«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
Տող 43. | Տող 43. | ||
* «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։ |
* «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։ |
||
* «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։ |
* «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։ |
||
{{Աղբյուրներ}} |
|||
[[Կատեգորիա:Շուշիի հայկական դպրոցներ]] |
[[Կատեգորիա:Շուշիի հայկական դպրոցներ]] |
19:25, 15 Մարտի 2017-ի տարբերակ
Շուշիի թեմական հոգևոր դպրոց | |
---|---|
Տեսակ | ճեմարան |
Հիմնադրված է | 1838 |
Լուծարված է | 1920 |
Աշակերտներ | 374 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Շուշի |
Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թթ.։
Պատմական ակնարկ
Բացվել է 1838-ի հունիսի 22-ին[1][2]։
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855-ի նոյեմբերին։ 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։[3]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թ.։
Աշակերտների քանակը
- 1838 թ. - 20[4]
- 1970 թ. - 158
- 1893 թ. - 492
- 1909 թ. - 374
Հայտնի դասավանդողներ
Պետրոս Շանշյան,Պերճ Պռոշյան,Խորեն Ստեփանե,Ղազարոս Աղայան (1881-1882),Սեդրակ Մանդինյան,Սահակ Մանվելյան և այլն։
Առարկաներ
Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։
Հայտնի աշակերտներ
Արամ Մանուկյան, Արշակ Աթայան, Բախշի Իշխանյան, Գարեգին Ա Հովսեփյան, Գրիգոր Ներսիսյան, Լեո, Հակոբ Խանլարյան, Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան, Նիկոլ Դուման, Սողոմոն Մելիք-Շահնազարյանց, Ստեփան Աղաջանյան, Վաղարշ Վաղարշյան, Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան և այլն։
Ծանոթագրություններ
- ↑ Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108
- ↑ Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69
- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 370-374.
- ↑ Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը»
Տես նաև
Գրականություն
- Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
- Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։
Մամուլ
- «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
- «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։