժառու լինել իր անդամին վիրավորանք հասցրած տոհմից։ «Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Արյան վրեժի սովորույթը իր հիմքում ունեցել է տնտեսական (տոհմի անդամի կորուստը նյութապես վնասել է տոհմին, ուստի նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար արևագին) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։ Վրիժառությունը հաճախ փոխանցվել է սերնդե-սերունդ և երբեմն հանգեցրել ողջ տոհմի բնաջնջմանը։ Պետության առաջացման հետ տիրող դասակարգը սահմանափակել է արյան վրեժի գործադրումը։ Բացի սպանվածի ընտանիքին հատուցում տալուց, սպանողից գանձվել է տուգանք հօգուտ տիրակալի։ Աստիճանաբար արյան վրեժի սովորույթը վերածվել է իրավական նորմի։ Սահմանվել են տոնական և շաբաթվա օրեր, ընտրվել են վայրեր՝ քաղաքներ, տաճարներ և այլն, երբ և որտեղ արգելվել է արյան վրեժի։ Որոշ երկրներում (Կորսիկա, Ալբանիա, Սերբիա, Սարդինիա, Ճապոնիա) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև XX դ․ սկիզբը։ Հայերի մոտ արյան վրեժը գոյատևել է մինչև զարգացած ֆեոդալիզմը։ ԽՍՀՄ-ում արյան վրեժը պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։