«Ալեքսանդր I-ի հուշարձան (Տագանրոգ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 19. Տող 19.
[[1998|1998 թվականին]], Տագանրոգի 300-ամյակի առթիվ, հուշարձանը որոշվեց վերականգնել։ Նախագիծը ֆինանսավորեց առևտրային կառույց` «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի տագանրոգյան մասնաճյուղը` ի դեմս նրա կառավարիչ Գ. Պավլենկոյի։ Հուշարձանի պատճենը որոշ փոփոխություններով պատրաստվեց ըստ [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ Պետերբուրգում]] պահպանված նկարների<ref name="Люци М.">''Люци М.'' </ref>։ Վերականգնված հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին։ Կազմակերպվել էր մեծ հանրահավաք` տեղական կազակների և քաղաքային վարչակազմի ներկայությամբ։ Ժամանակակից հուշարձանը հրապարակում կենտրոնից շեղված է դեպի բնակելի շենքը։ Մի քանի տարի անց վերականգնվեցին թումբերի շղթաները, ինչը հուշարձանին տվեց բավանաչափ մոնումենտալություն։

Պատվանդանի նոր քանդակագործական լուծման մեջ անհետացել է օձը, քանի որ նախագծի կազմակերպիչները համարել են, որ Նապոլեոնի ներխուժումը մեզնից շատ հեռու իրադարձություն է` նրա մասին հուշը գեղարվեստական կերպարի մեջ սահունորեն տեղավորվելու համար։ Քանդակային կոմպոզիցիայից անհետացել են նաև հրեշտակները։<gallery>
Պատվանդանի նոր քանդակագործական լուծման մեջ անհետացել է օձը, քանի որ նախագծի կազմակերպիչները համարել են, որ Նապոլեոնի ներխուժումը մեզնից շատ հեռու իրադարձություն է` նրա մասին հուշը գեղարվեստական կերպարի մեջ սահունորեն տեղավորվելու համար։ Քանդակային կոմպոզիցիայից անհետացել են նաև հրեշտակները։

File:Alexander I Monument 1907.jpg|Հուշարձանը փոստային քարտի 1907 թ.
== Պատկերասրահ ==
File:Martos Taganrog.jpg|Հուշարձանը փոստային քարտի վերջ XIX դարում.
<gallery>
File:Bank Ros Credit.jpg|Դիմում Բանկի Վարչության Նախագահին "Ռուսական Վարկ"
File:Alexander I Monument 1907.jpg|Հուշարձանը 1907 թվականի փոստային քարտի վրա
File:Major letter.jpg|Ուղեկցող նամակ է տեղափոխման հուշարձանի
File:Martos Taganrog.jpg|Հուշարձանը XIX դարի վերջի փոստային քարտի վրա
File:Bank Ros Credit.jpg|Դիմում «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի վարչության նախագահին
File:Major letter.jpg|Ուղեկցող նամակ հուշարձանի տեղափոխման ժամանակ
</gallery>
</gallery>

17:30, 2 Մարտի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-28 21:37:09 ֆորմատով

Ալեքսանդր I-ի հուշարձան, ռուս կայսր Ալեքսանդր I-ի հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տեղադրվել է 1831 թվականին[1]։ Հեղինակներն են քանդակագործ Իվան մարտոսը և ճարտարապետ Ավրաամ Մելնիկովը։ Տագանրոգի պատմության մեջ առաջին և մինչև 2014 թվականի նոյեմբեր Ալեքսանդր I-ի միակ հուշարձանը Ռուսաստանում[2]։

Բնօրինակ արձանի նկարագրություն

Սպիտակ երակներով մոխրագույն գրանիտից բարձր զանգվածեղ պատվանդանին, որի մոտ կարելի էր բարձրանալ հինգ աստիճաններով, ողջ հասակով կանգնած էր կայսեր բրոնզե արձանը։ Գեներալական համազգեստով և ցած իջնող թիկնոցով Ալեքսանդր I-ը ոտքով հպարտորեն սեղմում էր գալարվող օձը։ Այս այլաբանությունը խորհրդանշում էր նրա հաղթանակը Նապոլեոնի նկատմամբ։ Ձախ ձեռքում ցարը բռնում էր թրի դաստապանը, աջում Ռուսական կայսրության օրենքների ժողովածուն էր։ Նրա ոտքերի մոտի թևավոր հրեշտակները խորհրդանշում էին Ալեքսանդր I-ի «հրեշտակային» բնավորությունը։ Քանդակը զարմացնում էր ժամանակակիցներին պատկերային նմանությամբ։

Պատվանդանի դիմային մասում հակիրճ գրված էր.

Ալեքսանդր Առաջինին 
1830

Ալեքսանդր I-ի Մարտոսի հեղինակած տագանրոգյան հուշարձանի մոդելը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանի ցուցադրությունում[3]։

Տագանրոգում հուշարձանի ստեղծման պատմություն

Տագանրոգում հուշարձանի ստեղծման միտքն առաջացել է Ալեքսանդր I-ի մահից անմիջապես հետո` 1825 թվականին[4]։ Տագանրոգցիների խնդրանքը բավարարվեց նոր կայսր Նիկոլայ I-ի կողմից։ Առավել ևս, որ հուշարձանի նախագիծը կազմելու համաձայնություն էր տվել մեծանուն քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Իվան Մարտոսը։

Հուշարձանը տեղադրվեց Երուսաղեմի հրապարակի կենտրոնում, հունական Երուսաղեմյան Ալեքսանդր Նևսկու վանքի դիմաց։

1920-ական թվականների վերջում Ալեքսանդր I-ի հուշարձանն ապամոնտաժվեց և տեղափոխվեց Ալեքսանդր I-ի պալատի բակ[5]։ 1932 թվականին Տագանրոգի քաղխորհրդի որոշմամբ հուշարձանը ուղարկվեց Դոնի Ռոստով, որտեղ ձուլվեց «խորհրդային արդյունաբերության կարիքների համար»։

Ալեքսանդր I-ի հանված հուշարձանի վայրում ստեղծվեց Քաղաքացիական պատերազմի մասնակից Տրոֆիմ Դիշլովոյի գերեզմանը։ Ավելի ուշ գերեզմանը տեղափոխվեց Գորկու անվան զբոսայգի, ապա` հին գերեզմանատուն, որտեղ այն գտնվում է ներկայումս։

Հուշարձանի վերականգնում

1998 թվականին, Տագանրոգի 300-ամյակի առթիվ, հուշարձանը որոշվեց վերականգնել։ Նախագիծը ֆինանսավորեց առևտրային կառույց` «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի տագանրոգյան մասնաճյուղը` ի դեմս նրա կառավարիչ Գ. Պավլենկոյի։ Հուշարձանի պատճենը որոշ փոփոխություններով պատրաստվեց ըստ Սանկտ Պետերբուրգում պահպանված նկարների[6]։ Վերականգնված հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին։ Կազմակերպվել էր մեծ հանրահավաք` տեղական կազակների և քաղաքային վարչակազմի ներկայությամբ։ Ժամանակակից հուշարձանը հրապարակում կենտրոնից շեղված է դեպի բնակելի շենքը։ Մի քանի տարի անց վերականգնվեցին թումբերի շղթաները, ինչը հուշարձանին տվեց բավանաչափ մոնումենտալություն։

Պատվանդանի նոր քանդակագործական լուծման մեջ անհետացել է օձը, քանի որ նախագծի կազմակերպիչները համարել են, որ Նապոլեոնի ներխուժումը մեզնից շատ հեռու իրադարձություն է` նրա մասին հուշը գեղարվեստական կերպարի մեջ սահունորեն տեղավորվելու համար։ Քանդակային կոմպոզիցիայից անհետացել են նաև հրեշտակները։

Պատկերասրահ

Հղումներ

Աղբյուրներ

  1. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34.
  2. Собств.
  3. Русский музей
  4. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 60-64.
  5. Орлов Г. Н., Найговзин Л.И., Цымбал А.А. Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях. — Таганрог: Лукоморье, 2004. — С. 64.
  6. Люци М.