«Ալեքսանդր I-ի հուշարձան (Տագանրոգ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])}}
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])}}
{{Տեղեկաքարտ հուշարձան
'''Ալեքսանդր I-ի հուշարձան''',ռուս կայսր [[Ալեքսանդր I]]-ի հուշարձանը [[ՌԴ]] [[Ռոստովի մարզ]]ի [[Տագանրոգ]] քաղաքում։ Տեղադրվել է 1831 թվականին<ref name="Музей под открытым небом — С. 31-34">''[//ru.wikipedia.org/wiki/Киричек,_Маргарита_Сергеевна Киричек М. С.]'' Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34. </ref>։ Հեղինակներն են քանդակագործ [[Իվան Մարտոս]]ը և ճարտարապետ Ավրաամ Մելնիկովը։ Տագանրոգի պատմության մեջ առաջին և մինչև 2014 թվականի նոյեմբեր Ալեքսանդր I-ի միակ հուշարձանը Ռուսաստանում<ref name="Музей под открытым небом — С. 31-34" /><ref>''Собств. корр.'' [http://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201411201713-wnij.htm Памятник Александру I появился у стен Кремля в Москве] // tvzvezda.ru. — 2014. — 20 ноября.</ref>։
|հայերեն անվանում = Ալեքսանդր I-ի հուշարձան
|բնօրինակ անվանում = {{lang-ru|Памятник Александру I}}
|Պատկեր = Taganrog alexanderImonument.jpg
|նկարագիր = Ալեքսանդր I-ի հուշարձանը, 2007 թվական
|դիրք =
|Գտնվում է = [[Տագանրոգ]]
|Կառուցվել է = [[1998]]
|Շինության ձևը =
|Կառուցել է = [[Իվան Մարտոս]]
|Շինարար =
|Ներկա վիճակը = կանգուն
}}
'''Ալեքսանդր I-ի հուշարձան''' ({{lang-ru|Памятник Александру I}}), ռուս կայսր [[Ալեքսանդր I]]-ի հուշարձանը [[ՌԴ]] [[Ռոստովի մարզ]]ի [[Տագանրոգ]] քաղաքում։ Տեղադրվել է 1831 թվականին<ref name="Музей под открытым небом — С. 31-34">''[//ru.wikipedia.org/wiki/Киричек,_Маргарита_Сергеевна Киричек М. С.]'' Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34. </ref>։ Հեղինակներն են քանդակագործ [[Իվան Մարտոս]]ը և ճարտարապետ Ավրաամ Մելնիկովը։ Տագանրոգի պատմության մեջ առաջին և մինչև 2014 թվականի նոյեմբեր Ալեքսանդր I-ի միակ հուշարձանը Ռուսաստանում<ref name="Музей под открытым небом — С. 31-34" /><ref>''Собств. корр.'' [http://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201411201713-wnij.htm Памятник Александру I появился у стен Кремля в Москве] // tvzvezda.ru. — 2014. — 20 ноября.</ref>։


== Բնօրինակ արձանի նկարագրություն ==
== Բնօրինակ արձանի նկարագրություն ==

17:43, 2 Մարտի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 01:52:28 ֆորմատով

Ալեքսանդր I-ի հուշարձան
Ալեքսանդր I-ի հուշարձանը, 2007 թվական
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործԻվան Մարտոս
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
 Monument of Alexander I of Russia (Taganrog) Վիքիպահեստում

Ալեքսանդր I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру I), ռուս կայսր Ալեքսանդր I-ի հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տեղադրվել է 1831 թվականին[1]։ Հեղինակներն են քանդակագործ Իվան Մարտոսը և ճարտարապետ Ավրաամ Մելնիկովը։ Տագանրոգի պատմության մեջ առաջին և մինչև 2014 թվականի նոյեմբեր Ալեքսանդր I-ի միակ հուշարձանը Ռուսաստանում[1][2]։

Բնօրինակ արձանի նկարագրություն

Սպիտակ երակներով մոխրագույն գրանիտից բարձր զանգվածեղ պատվանդանին, որի մոտ կարելի էր բարձրանալ հինգ աստիճաններով, ողջ հասակով կանգնած էր կայսեր բրոնզե արձանը։ Գեներալական համազգեստով և ցած իջնող թիկնոցով Ալեքսանդր I-ը ոտքով հպարտորեն սեղմում էր գալարվող օձը[1]։ Այս այլաբանությունը խորհրդանշում էր նրա հաղթանակը Նապոլեոնի նկատմամբ։ Ձախ ձեռքում ցարը բռնում էր թրի դաստապանը, աջում Ռուսական կայսրության օրենքների ժողովածուն էր։ Նրա ոտքերի մոտի թևավոր հրեշտակները խորհրդանշում էին Ալեքսանդր I-ի «հրեշտակային» բնավորությունը։ Քանդակը ժամանակակիցներին զարմացնում էր պատկերային նմանությամբ։

Պատվանդանի դիմային մասում հակիրճ գրված էր.

Ալեքսանդր Առաջինին
1830

Մարտոսի հեղինակած Ալեքսանդր I-ի տագանրոգյան հուշարձանի մոդելը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, Պետական ռուսական թանգարանի ցուցադրությունում[3]։

Տագանրոգում հուշարձանի ստեղծման պատմություն

Տագանրոգում հուշարձանի ստեղծման միտքն առաջացել է Ալեքսանդր I-ի մահից անմիջապես հետո` 1825 թվականին[4]։ Տագանրոգցիների խնդրանքը բավարարվեց նոր կայսր Նիկոլայ I-ի կողմից։ Առավել ևս, որ հուշարձանի նախագիծը կազմելու համաձայնություն էր տվել մեծանուն քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Իվան Մարտոսը[4]։

Հուշարձանը տեղադրվեց Երուսաղեմի հրապարակի կենտրոնում, հունական Երուսաղեմյան Ալեքսանդր Նևսկու վանքի դիմաց։

1920-ական թվականների վերջում Ալեքսանդր I-ի հուշարձանն ապամոնտաժվեց և տեղափոխվեց Ալեքսանդր I-ի պալատի բակ[5]։ 1932 թվականին Տագանրոգի քաղխորհրդի որոշմամբ հուշարձանը ուղարկվեց Դոնի Ռոստով, որտեղ ձուլվեց «խորհրդային արդյունաբերության կարիքների համար»։

Ալեքսանդր I-ի հանված հուշարձանի վայրում ստեղծվեց Քաղաքացիական պատերազմի մասնակից Տրոֆիմ Դիշլովոյի գերեզմանը։ Ավելի ուշ գերեզմանը տեղափոխվեց Գորկու անվան զբոսայգի, ապա` հին գերեզմանատուն, որտեղ այն գտնվում է ներկայումս։

Հուշարձանի վերականգնում

1998 թվականին, Տագանրոգի 300-ամյակի առթիվ, հուշարձանը որոշվեց վերականգնել։ Նախագիծը ֆինանսավորեց առևտրային կառույց` «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի տագանրոգյան մասնաճյուղը` ի դեմս նրա կառավարիչ Գ. Պավլենկոյի։ Հուշարձանի պատճենը որոշ փոփոխություններով պատրաստվեց ըստ Սանկտ Պետերբուրգում պահպանված նկարների[6]։ Վերականգնված հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին։ Կազմակերպվել էր մեծ հանրահավաք` տեղական կազակների և քաղաքային վարչակազմի ներկայությամբ։ Ժամանակակից հուշարձանը հրապարակի կենտրոնից շեղված է դեպի բնակելի շենքը։ Մի քանի տարի անց վերականգնվեցին թումբերի շղթաները, ինչը հուշարձանին տվեց բավանաչափ մոնումենտալություն։

Պատվանդանի նոր քանդակագործական լուծման մեջ անհետացել է օձը, քանի որ նախագծի կազմակերպիչները համարել են, որ Նապոլեոնի ներխուժումը մեզնից շատ հեռու իրադարձություն է` նրա մասին հուշը գեղարվեստական կերպարի մեջ սահունորեն տեղավորվելու համար[6]։ Քանդակային կոմպոզիցիայից անհետացել են նաև հրեշտակները[6]։

Պատկերասրահ

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34.
  2. Собств. корр. Памятник Александру I появился у стен Кремля в Москве // tvzvezda.ru. — 2014. — 20 ноября.
  3. Русский музей
  4. 4,0 4,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 60-64.
  5. Орлов Г. Н., Найговзин Л.И., Цымбал А.А. Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях. — Таганрог: Лукоморье, 2004. — С. 64.
  6. 6,0 6,1 6,2 Люци М. Памятник Александру I // Таганрог.Su. — 2009. — 30 июля.