«Արմավենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Տարածվածությունը *== +== Տարածվածություն ==))
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Արմավենիներ''' ([[լատիներեն]]՝ Palmae կամ Palmaceae), [[միաշաքիլ բույսեր]]ի [[ընտանիք (կենսաբանություն)|ընտանիք]] է։
== Տարածվածություն ==
Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված [[արևադարձային]] և, մասամբ, [[մերձարևադարձային]] երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում։ Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում)։ ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ [[Փյունիկյան արմավենի|փյունիկյանփյունիկյանը]]ը և [[Հովհարատերև արմավենի|հովհարատերևհովհարատերևը]]ը։ ։
== Կենսաբանական նկարագրություն ==
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում՝ չճյուղավորված։ Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ։ Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից։ Տերևները լինում են կտրտված [[փետրաձև]] (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), [[երկփետրաձև]] (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն)։ Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը՝ մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ։ Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է։ Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են։
== Օգտագործումը ==
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն։ Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ [[արմավ]]ներ (խուրմա)։ Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է։ Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին։ [[Օվկիանիա]]յի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին։ Նրա չհասունացած [[ընկույզ]]ների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է։ Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ։ Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են։ Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ։ <br />
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի։ Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից։ Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր ([[Ինդոնեզիա]]յում և [[Մելանեզիա]]յում)։ Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ։
* [[Արմավենի (անձնանուն)]]
 
== Արտաքին հղումներ ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=84 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի]
 
 
[[Կատեգորիա:Ծառեր]]
286 077

edits

Նավարկման ցանկ