«Հրեշավոր փորձարկում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.
'''Հրեշավոր փորձարկում''', 1939 թվականին [[Դեյվոնփորթ]]ում տեղի ունեցած փորձարկում, որին մասնակցել են քսաներկու որբեր: Փորձարկումը իրականցրել են Ուենդել Ջոնսոնը և նրա ասպիրանտ Մերի Թյուդորը [[Այովայի համալսարան]]ում: Երեխաների մի մասը փորձարկման ընթացքում դրական և համբերատար վերաբերմունքի է արժանացել, մյուս մասին քննադատել, ստորացրել են իրենց խոսքային թերությունների պատճառով: Խոսքային խնդիրներ չունեցող որբերի մեծ մասը բացասական վերաբերմունքի արդյունքում հոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել և մինչև իրենց կյանքի վերջ կակազել են:

Ջոնսոնը անձամբ գրավոր արձանագրություններ չի թողել իր փորձարկման մասին` վախենալով, որ իր փորձարկումները կվերագրեն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Նացիզմ|նացիստական]] բանակի կողմից կատարվող փորձարկումների շարքին: Հրեշավոր փորձարկման մասին տեղեկությունները մեզ հասել են Մերի Թյուդորի կատարած գրառումներից<ref>{{cite book|last=Tudor|first=Mary|title=An Experimental Study of the Effect of Evaluative Labeling of Speech Fluency|url=http://ir.uiowa.edu/etd/5352/|year=1939|publisher=University of Iowa}}</ref>:

2001 թվականին Այովայի համալսարանը պաշտոնապես ներողություն է խնդրել Հրեշավոր փորձարկման համար: Սակայն որոշ գիտնականներ և [[Լոգոպեդիա|լոգոպեդներ]] համարում են, որ Ջոնսոնը անգնհատելի ներդրում է ունեցել գիտության մեջ: Նա առաջինն էր, ով մանրամասնորեն ուսումնասիրել և նկարագրել է կակազող մարդու մտքերը, պահվածքը և զգացմունքները<ref>[http://www.uiowa.edu/~cyberlaw/wj/wjfigspe.html]</ref>:

08:32, 26 Մարտի 2017-ի տարբերակ

Պատկեր:5cfca4cd0a8e7cdae27ab5b7d6179649.jpg
Հրեշավոր փորձարկման մասնակիցները

Հրեշավոր փորձարկում, 1939 թվականին Դեյվոնփորթում տեղի ունեցած փորձարկում, որին մասնակցել են քսաներկու որբեր: Փորձարկումը իրականցրել են Ուենդել Ջոնսոնը և նրա ասպիրանտ Մերի Թյուդորը Այովայի համալսարանում: Երեխաների մի մասը փորձարկման ընթացքում դրական և համբերատար վերաբերմունքի է արժանացել, մյուս մասին քննադատել, ստորացրել են իրենց խոսքային թերությունների պատճառով: Խոսքային խնդիրներ չունեցող որբերի մեծ մասը բացասական վերաբերմունքի արդյունքում հոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել և մինչև իրենց կյանքի վերջ կակազել են:

Ջոնսոնը անձամբ գրավոր արձանագրություններ չի թողել իր փորձարկման մասին` վախենալով, որ իր փորձարկումները կվերագրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական բանակի կողմից կատարվող փորձարկումների շարքին: Հրեշավոր փորձարկման մասին տեղեկությունները մեզ հասել են Մերի Թյուդորի կատարած գրառումներից[1]:

2001 թվականին Այովայի համալսարանը պաշտոնապես ներողություն է խնդրել Հրեշավոր փորձարկման համար: Սակայն որոշ գիտնականներ և լոգոպեդներ համարում են, որ Ջոնսոնը անգնհատելի ներդրում է ունեցել գիտության մեջ: Նա առաջինն էր, ով մանրամասնորեն ուսումնասիրել և նկարագրել է կակազող մարդու մտքերը, պահվածքը և զգացմունքները[2]:

Բնութագրություն

Հրեշավոր փորձարկման համար ընտրվել են քսաներկու որբ երեխաներ Այովայի վետերանների որբանոցից: Ոչ ոք չգիտեր փորձարկման իրական նպատակը: Նրանք համոզված էին, որ դա խոսքային թերապիա է: Թյուդորի նպատակն էր կակազող երեխաներին հավատացնել, որ իրենց խոսքը նորմալ է, և տեսնել արդյո՞ք դա որևիցե դրական արդյունքի կհանգեցնի: Քսաներկու երեխաներից տասին տարբեր մասնագետներ ախտորոշել են որպես իսկապես խոսքային խնդիրներ ունեցողներ: Այսպիսով, Թյուդորը բոլոր երեխաներին երկու խմբի է բաժանում` յուրաքանչյուրում հինգ կակազող երեխա ներգրավելով: Առաջին խմբի երեխաներին ասվում է, որ նրանց խոսքը նորմալ է, իսկ երկրորդ խմբի երեխաներին անդադար փնովում են իրենց վատ խոսքի պատճառով:

Մնացած տասներկու երեխաների ընտրությունը պատահական էր: Նրանցից վեցին ընդգրկում են առաջին խմբում: Այս երեխաները 5-15 տարեկան էին: Նրանց ասում էին, որ իրենք կակազում են և իրենց խոսքը հստակ չէ: Մնացած վեց երեխաները, ովքեր երկրորդ խմբում էին, նույն տարիքի էին: Նրանց ասում էին, որ շատ գեղեցիկ և հստակ խոսք ունեն:

Առաջին այցելության ժամանակ Թյուդորը ստուգեց երեխաներ ինտելեկտի գործակիցը: Բացի այդ նա ուշադրություն դարձրեց` արդյո՞ք նրանք ձախլիկ են, թե աջլիկ: Այդ ժամանակ կար տարածված կարծիք, որ եթե երեխան ի ծնե ձախլիկ է, սակայն գրում է աջով, նրա մոտ կզարգանան խոսքային խնդիրներ: Ջոնսոնը չէր հավատում այդ վարկածի իսկությանը, սակայն Թյուդորին խորհուրդ տվեց ամեն դեպքում պարզել երեխաների գերիշխող ձեռքը: Մեծ մասը աջլիկ էին, սակայն երկու խմբում էլ կային ձախլիկներ: Ընդ որում, ձախլիկներից ոչ մեկը չէր կակազում[3]:

Փորձարկումը սկսել է 1939 թվականի հունվարին և ավարտվել ուշ մայիսին: Թյուդորը այցելում էր երեխաներին ամեն շաբաթ և նրանցից յուրաքանչյուրի հետ զրուցում 45 րոպե: Նա կակազող երեխաներին ասում էր, որ երբ նրանք մեծանան բացարձակապես նորմալ և հստակ խոսք կունեն: Խորհուրդ էր տալիս ուշադրություն չդարձնել, թե մյուսներն ինչպես են որակում իրենց խոսքը, քանի որ նրանք անկասկած չեն գիտակցում, որ դա անցողիկ շրջան է[4]:

Մինչդեռ նորմալ խոսացող երեխաներին նա ասում էր, որ իրենց մոտ կակազելու առաջին ախտանիշներն են ի հայտ գալիս: Նրանք պետք է անմիջապես դադարեն այդպես խոսել, պետք է օգտագործեն իրենց կամքի ուժը բառերը հստակ արտասանելու համար: Թյուդորը մինչև անգամ երեխաներին ասում էր այլևս երբեք չխոսել, եթե համոզված չեն, որ հստակ կարտաբերեն բառերը[4]:

Երկրորդ այցելության ժամանակ արդեն հինգ տարեկան աղջնակներից մեկը մեծ դժվարությամբ էր խոսում, չնայած որ ընդամենը մեկ ամիս առաջ նա ազատ խոսում էր: Նույն խմբից ինը տարեկան մի տղա բացարձակապես հրաժարվում էր խոսել:

Աղջիկներից մեկին, ով տասներկու տարեկան էր, Թյուդորը հարցնում է` արդյո՞ք իր լավագույն ընկերուհին նկատել է, որ նա կակազում է: Աղջնակը ասել է, որ նա այլևս չի խոսում ընկերուհու հետ, որպեսզի նա չնկատի իր խոսքային արատը: Ի վերջո, աղջիկը փախչում է մանկատնից:

Փորձարկումն ավարտելուց հետո Թյուդորը շաորունակում է այցելել երեխաներին: Այս անգամ նա փորձում է օգնել երեխաներին հստակ խոսք զարգացնել: Այնուամենայնիվ դա նրան այդպես էլ չի հաջողվում և 1940 թվականի ապրիլի 22-ին նա` Ջոնսոնին ուղղված նամակում նշում է, որ իրենք միանշանակ ազդել են երեխաների ողջ ապագայի վրա[4]:

Փոխհատուցում

2007 թվականի օգոստոսի 17-ին ողջ մնացած վեց որբերը ստացել են 925,000 դոլար փոխհատուցում Այովա նահանգի կողմից:Բարեբածտաբար երեխաներից մի քանիսը ի վերջո կարողացան հաղթահարել այս հոգեբանական ճնշումը և սկսեցին հստակ ու ինքնավստահ խոսել[5]: Այովայի համալսարանի խոսնակը իր խոսքում նշել է, որ չի կարելի ոչ մի դեպքում արդարացնել այս փորձարկումը: Այն ավելին էր, քան դժբախտ պատահար[6][7]։ Իսկ Մերի Թյուդորը մինչև իր կյանքի վերջ այդպես էլ իրեն դատապարտում էր այս փորձարկումը իրագործելու համար և նշում, որ Ջոնսոնը պետք է կանխատեսեր բացասական ազդեցությունները ու կանգնեցներ իրեն:

Ծանոթագրություններ

  1. Tudor, Mary (1939). An Experimental Study of the Effect of Evaluative Labeling of Speech Fluency. University of Iowa.
  2. [1]
  3. Dyer, Jim. «Ethic and Orphans: 'The Monster Study'». Mercury News. Mercury News. Վերցված է 19 September 2011-ին.
  4. 4,0 4,1 4,2 Reynolds, Gretchen. «The Stuttering Doctor's 'Monster Study'». The New York Times. The New York Times. Վերցված է 25 September 2011-ին.
  5. Huge payout in US stuttering case - BBC News
  6. [2]
  7. Rothwell, J.D. (2003) In the Company of Others: An Introduction to Communication. Mayfield Pub Co.

Արտաքին հղումներ