«Էդիկ Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 39. Տող 39.


==Պարգևներ==
==Պարգևներ==
* Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Ոսկե արծիվ» մեդալ (2007):
* [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի հանրապետության]] «Ոսկե արծիվ» մեդալ (2007):
* Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ (2009):
* [[Ֆրիտյոֆ Նանսեն]]<nowiki/>ի անվան հուշամեդալ (2009):
* ՀՀ վարչապետի հուշամեդալ (2009):
* ՀՀ վարչապետի հուշամեդալ (2009):
* [[Մովսես Խորենացու մեդալ]] (2014)<ref>[http://www.president.am/hy/decrees/item/1236/ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>
* [[Մովսես Խորենացու մեդալ]] (2014)<ref>[http://www.president.am/hy/decrees/item/1236/ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>
* Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/mayors-decisions/3452-a-2/|title=yerevan.am {{!}} ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ|website=www.yerevan.am|accessdate=2016-10-10}}</ref>
* [[Երևան]]<nowiki/>ի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/mayors-decisions/3452-a-2/|title=yerevan.am {{!}} ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ|website=www.yerevan.am|accessdate=2016-10-10}}</ref>


== Երկեր ==
== Երկեր ==
*Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987։<ref>[http://www.ysu.am/files/17E_Minasyan.pdf Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.]</ref>
*Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, [[1987]]։<ref>[http://www.ysu.am/files/17E_Minasyan.pdf Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.]</ref>
*Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, 443 էջ:<ref>[http://www.historyofarmenia.am/images/menus/1254/social_tntesakan.pdf www.historyofarmenia.am]</ref>
*Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում [[1991]] - [[2003]] թթ. | Մենագրություն, Երևան, [[2003]], 443 էջ:<ref>[http://www.historyofarmenia.am/images/menus/1254/social_tntesakan.pdf www.historyofarmenia.am]</ref>
*Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
*Էդիկ Մինասյան, [[Միքայել Մուրադյան (պատմաբան)|Միքայել Մուրադյան]], Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- [[19-րդ դար|19-րդ դ]]<nowiki/>դ.) | Դասագիրք, [[Երևան]], [[2005]]:
*Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ:
*Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, [[2010]], 200 էջ:
*Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ:<ref>[http://www.historyofarmenia.am/images/menus/1205/hayastani_errord_hanr.pdf www.historyofarmenia.am]</ref>
*Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, [[Երևան]], [[2013]], 624 էջ:<ref>[http://www.historyofarmenia.am/images/menus/1205/hayastani_errord_hanr.pdf www.historyofarmenia.am]</ref>
*Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ:
*Հայ հերոսուհի կանայք, [[Երևան]], [[2016]], 782 էջ:


== Գրականություն ==
== Գրականություն ==
* Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 154։
* [[Երևանի պետական համալսարան]]<nowiki/>ի 90-ամյա [[ԵՊՀ պատմության ֆակուլտետ|պատմության ֆակուլտետ]]<nowiki/>ը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, [[Երևան]], [[2009]], էջ 154։
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 111:
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, [[2007]], էջ 111:
* [[Երևանի պետական համալսարան]]: Կենսագրական հանրագիտարան, <nowiki/>[[Երևան]], <nowiki/>[[2009]], էջ 414-415:
* [[Երևանի պետական համալսարան]]: Կենսագրական հանրագիտարան, <nowiki/>[[Երևան]], <nowiki/>[[2009]], էջ 414-415:
{{Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամներ}}
{{Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամներ}}

17:54, 23 Մարտի 2017-ի տարբերակ

Էդիկ Գարեգինի Մինասյան
Ծնվել էհունիսի 27, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրՈսկեթաս, Արագածոտնի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

'Էդիկ Գարեգինի Մինասյան (1956, հունիսի 27, Ոսկեթաս, Արագածոտնի մարզ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ,

Կենսագրություն

Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1974 - 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1979 - 1983 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թթ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թթ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1986-1994 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թթ.՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: 1994-2005 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1999 - 2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով: «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։

Մասնագիտական անդամակցություն

  • «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գիտամանկավարժական գործունեություն

Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի: Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները: Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն: Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։

Պարգևներ

Երկեր

  • Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987։[7]
  • Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, 443 էջ:[8]
  • Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ:
  • Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ:[9]
  • Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ:

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ
  2. Էդիկ Գարեգինի Մինասյան
  3. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016-10-10-ին.
  7. Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.
  8. www.historyofarmenia.am
  9. www.historyofarmenia.am