«Իրակլի Կոբախիձե»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2332 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| Վիքիպահեստ =
}}
'''Իրակլի Կաբախիձե''' ({{lang-ka|ირაკლი კობახიძე}}, [[սեպտեմբերի 25]], [[1978]], [[Թբիլիսի]], [[Վրաստան]]), վրացի պետական և քաղաքական գործիչ, ով 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնում է Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը:
 
== Կենսագրություն ==
Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
 
2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում: Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի:
 
2005-2006 թվականներին Կաբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար:
 
Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ: 2015 թվականի հունվարին Իրակլի Կաբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կաբախիձեն ընտրվել է Վրաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ: Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը: Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ:
39 870

edits

Նավարկման ցանկ