«Սերժ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 120. Տող 120.


=== Աշխատանքային գործունեությունը ===
=== Աշխատանքային գործունեությունը ===
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին [[Երևանի էլեկտրատեխնիկական գործարան]]ում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին [[Երևանի էլեկտրատեխնիկական գործարան]]ում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։


=== Ֆինանսական կարողությունը ===
=== Ֆինանսական կարողությունը ===

19:51, 2 Մարտի 2017-ի տարբերակ

Սերժ Ազատի Սարգսյան
Պատկեր:Serzh Sargsyan official portrait from president-am.jpg
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 ապրիլի 9, 2008
Նախորդող Ռոբերտ Քոչարյան
Դրոշ
Դրոշ
(11-րդ) ՀՀ վարչապետ[1]
ապրիլի 4, 2007 - ապրիլի 9, 2008
Նախորդող Անդրանիկ Մարգարյան
Հաջորդող Տիգրան Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(7-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
2000 - 2007
Նախորդող Վաղարշակ Հարությունյան
Հաջորդող Միքայել Հարությունյան
Դրոշ
Դրոշ
(4-րդ) ՀՀ Ներքին գործերի նախարար
1996 - 1999
Նախորդող Վանո Սիրադեղյան
Հաջորդող Սուրեն Ջ. Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) ՀՀ Ազգային անվտանգության նախարար
1995 - 1996
Նախորդող Դավիթ Շահնազարյան
Հաջորդող Կառլոս Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
1993 - 1995
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Վազգեն Սարգսյան
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1954(1954-06-30)[2][3] (69 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Ազատ Սարգսյան
Մայր Նորա Սարգսյան
Ամուսին Ռիտա Սարգսյան
Զավակներ Երկու դուստր՝ Անուշ և Սաթենիկ
 
Կայք՝ serzhsargsyan.com
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Սերժ Ազատի Սարգսյան (հունիսի 30, 1954(1954-06-30)[2][3], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության նախագահ (2008-2013 թթ., 2013 թ.- ներկա), ՀՀԿ նախագահ (2007 թվականից), Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Կենսագրություն

Ընտանիք

Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է[4]։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը[5], և չորս թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։

Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին[6]։

Աշխատանքային գործունեությունը

Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։

Ֆինանսական կարողությունը

Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի, 2014 թվականին Սերժ Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 միլիոն 111 հազար դրամ, իսկ 10 միլիոն 52 հազար դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ։ 2014 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 129 միլիոն 400 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 միլիոն 100 հազար դրամ[7]։

Համաձայն ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններից առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[8]։

Հետանկախության շրջան

1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։[9]

2008 թ.-ի նախագահական ընտրություններ

Բազմահազարանոց հանրահավաք փետրվարի 29-ի երեկոյան
2008 թ.-ի մարտի 2-ի առավոտյան մայրաքաղաք մտնող ՀՀ ԶՈՒ զրահամեքենա

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը առաջադրեց իր թեկնածությունը 2008 թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[10]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%։[11] Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ։[12] Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ՝[13] այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք[14]։

Այս իրադարձությունները խորը ճգնաժամ ստեղծեցին հասարակական–քաղաքական դաշտում[15]։

2013 թ․–ի նախագահական ընտրություններ

Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ

Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»[16]։

Սերժ Սարգսյանն արցախյան հիմնախնդրում

2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցարզրույցում նա հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են լքել, իր խոսքերով՝ ադրբեջանական 7 գրավյալ շրջաններ, որոնք այժմ գտնվում են ԼՂՀ Զինված ուժերի վերահսկողության տակ[17][18]։

Տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հաստատել է նաև իր մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը[19][20]։

Քառօրյա պատերազմ

Սերժ Սարգսյանն առաջինն էր, որը քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած տարածքները[21][22] համարեց բուֆերային գոտի, որոնք ըստ Սերժ Սարգսյանի ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունեն[23][24][25][26][27]։

Հայտնի ելույթներն ու թևավոր դարձած խոսքերը

Սերժ Սարգսյանը ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ այլ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով, որոնք հայաստանյան և հայկական սփյուռքի լայն շրջանակներում մեծ հնչեղություն են ստացել։ Հրապարակային ելույթների կամ մամլո ասուլիսների ժամանակ նրա արտահայտած նախադասությունների առանձին դրվագներ հանրության համար դարձել են հաճախակի կիրառվող թևավոր խոսքեր և մեմեր, որոնք սակայն ոչ միշտ ունեն դրական ենթատեքստ[28][29]

Ս.Սարգսյանի արտահայտած ամենալայն տարածում գտած մտքերը.

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես

Արտաքին տեսաֆայլեր
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը

2013 թ.-ի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ օրվա առթիվ Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ երեխային պահել չկարողացող և այդ նպատակով օգնություն աղերսող կնոջը ասել է.[30][31]

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես...[30]

Այս արտահայտությունը հնչեցնելուց կարճ ժամանակ անց հանրային[32][33][34] և քաղաքական[35] տարբեր շրջանակների կողմից այն սկսեց կիրառվել որպես թևավոր խոսք, հաճախ բացասական երանգով[28]։ Այն անգամ ՀՀ ԱԺ-ում է լայն կիրառություն ստացել պատգամավորների շրջանում[36][37][38][39]

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում

2013 թ.-ի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղ այցելության ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին է մոտենում գյուղացիներից մեկը[40]։ Երբ Ս.Սարգսյանը հարցնում է, թե ի՞նչ խնդիրներ ունեք, գյուղացին դժգոհում է, որ գյուղը դատարկվում է։ Նա նախագահից խնդրում է, որ գյուղում գործարան բացեն, ինչին ի պատասխան Ս.Սարգսյանը ասում է.

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում[41]

Այս արտահայտությունը հանրության ամենատարբեր շրջանակների մոտ ևս դարձավ թևավոր խոսք բացասական երանգներով։ Հաճախ մարդիկ այն կիրառում են՝ արտահայտելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի կառավարման դեմ[42][43]։

Դեպքից օրեր անց Սերժ Սարգսյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում, ասել էր, թե ինքը պարզապես ցանկացել է գյուղացու լեզվով խոսել[44]։

Ինչքան ուզես՝ էնքան խփենք

Արտաքին տեսաֆայլեր
Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված արտահայտության տեսանյութը

2013 թ.-ի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողուհու այն հարցին, թե որքան է գնահատում իր շանսերը Շիրակի մարզում, պատասխանել էր, թե

Ես չգիտեմ սովորաբար ինչ եք անում, բայց ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ: Շանսը որնա՞, իմ շանսը 100-ից 90 խփեմ, ութանանասուն, յոթանանասուն, թե 60, էտա, ինչքան ուզես, էնքան խփենք:[29][45][46]

Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը զայրացրեց հայաստանյան հանրությանը, քանզի նրանք այն ընդունեցին որպես բացահայտ խոստովանություն ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ[47]։

Կոչումներ և Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. ՀՀ նախագահի կենսագրությունը
  5. Սերժ Սարգսյանի դուստրերը
  6. Մահացել է Սերժ Սարգսյանի հայրը
  7. Սերժ Սարգսյանի դրամական միջոցները նվազել են 15 միլիոնով
  8. Հայտարարագիր է ներկայացրել 4 թեկնածու. ամենահարուստը Սերժ Սարգսյանն է
  9. Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
  10. Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը, 19 փետրվարի 2008 թ.
  11. 2008 թ․–ի ՀՀ նախագահի ընտրություններ արդյունքների մասին ԿԸՀ արձանագրություն
  12. ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  13. Մարտի մեկ. ականատեսի վկայություն
  14. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
  15. Policy Forum Armenia–ի կողմից 2008 թ.–ի հուլիսին հրապարակված զեկույց 2008 թ.–ի ՀՀ նախագահական ընտրությունների մասին
  16. Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:
  17. Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսիլյովին 17/11/2016
  18. Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ էին վերադարձնել յոթ շրջանները
  19. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար. Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման դեպքում
  20. Արցախի ՀԿ-ներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի արտահայտած մտքից
  21. Թալիշում կորուստների իրական չափերը
  22. Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ
  23. Սերժ Սարգսյան. 800 հազար հեկտար անվտանգության գոտուց կորցրել ենք 800 հեկտարը. դա 1/1000-ն էլ չէ
  24. Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Արցախը պատրաստ էին վերադարձնել 7 ադրբեջանական շրջաններ
  25. ՀՀ նախագահ. «Ադրբեջանի նախագահը ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան գործընթացը»
  26. Հողեր հանձնած նախագահի արդարացումները. ինչ վտանգավոր հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը
  27. Սերժ Սարգսյանի համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ, արցախցիների համար` հայրենիք
  28. 28,0 28,1 Կույր պետք է լինել չտեսնելու, որ...:
  29. 29,0 29,1 Տարվա «աֆորիզմների» փունջ:
  30. 30,0 30,1 «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ):
  31. Սերժ Սարգսյան. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
  32. Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին: 1in.am
  33. Ուրվագիծ հեռուստահաղորդում 04.03.2013:
  34. Ոչ տոնական մտորումներ:
  35. Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին
  36. Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը:
  37. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»:
  38. Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք»:
  39. Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին:
  40. Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում. Սերժ Սարգսյան:
  41. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում». Սերժ Սարգսյան:
  42. Խիարների առաջնորդը:
  43. Ինչպես էր բուսնում խիարը:
  44. Սերժ Սարգսյանը՝ «խիարի թարս բուսնելու» մասին:
  45. Եթե կա մեկը, որ բոլոր հարցերը լուծում է սեփական գրպանից, դուք եք:
  46. «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյան /տեսանյութ/:
  47. Ինչքան ուզես, էնքան խփենք. նախագահը կատակե՞լ է:

Արտաքին հղումներ