«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 24. Տող 24.
Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր։ Այն կազմված է մաղանման ղողովակներից, ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից։ Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից։
Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր։ Այն կազմված է մաղանման ղողովակներից, ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից։ Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից։
Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը, իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ։
Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը, իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ։



[[Կատեգորիա:Արմատ]]
[[Կատեգորիա:Արմատ]]

19:10, 25 Ապրիլի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմատ (այլ կիրառումներ)

Արմատ հիմնական դերը բույսի սնուցումը, աճը, զարգացումն ապահովելն է։ Արմատը հողից կլանում է ջուր, ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը։ Բացի այդ, արմատով բույսն ամրանում է հողին, այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից։ Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ, բողկ, շաղգամ, գազար)։ Արմատով բույսը կարող է նաև բազմանալ։ Ըստ ծագման տարբերում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներ։ ||

Գլխավոր արմատ

Գլխավոր արմատը առաջանում է սերմի սաղմնային արմատիկից և ավելի արագ է աճում ու թափանցում հողի մեջ։ Երբեմն արմատները սկիզբ են առնում ցողունի ստորին մասից, հազվադեպ՝ տերևներից։ Դրանք կոչվում են հավելյալ արմատներ։ Գլխավոր և հավելյալ արմատներից ծագում են կողային արմատներ, որոնք շատ են և խիստ մեծացնում են արմատային համակարգի մակերեսը։ Դա անհրաժեշտ է հողից ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր կլանելու համար։ Ըստ արտաքին ձևի տարբերում են երկու տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև։

Առանցքային արմատային համակարգ

Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողային արմատներից։ Առանցքային արմատային համակարգ ունեն երկշաքիլավոր բույսերը՝ լոբին, ոլոռը, տանձենին, կաղնին, խատուտիկը և այլն։

Փնջաձև արմատային համակարգ

Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից։ Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը, դաշտավլուկը և այլն։ Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման, աճման, ներծծող, փոխադրող գոտիները։ Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը։ Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝ արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր։ Այդ շերտի բջիջները պատված են լորձով, որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը։ Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով։ Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր։ Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ։ Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են, որոնք պատված են շատ բարակ թաղանթով։ Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը։ Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ։ Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է, քան բույսի վերգետնյա մասերինը։ Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր։ Այն կազմված է մաղանման ղողովակներից, ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից։ Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից։ Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը, իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ։