«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 37. Տող 37.
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.


{{քաղվածք| Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի, ում ես կհամեմատեի Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... <ref>[https://sunnah.com/urn/270150 Գիրք 54, հադիս 136, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref> }}
{{քաղվածք| Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... <ref>[https://sunnah.com/urn/270150 Գիրք 54, հադիս 136, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref> }}


Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
Տող 50. Տող 50.


{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/11 Գիրք 19, հադիս 11, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/11 Գիրք 19, հադիս 11, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}



== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:14, 23 Մարտի 2017-ի տարբերակ

արաբերեն կաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակում են «անհավատ»

Ալ֊Դադջալ (արաբ․՝ الدجال‎‎‎, խաբեբա), իսլամական վախճանաբանությունում կեղծ փրկիչ, ով հայտնվելու է վերջին ժամանակների ընթացքում։ Համապատասխանում է քրիստոնեական նեռին։ 40 օր ու 40 գիշեր իշխելուց հետո նա ոչնչացվելու է Քրիստոսի կամ Մահդիի(արդարությամբ առանջնորդվողի) կողմից, և աշխարհը կրկին ենթարկվելու է Աստծուն: Ալ֊Դադջալի կերպարը փոխառնվել է ապոկալիպտիկ քրիստոնեական գրականությունից, այնուհետև այն վերամշակվել է և հայտվել է Մուհամմադ մարգարեին վերագրվող հադիսներում: Նա նկարագրվում է որպես գեր, միաչքանի, կարմիր դեպքով և գանգուր մազերով մի մարդ։ Նրա ճակատին դաջված են լինելու արաբական կ֊ֆ֊ր(արաբ․՝ دابق‎‎[1], անհավատ) տառերը։ Ալ֊Դադջալը հայտնվելու է մեծ փորձությունների ժամանակշրջանում։ Հրեաները սատարելու են նրան և Երուսաղեմում Աստված են հռչակելու ։ Նա կեղծ հրաշքներ է գործելու։ Մարդիկ տեսնելու են այդ հրաշքները և խաբնվելու են։ Այդ ժամանակ և տեղի կունենա Քրիոստոսի երկրորդ գալուստը [2] ։

Դադջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դադջալը գալու է արևելքից, հնարավոր է Պարսկաստանի Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է արևմուտքից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դադջալը ապրում է արևելյան Ասիայում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ երաժշտության և պարի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դադջալի և Պրոմեթևսի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դադջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։

Անվան նշանակությունը

«Դադջալ» բառը սկիզբ է առնում «Դադջալ ալ֊բահիր» (նա յուղել է ուղտին) արտահայտությունից։ Այն վերաբերվում էր այն ժամանկներին, երբ ուղտերին յուղում էին խեժով։ «Դադջալյա» բառի արմատը նշանակում է «խառնել»։ Այն օգտագործվում է խառնարար երևույթները և գործերը բնորոշելու նպատակով։ Այն նաև կիրառվում է անորոշ և անհասկանալի իրողությունները նկարագրելու համար։ Դադջալը նա է, ով խոսում է հանելուկներով և խաբում է մարդկանց[3]։

Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դադջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դադջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.

Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դադջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա Ալլահի մարգարեն է... [4]

Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դադջալների գործունեությունը «գլխավոր Դադջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դադջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դադջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դադջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։

Դադջալի նկարագրությունը

Արտաքին տեսքը

Դադջալը Ադամի հետնորդն է լինելու։ Նա օժտված է լինելու բազմաթիվ հատկություններով, որոնք բերվում են հադիսներում, որպեսզի մարդիկ ճանաչեն նրան և զերծ մնան նրա չար ազդեցությունից։

Դադջալը հայտնվելու է հաղթանդամ տղամարդու տեսքով, խիտ ու գանգուր մազերով, լայն ճակատով և կրծքով։ Նրա աջ աչքը կույր կամ շիլ է լինելու։ Ձախ աչքը փակպված է կլինի մաշկի հաստ շերտով, որը կախվելու է նրա աչքի եզրից։ Ճակատին գրված են լինելու Կաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակելու են «անհավատ»։ Այդ բառը հնարավորթյուն կունենան կարդալ բոլոր մահմեդականները։ Դադջալի մի այլ առանձնակտկությունը կայանալու է նրանում, որ նա անպտուղ է լինելու և ժառանգներ չի թողնելու։

Դադջալի նկարագրությունը հադիսներում

Հանդիսները պարունակում են Ջադալին նկարագրող բազմաթիվ և որոշ մասերում իրարամերժ տեղեկություններ։

Դադջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.

Մի օր երազումս տեսա, որ Քաաբայի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դադջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին... [5]

Իբն Ումարը գրել է նաև.

Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դադջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դադջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի... [6]

Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.

Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... [7]

Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.

Ես այդքան շատ եմ ձեզ պատմել Դադջալի մասին, որ վախենում եմ, որ դուք չեք հասկանա։ Դադջալը ցածրահասակ է լինելու, ծուռթաթ և գանգուր մազերով։ Նրա մի աչքը շիլ է լինեու, բայց ոչ թռցած, ոչ էլ խոր ընկած։ Եթե դուք նրա հետ կապված կասկածներ ունենաք, ապա հիշեք, որ ձեր Աստվածը շիլ չէ… [8]

Աբու Հուրայրան ասել է.

Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Ինչ վերաբերվումէ Դադջալին, նրա մի աչքը շիլ է լինելու, նա ունենալու լայն կուրծք և ճակատ։ Նա նաև կուզ է ունենալու ... [9]

Հուրայրայի մեկ այլ հադիսում ասվում է.

Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... [10]

Ծանոթագրություններ