«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 5. Տող 5.


== Ձևավորման սկզբնական փուլ ==
== Ձևավորման սկզբնական փուլ ==
Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, [[ԼՂՀ]] պաշտպանության խորհուրդը՝ [[Արթուր Մկրտչյան]]ի գլխավորությամբ։ [[1991]]-ի [[փետրվար]]ից մինչև [[1992]] թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ [[1992]] թվականի [[փետրվարի 29]]-ին կամավոր, ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության [[1992]] թվականի [[մարտի 4]]-ի որոշմամբ [[գնդապետ]] [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը նշանակվել է [[Արցախ]]ի [[ԻՊՈՒ]]-ի հրամանատար, որի պարտականությունները [[1991]] թվականի սեպտեմբերից կատարում էր [[Արկադի Կարապետյան]]ը։ [[1992]] թվականի [[հունվարի 21]]-ի՝ լույս 22-ի [[գիշեր]]ն ազատամարտիկները ճնշել են [[Ստեփանակերտ]]ի [[Կրկժան թաղամաս]]ում ամրացված թշնամու հենակետը, [[փետրվարի 10]]-[[Փետրվարի 22|22]]-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադադլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, [[փետրվարի 26-]]ին ազատագրել [[Խոջալու]]ն և [[օդանավակայան]]ը։ 1992 թվականի [[մարտի 26]]-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ [[Սերժ Սարգսյան]])։ ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը [[Շուշիի ազատագրում]]ն էր 1992 թվականի [[մայիսի 9]]-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է [[Լաչին]]ի ազատագրումն ու [[ՀՀ]]-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի [[օգոստոսի 14-]]ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են [[Ասկերան]]ի (հրամանատար՝ [[Վիտալի Բալասանյան]]), [[Հադրութ]]ի ([[Արթուր Աղաբեկյան]], 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ [[Վարդան Ավետիսյան]]), [[Մարտակերտ]]ի (Նորայր Ղանիելյան, [[1993]] թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ [[Մովսես Հակոբյան]]), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտեմբերինին, Մարտունիի պաշտպան, շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ [[Նելսոն Սողոմոնյան]]], Շահումյանի (կազմավորվել է [[1994]] թվականին՝ «Եղնիկներ» պարտիզան, ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ [[Սերգեյ Չալյան]]), [[Շուշի]]ի ([[Վաչագան Իշխանյան]]), [[Ստեփանակերտ]]ի (Կենտրոնական, [[Սամվել Կարապետյան]]) ՊՇ-ները։ Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ Պատվո պահակախումբ [[Ստեփանակերտ]]ի պանթեոն-հուշահամալիրը կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ [[Ռոբերտ Քոչարյան]]), որին վերապահվելեն երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։
Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, [[ԼՂՀ]] պաշտպանության խորհուրդը՝ [[Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)|Արթուր Մկրտչյանի]] գլխավորությամբ։ [[1991]]-ի [[փետրվար]]ից մինչև [[1992]] թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ [[1992]] թվականի [[փետրվարի 29]]-ին կամավոր, ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության [[1992]] թվականի [[մարտի 4]]-ի որոշմամբ [[գնդապետ]] [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը նշանակվել է [[Արցախ]]ի [[ԻՊՈՒ]]-ի հրամանատար, որի պարտականությունները [[1991]] թվականի սեպտեմբերից կատարում էր [[Արկադի Կարապետյան]]ը։ [[1992]] թվականի [[հունվարի 21]]-ի՝ լույս 22-ի [[գիշեր]]ն ազատամարտիկները ճնշել են [[Ստեփանակերտ]]ի [[Կրկժան թաղամաս]]ում ամրացված թշնամու հենակետը, [[փետրվարի 10]]-[[Փետրվարի 22|22]]-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադադլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, [[փետրվարի 26-]]ին ազատագրել [[Խոջալու]]ն և [[օդանավակայան]]ը։ 1992 թվականի [[մարտի 26]]-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ [[Սերժ Սարգսյան]])։ ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը [[Շուշիի ազատագրում]]ն էր 1992 թվականի [[մայիսի 9]]-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է [[Լաչին]]ի ազատագրումն ու [[ՀՀ]]-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի [[օգոստոսի 14-]]ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են [[Ասկերան]]ի (հրամանատար՝ [[Վիտալի Բալասանյան]]), [[Հադրութ]]ի ([[Արթուր Աղաբեկյան]], 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ [[Վարդան Ավետիսյան]]), [[Մարտակերտ]]ի (Նորայր Ղանիելյան, [[1993]] թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ [[Մովսես Հակոբյան]]), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտեմբերինին, Մարտունիի պաշտպան, շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ [[Նելսոն Սողոմոնյան]]], Շահումյանի (կազմավորվել է [[1994]] թվականին՝ «Եղնիկներ» պարտիզան, ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ [[Սերգեյ Չալյան]]), [[Շուշի]]ի ([[Վաչագան Իշխանյան]]), [[Ստեփանակերտ]]ի (Կենտրոնական, [[Սամվել Կարապետյան]]) ՊՇ-ները։ Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ Պատվո պահակախումբ [[Ստեփանակերտ]]ի պանթեոն-հուշահամալիրը կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ [[Ռոբերտ Քոչարյան]]), որին վերապահվելեն երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։


== Ձևավորման հիմնական փուլ ==
== Ձևավորման հիմնական փուլ ==

21:25, 31 Մարտի 2017-ի տարբերակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ

Զինանշան
Տեսակզինված ուժեր
Երկիր Արցախ
Հիմնադրված էմայիսի 9, 1992
Լուծարված էսեպտեմբերի 20, 2023
Գլխավոր շտաբՍտեփանակերտ, Ադրբեջան
Կայքnkrmil.am
 Military of the Republic of Artsakh Վիքիպահեստում

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ (նաև՝ Արցախի Հանրապետության զինված ուժեր, Արցախի ՊԲ), ապահովում են հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Կազմավորվել են Ադրբեջանի պարտագրած պատերազմի պայմաններում ու ռազմաքաղաքական հանգամանքների բերումով՝ կամավոր ստորաբաժանումների (ջոկատներ, վաշտեր) հիմքի վրա, և անցել ձևավորման մի քանի փուլ։

Ձևավորման սկզբնական փուլ

Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, ԼՂՀ պաշտպանության խորհուրդը՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ 1991փետրվարից մինչև 1992 թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ 1992 թվականի փետրվարի 29-ին կամավոր, ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թվականի մարտի 4-ի որոշմամբ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար, որի պարտականությունները 1991 թվականի սեպտեմբերից կատարում էր Արկադի Կարապետյանը։ 1992 թվականի հունվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերն ազատամարտիկները ճնշել են Ստեփանակերտի Կրկժան թաղամասում ամրացված թշնամու հենակետը, փետրվարի 10-22-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադադլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, փետրվարի 26-ին ազատագրել Խոջալուն և օդանավակայանը։ 1992 թվականի մարտի 26-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ Սերժ Սարգսյան)։ ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը Շուշիի ազատագրումն էր 1992 թվականի մայիսի 9-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է Լաչինի ազատագրումն ու ՀՀ-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի օգոստոսի 14-ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են Ասկերանի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան), Հադրութի (Արթուր Աղաբեկյան, 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ Վարդան Ավետիսյան), Մարտակերտի (Նորայր Ղանիելյան, 1993 թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ Մովսես Հակոբյան), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտեմբերինին, Մարտունիի պաշտպան, շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ Նելսոն Սողոմոնյան], Շահումյանի (կազմավորվել է 1994 թվականին՝ «Եղնիկներ» պարտիզան, ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ Սերգեյ Չալյան), Շուշիի (Վաչագան Իշխանյան), Ստեփանակերտի (Կենտրոնական, Սամվել Կարապետյան) ՊՇ-ները։ Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ Պատվո պահակախումբ Ստեփանակերտի պանթեոն-հուշահամալիրը կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան), որին վերապահվելեն երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։

Ձևավորման հիմնական փուլ

1992 թվականի հոկտեմբերին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը, շտաբի պետ՝ Ֆելիքս Գզողյանը (նույն թվականի դեկտեմբերից՝ Սեյրան Օհանյանը), սպառազինության գծով տեղակալ՝ Վյաչեսլավ Հյուսնունցը, թիկունքի գծով տեղակալ՝ Արմեն Աբգարյանը։ Ձևավորվել են նաև օպերատիվ (պետ՝ Անատոլի Զինևիչ, ապա՝ Անատոլի Մամունց), հետախուզության (Գրիգոր Գասպարյան), կապի (Արթուր Փափազյան), մարտական պատրաստության (Ֆելիքս Գաբրիելյան), ճարտարագիտական (Ռոլես Աղաջանյան), հրետանու (ժորա Գասպարյան), ՀՕՊ-ի (Գաբրիել Վարդանյան), քիմիական (Իգոր Ավանեսյան), ֆինանսական (Եղիշե Արզումանյան), կադրերի (Ազատ Աբրահամյան), ռազմաբժշկական (Գեորգի Սահակյան, Վալերի Մարության) բաժիններն ու ծառայությունները։ ԻՊԿ-ն, այդ կառույցներից բացի, ուներ նաև մոտոհրաձգային, հրետանային, հակաօդային, հետախուզական, ճարտարագիտական, կապի, սպառազինության, թիկունքի ապահովման, ռազմաբժշկական մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։ Դրանց շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հակառակորդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից։ Համեմատաբար կարճ ժամկետում վնասազերծվել են Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի և Օմարի լեռնանցքի կրակակետերը, ազատագրվել Մարտակերտի շրջանի տարածքի հիմնական մասը։ 1993 թվականի նոյեմբերին ԻՊԿ-ն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ 1995 թվականի հունվարին ստեղծվել է ՊՆ (նախարար-հրամանատար՝ Սամվել Բաբայան, առաջին տեղակալ գեներալ-մայոր Քրիստափոր Իվանյան, գլխավոր շտաբի պետ՝ Սեյրան Օհանյան)։ ԼՂՀ պաշտպանության նախարար-հրամանատար են եղել նաև այն ժամանակ` գեներալ-լեյտենանտ՝ Սեյրան Օհանյանը (1999-2007), գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը (2007-2015), իսկ 2015-ից այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը։

1994-ականներ

1994 թվականի հրադադարից հետո ԼՂՀ Զինված ուժերում տեղի են ունեցել կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ, ստեղծվել են նոր կազմավորումներ (միավորումներ, բրիգադներ և այլն)։ Ստեփանակերտում գործում է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որը միջին սպայական կադրեր է պատրաստում ՊԲ-ի համար։ ԼՂՀ ՊՇ-ների առջև խնդիր է դրվել մարտական շփման գծի երկայնքով ապահովել պաշտպանության ամուր դիրքեր՝ ռազմատեխնիկ և ինժեներական ժամանակակից սարքավորումներով հանդերձված։ ԼՂՀ ՊԲ-ն Արցախյան ազատամարտի ամենակարևոր ձեռքբերումներից է և հանրապետության անկախության հիմնական գրավականը։

Սպառազինություն

ԼՂՀ ցամաքային զորքերի սպառազինությունը 2016 թվականի դրությամբ
Անվանում Արտադրություն Նշանակություն Քանակ Ծանոթագրություններ Պատկեր
Տանկեր
Տ-72 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հիմնական մարտական տանկ 371[1] Հայաստանի Հանրապետության կողմից շահագործվում է 137 Տ-72 տանկեր: Ընդհանուր առմամբ հայկական երկու հանրապետություններում միասին շահագործվում է ավելի քան 550 Տ-72 տանկեր:
Տ-55 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Միջին տանկ 34[2]
Հետևակի մարտական մեքենաներ
ԲՄՊ-1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հետևակի մարտական մեքենա 80[3]
ԲՄՊ-2 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հետևակի մարտական մեքենա 153[4]
Մարտական հետախուզության մեքենաներ
ԲՌՄ-1Կ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Մարտական հետախուզության մեքենա 5[5]
Զրահափոխադրիչներ
ԲՏՌ-70 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Զրահափոխադրիչ 9[6]
ԲՏՌ-80 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Զրահափոխադրիչ որոշ քանակություն
ԲՌԴՄ-2 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Զրահափոխադրիչ որոշ քանակություն
ՄՏ-ԼԲ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Զրահամեքենա որոշ քանակություն
Հակատանկային սպառազինություն
Շտուրմ (ՀՏԿՀ) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ հակատանկային կառավարվող հրթիռ 6[7]
Կոնկուրս (ՀՏԿՀ) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հակատանկային կառավարվող հրթիռ 6[8]
Մարտավարական հրթիռային համալիրներ
Սկադ-Բ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ՕՄՀՀ 4 արձակման կայաններ
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
ՎՄ-80 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 273-մմ ՀԿՌՀ 4[2][9]
ԲՄ-21 Գրադ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 122-մմ ՀԿՌՀ 44[2]
Հրետանային համակարգեր
2Ս1 «Գվոզդիկա» Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 122-մմ ԻՀՄ 12[10]
2Ս3 «Ակացիա» Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 152-մմ ԻՀՄ 12[11]
«Գիացինտ-Բ» Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 152-մմ թնդանոթ ~50[12]
Դ-30 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 122-մմ հաուբից ~100[13]
Դ-20 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 152-մմ թնդանոթ-հաուբից ~50[14]
Դ-1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 152-մմ հաուբից 16[15]
Հակաօդային Պաշտպանություն
Ս-300 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հեռահար ԶՀՀ 1 դիվիզիոն[16]
Կուբ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ 1 դիվիզիոն[17]
Կռուգ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Միջին հեռահարության ԶՀՀ 15-18[18]
Ս-125 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ որոշ քանակություն[19]
Ս-75 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ որոշ քանակություն[20]
Օսա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ 6-ից ավելի[21]
Ստրելա-10 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ որոշ քանակություն[22]
Շիլկա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ 6-ից ավելի[23]
ԶՈՒ-23-2 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Փոքր հեռահարության ԶՀՀ որոշ քանակություն[24]
Իգլա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Դյուրակիր ԶՀՀ որոշ քանակություն[25]
Ռազմաօդային Ուժեր
Սու-25 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գրոհիչ 2[26]
Մի-24 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարվածային Ուղղաթիռ 5[27]
Մի-8 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Բազմաֆունկցիոնալ Ուղղաթիռ 5[28]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
  1. Military Confidence Building and Arms Control in Unresolved Territorial Conflicts
  2. 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ReferenceA» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  4. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  5. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  6. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  7. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  8. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  9. ՎՄ-80 «Հրթիռային տեխնիկա» տեղեկատվական համակարգ ԲՊՏՀ
  10. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  11. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  12. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  13. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  14. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  15. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  16. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  17. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  18. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  19. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  20. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  21. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  22. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  23. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  24. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  25. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  26. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  27. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»
  28. Ալեքսանդր Խրամչիխին՝ «Ֆորպոստը հարցերով»