«Թասմանիա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն
չ →Տնտեսություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Թասմանիա (այլ կիրառումներ)}} |
|||
{{Տեղեկաքարտ Կղզի |
{{Տեղեկաքարտ Կղզի |
||
|անվանում =Թասմանիա |
|անվանում =Թասմանիա |
17:16, 29 Մարտի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թասմանիա (այլ կիրառումներ)
Թասմանիա | |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Մակերես | 68 401 |
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:81.432413793103%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> |
Թասմանիա (անգլ.՝ Tasmania), կղզի Ավստրալիայի հարավ-արևելքում։ Մայր ցամաքից բաժանվում է Բասի նեղուցով։ Հարակից կղզիների հետ Ավստրալիական Միության նահանգն է։ Տարածությունը 68,3 հազար կմ² է, (1979), վարչական կենտրոնը՝ Հոբարտը։ Կղզին հանդիսանում է Ավստրալիայի Ջրբաժան մեծ լեռնաշղթայի շարունակությունը։ Ափերին առաջացել են բազմաթիվ ծոցեր։ Ռելիեֆում գերակշռում են զառիթափ լանջերով սարավանդներն ու բարձրավանդակները։ Առավելագույն բարձրությունը 1617 մ է (Օսա լեռ)։
Կլիմա
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ բարեխառն, խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 8 °C է, փետրվարինը՝ 17 °C, տարեկան տեղումները՝ 600-2800 մմ։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ հիդրոռեսուրսնեով։ Կենտրոնական սարավանդում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են խոնավ անտառները (էվկալիպտ, մշտականաչ հաճարենի) և ալպյան մարգագետինները։
Տնտեսություն
Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունահանում են պղնձի, երկաթի, բազմամետաղային, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի հանքանյութ, քարածուխ։ Կա գունավոր մետաղաձուլություն, թաղանթանյութի, թղթի, տեքստիլ, սննդի արդյունաբերություն և այլն։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, բանջարեղեն, զբաղվում՝ այգեգործությամբ։ Խոշոր նավահանգիստը Հոբարտն է։ Թասմանիան հայտնագործել է Թասմանը, 1642 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 593)։ |