«Սոնա Բանոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.
[[Կատեգորիա:Հայ գոբելենագործներ]]
[[Կատեգորիա:Հայ գոբելենագործներ]]
[[Կատեգորիա:ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի նկարիչների միության անդամներ]]

06:47, 12 Ապրիլի 2017-ի տարբերակ

Սոնա Բանոյան
Ծնվել էապրիլի 12, 1953(1953-04-12) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և մանկավարժ
ԹեմաներԳոբելեն
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Sona Banoyan Վիքիպահեստում

Սոնա Նահապետի Բանոյան (ապրիլի 12, 1953(1953-04-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]: Հայաստանի նկարիչների միության անդամ:

Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է:

Կենսագրություն

Սոնա Բանոյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1996 թվականին Բուդապեշտում անցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացներ[2]: 1980-ական թվականներից դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում[3]: Ստեղծագործում է բատիկայի, գոբելենի բնագավառներում[4]:

Սոնա Բանոյանի աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք՝ կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[5]:

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում:

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2003
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2012[1]
  • Հայաստանի նկարիչների միության առաջին մրցանակ «Իմ պայքարը» գոբելենի համար[5]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Սոնա Բանոյան». avproduction.am. Վերցված է 2017-04-12-ին.
  3. «Երեխաներին կմոտեցնեն հայկական տոնին (տեսանյութ)». Վերցված է 2017-04-12-ին.
  4. «Սոնա Բանոյան - անհատական ցուցահանդես». mamy.am. Վերցված է 2017-04-12-ին.
  5. 5,0 5,1 «Համաչափության ամեն մի խախտում կարող է արհավիրքներ ծնել». Սոնա Բանոյան