«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 57. Տող 57.
Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան|Իսֆահանում]] Դադջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դադջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դադջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:
Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան|Իսֆահանում]] Դադջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դադջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դադջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:


Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետեվեն Դադջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դադջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դադջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դադջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։


== Դադջալի մահը ==
== Դադջալի մահը ==

12:57, 23 Մարտի 2017-ի տարբերակ

արաբերեն կաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակում են «անհավատ»

Ալ֊Դադջալ (արաբ․՝ الدجال‎‎‎, խաբեբա), իսլամական վախճանաբանությունում կեղծ փրկիչ, ով հայտնվելու է վերջին ժամանակների ընթացքում։ Համապատասխանում է քրիստոնեական նեռին։ 40 օր ու 40 գիշեր իշխելուց հետո նա ոչնչացվելու է Քրիստոսի կամ Մահդիի(արդարությամբ առանջնորդվողի) կողմից, և աշխարհը կրկին ենթարկվելու է Աստծուն: Ալ֊Դադջալի կերպարը փոխառնվել է ապոկալիպտիկ քրիստոնեական գրականությունից, այնուհետև այն վերամշակվել է և հայտվել է Մուհամմադ մարգարեին վերագրվող հադիսներում: Նա նկարագրվում է որպես գեր, միաչքանի, կարմիր դեպքով և գանգուր մազերով մի մարդ։ Նրա ճակատին դաջված են լինելու արաբական կ֊ֆ֊ր(արաբ․՝ دابق‎‎[1], անհավատ) տառերը։ Ալ֊Դադջալը հայտնվելու է մեծ փորձությունների ժամանակշրջանում։ Հրեաները սատարելու են նրան և Երուսաղեմում Աստված են հռչակելու ։ Նա կեղծ հրաշքներ է գործելու։ Մարդիկ տեսնելու են այդ հրաշքները և խաբնվելու են։ Այդ ժամանակ և տեղի կունենա Քրիոստոսի երկրորդ գալուստը [2] ։

Դադջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դադջալը գալու է արևելքից, հնարավոր է Պարսկաստանի Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է արևմուտքից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դադջալը ապրում է արևելյան Ասիայում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ երաժշտության և պարի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դադջալի և Պրոմեթևսի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դադջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։

Անվան նշանակությունը

«Դադջալ» բառը սկիզբ է առնում «Դադջալ ալ֊բահիր» (նա յուղել է ուղտին) արտահայտությունից։ Այն վերաբերվում էր այն ժամանկներին, երբ ուղտերին յուղում էին խեժով։ «Դադջալյա» բառի արմատը նշանակում է «խառնել»։ Այն օգտագործվում է խառնարար երևույթները և գործերը բնորոշելու նպատակով։ Այն նաև կիրառվում է անորոշ և անհասկանալի իրողությունները նկարագրելու համար։ Դադջալը նա է, ով խոսում է հանելուկներով և խաբում է մարդկանց[3]։

Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դադջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դադջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.

Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դադջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա Ալլահի մարգարեն է... [4]

Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դադջալների գործունեությունը «գլխավոր Դադջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դադջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դադջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դադջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։

Դադջալի նկարագրությունը

Արտաքին տեսքը

Դադջալը Ադամի հետնորդն է լինելու։ Նա օժտված է լինելու բազմաթիվ հատկություններով, որոնք բերվում են հադիսներում, որպեսզի մարդիկ ճանաչեն նրան և զերծ մնան նրա չար ազդեցությունից։

Դադջալը հայտնվելու է հաղթանդամ տղամարդու տեսքով, խիտ ու գանգուր մազերով, լայն ճակատով և կրծքով։ Նրա աջ աչքը կույր կամ շիլ է լինելու։ Ձախ աչքը փակպված է կլինի մաշկի հաստ շերտով, որը կախվելու է նրա աչքի եզրից։ Ճակատին գրված են լինելու Կաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակելու են «անհավատ»։ Այդ բառը հնարավորթյուն կունենան կարդալ բոլոր մահմեդականները։ Դադջալի մի այլ առանձնակտկությունը կայանալու է նրանում, որ նա անպտուղ է լինելու և ժառանգներ չի թողնելու։

Դադջալի նկարագրությունը հադիսներում

Հանդիսները պարունակում են Ջադալին նկարագրող բազմաթիվ և որոշ մասերում իրարամերժ տեղեկություններ։

Դադջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.

Մի օր երազումս տեսա, որ Քաաբայի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դադջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին... [5]

Իբն Ումարը գրել է նաև.

Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դադջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դադջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի... [6]

Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.

Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... [7]

Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.

Ես այդքան շատ եմ ձեզ պատմել Դադջալի մասին, որ վախենում եմ, որ դուք չեք հասկանա։ Դադջալը ցածրահասակ է լինելու, ծուռթաթ և գանգուր մազերով։ Նրա մի աչքը շիլ է լինեու, բայց ոչ տռցած, ոչ էլ խոր ընկած։ Եթե դուք նրա հետ կապված կասկածներ ունենաք, ապա հիշեք, որ ձեր Աստվածը շիլ չէ… [8]

Աբու Հուրայրան ասել է.

Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Ինչ վերաբերվում է Դադջալին, նրա մի աչքը շիլ է լինելու, նա ունենալու լայն կուրծք և ճակատ։ Նա նաև կուզ է ունենալու ... [9]

Հուրայրայի մեկ այլ հադիսում ասվում է.

Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... [10]


Դադջալի հետևորդները

Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դադջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են հուդայականները, պարսիկները և թուրքերը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և բեդվինները։ Նաև Դադջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։ Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ Իսֆահանում Դադջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ [11]։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դադջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դադջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին[12]:

Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դադջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դադջալը կհասնի Մեդինայի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։

Դադջալի մահը

Դադջալը կհայտնվի երկրի վրա և համակիրների հոծ բանակ ձեռք կբերի։ Իրական հավատցյալներից միայն մի մասը զերծ կմնա նրա ազդեցությունից։ Վերջում նա պարտություն է կկրի Քրիստոսի, իրական Մեսիայի, կողմից։

Իբն Կասիր գրում է, որ Քրիստոսի վերադարձը տեղի կունենա Դադջալի կայնքի որոք։ Նա երկիր կիջնի Դամասկոսի սպիտակ մինարեթի մոտ։ Իրական հավատցյալները կհավքվեն և իրենց աջակցությունը կհայտնեն Քրիստոսին։ Քրիստոսը նրանց կառանջնորդի Դադջալի դեմ, ով այդ ժամանակ կուղորդվի Երուսաղեմ։ Նրանք կհանդիպեն Ակաբա կոչվող տեղանքի մոտ։ Տեսնելով Քրիստոսին՝ Դադջալը կսկսի լուծարվել։ Քրիստոսը կհանդիպի Դադջալին Լոդի դարապասների մոտ և կսպանի նրան իր նիզակով։

Այս պատմությունը փոխանցում է նաև Ան֊Նավաս բին Սամանին վերագրվող հադիսը[13]։


Ծանոթագրություններ