«Սոնա Բանոյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Սոնա Նահապետի Բանոյան''' ({{ԱԾ}}), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր...»: |
(Տարբերություն չկա)
|
06:45, 12 Ապրիլի 2017-ի տարբերակ
Սոնա Բանոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի և մանկավարժ |
Թեմաներ | Գոբելեն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Sona Banoyan Վիքիպահեստում |
Սոնա Նահապետի Բանոյան (ապրիլի 12, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]: Հայաստանի նկարիչների միության անդամ:
Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է:
Կենսագրություն
Սոնա Բանոյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1996 թվականին Բուդապեշտում անցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացներ: 1980-ական թվականներից դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում: Ստեղծագործում է բատիկայի, գոբելենի բնագավառներում:
Սոնա Բանոյանի աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք՝ կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[2]:
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում:
Պարգևներ
- ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2003
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2012[1]
- Հայաստանի նկարիչների միության առաջին մրցանակ «Իմ պայքարը» գոբելենի համար[2]