«Աղեղ (զենք)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
||
Տող 3. | Տող 3. | ||
[[Պատկեր:Illustrations of Ming Dynasty Bows.png|350px|մինի|Նետ ու աղեղի տեսակներ]] |
[[Պատկեր:Illustrations of Ming Dynasty Bows.png|350px|մինի|Նետ ու աղեղի տեսակներ]] |
||
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի [[Ավստրալիա]]յի ու [[Միկրոնեզիա]]յի բնիկներից)՝ [[մեզոլիթ]]ից մինչև [[XVII դար]]երի, որոշ ժողովուրդներ՝ մինչև [[XX դար]]եր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ [[փայտ]]յա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։ |
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի [[Ավստրալիա]]յի ու [[Միկրոնեզիա]]յի բնիկներից)՝ [[մեզոլիթ]]ից մինչև [[XVII դար]]երի, որոշ ժողովուրդներ՝ մինչև [[XX դար]]եր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ [[փայտ]]յա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։ |
||
* ''Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ''։ |
* ''Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ''։ |
||
Տող 10. | Տող 10. | ||
* ''Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։'' |
* ''Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։'' |
||
Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ [[Անի]]ի, [[Դվին]]ի, [[Գառնի]]ի պեղումների ժամանակ, [[Եղեգնաձոր]]ի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, [[Զրահակիրներ|զրահներ]] ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի [[Հայկ նահապետ| |
Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ [[Անի]]ի, [[Դվին]]ի, [[Գառնի]]ի պեղումների ժամանակ, [[Եղեգնաձոր]]ի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, [[Զրահակիրներ|զրահներ]] ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի [[Հայկ նահապետ|Հայկին]] անվանում է «աղեղնավոր որսորդ», «կորովաձիգ և հաստաղեղն» ռազմիկ, որն իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով մահացու խոցել է զրահավոր [[Բել]]ին։ Նետ ու աղեղը եղել է ուրարտուական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Ըստ [[Վան]] քաղաքից գտնված սեպագիր մի [[Արձանագրություն|արձանագրության]], [[Արգիշտի Բ]] թագավորի նետը մրցություններից մեկի ժամանակ թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։ Մ․ թ․ ա․ [[V դար]]ի հույն հեղինակ [[Քսենոփոն]]ը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ [[Միջին դարեր]]ում նույնպես [[հայեր]]ը հռչակված են եղել, որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ [[Նետաձգություն]]ը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։ [[Հայաստան]]ում նետ ու աղեղ է կոչվել նաև բուրդ կամ բամբակ գզելու աղեղը։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
Տող 16. | Տող 16. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,[[Երևան]], [[1941]] թվական։ |
* Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,[[Երևան]], [[1941]] թվական։ |
||
* Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, [[1958]] թվական։ |
* Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, [[1958]] թվական։ |
||
* Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, [[1966]] թվական։ |
* Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, [[1966]] թվական։ |
05:44, 23 Ապրիլի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղեղ (այլ կիրառումներ)
Աղեղ - սովորաբար 30-250 մետր (լայնալիճ աղեղով կրկնակի ավելի) հեռավորության վրա նետեր արձակելու համար նախատեսված ձեռքի նետող զենք։ Արդյունավետ խոցման հեռավորությունը կազմում է մինչև 200 մետր[1]։
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դարերի, որոշ ժողովուրդներ՝ մինչև XX դարեր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։
- Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։
Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Նախնական նետերն ունեցել են ոսկրե, քարե, հետագայում՝ մետաղյա սլաքներ։
- Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։
Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ, Եղեգնաձորի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, զրահներ ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի Հայկին անվանում է «աղեղնավոր որսորդ», «կորովաձիգ և հաստաղեղն» ռազմիկ, որն իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով մահացու խոցել է զրահավոր Բելին։ Նետ ու աղեղը եղել է ուրարտուական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Ըստ Վան քաղաքից գտնված սեպագիր մի արձանագրության, Արգիշտի Բ թագավորի նետը մրցություններից մեկի ժամանակ թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։ Մ․ թ․ ա․ V դարի հույն հեղինակ Քսենոփոնը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ Միջին դարերում նույնպես հայերը հռչակված են եղել, որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։ Հայաստանում նետ ու աղեղ է կոչվել նաև բուրդ կամ բամբակ գզելու աղեղը։
Ծանոթագրություններ
- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Գրականություն
- Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,Երևան, 1941 թվական։
- Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, 1958 թվական։
- Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, 1966 թվական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 240)։ |