«Աստվածամոր բազիլիկ (Լուհան)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Նեոգոթիկա ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Արգենտինայի տաճարներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 77. | Տող 77. | ||
[[Կատեգորիա:Նեոգոթիկա]] |
[[Կատեգորիա:Նեոգոթիկա]] |
||
[[Կատեգորիա:Արգենտինայի տաճարներ]] |
18:12, 25 փետրվարի 2017-ի տարբերակ
Աստվածամոր բազիլիկ (Լուհան) Basílica de Nuestra Señora de Luján | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և շենք |
Երկիր | Արգենտինա |
Տեղագրություն | քաղաք |
Տարածաշրջան | Լուհան |
Հասցե | 9 de Julio, B Mitre, Pdre. JM Salvaire y San Martín (Circ I, Secc A, Mzna 52)[1] |
Դավանանք | կաթոլիկ |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Mercedes-Luján? |
Հիմնական ամսաթվերը | 1937 |
Ժառանգության կարգավիճակ | National historical monument of Argentina?[1] |
Նվիրված | Our Lady of Luján? |
Անվանված | Immaculate Conception of Mary? |
Ճարտարապետական ոճ | նեոգոթիկա |
Հիմնադրված | 1910 |
Երկարություն | 104 մետր |
Բարձրություն | 106 մետր |
Nuestra Señora de Luján Basilica Վիքիպահեստում | |
basilicadelujan.org.ar |
Աստվածամոր բազիլիկ (Լուհան), կաթոլիկ տաճար, գտնվում է Լուհան քաղաքում, Բուենոս Այրես, Արգենտինա: Նվիրված է Լուհանի Աստվածամորը` Արգենտինայի սուրբ հովանավորին: Բազիլիկը նեոգոթիկայի ոճով է, գտնվում է Բուենոս Այրեսից 70 կմ դեպի արևմուտք, Լա Պլատայի և Սան Իսիդրոյի տաճարների հետ մեկտեղ համարվում է Արգենտինայի ամենապաշտելի կաթոլիկ սրբություններից:
Լուհան գետի մոտ տաճարի կառուցումը կապված է հրաշալի իրադարձությունների հետ: 1630 թվականին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սան` սեփականատեր Սանտյագո դել Էստերոյից, նավաստի Հուան Անդրեային պատվիրում է Բրազիլիայից բերել Աստվածամոր արձանը, որը նա ուզում էր տեղադրել կառուցվող ժամատանը: Հուան Անդրեան ձեռք էր բերել Աստվածամոր միանգամից երկու արձան, որը նա ծովով բերեց Բուենոս Այրես, այնուհետև տեղափոխեց Սանտյագո դել Էստերո: Ուղևորության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհը հատվում է Լուհան գետի հետ, ձիերը կանգնեցին և չկարողացան առաջ գնալ: Փորձեցին բեռնաթափել, բայց չստացվեց: Միայն այն ժամանակ կարողացան շարունակել ճանապարհը, երբ գետնին իջեցրին մի փոքրիկ արկղ, որի մեջ դրված էր Աստվածամոր արձաններից մեկը: Դա համարվեց հրաշք և վերևից նշան այն բանի, որ ապագայում Լուհանի Աստվածամայրը ուզում է մնալ հենց այդ վայրում: Արձանը բերեցին դոն Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ դրեցին պատվավոր տեղում: Մարդիկ, լսելով հրաշքի մասին, գալիս էին խոնարհվելու սուրբ կերպարին:
Լուհան գետի ափին առաջին ժամատունը հայտնվել է 1685 թվականին: Ուխտագնացներց ավելի ու ավելի էին շատանում, աստիճանաբար ժամատան շուրջը բնակատեղի դարձավ, այն անվանեցին Լուհան: 1730 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ, իսկ Լուհանի Աստվածամոր ժամատունը դառնում է գործող եկեղեցի: 1763 թվականին այդ նույն վայրում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի: Այն տաճարը, որ տեսնում ենք մենք այսօր, սկսել է կառուցվել 1890 թվականի մայիսի 6-ին` ֆրանսիացի ճարտարապետ Ուլրիխ Կուրտուայի ղեկավարությամբ: Եկեղեցին օծվել է 1910 թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակները դեռևս չէին կառուցվել: 1930 թվականի նոյեմբերի 15-ին Պիոս XI պապը Աստվածամոր եկեղեցուն տվեց բազիլիկի կարգավիճակ: Տաճարի լիակատար կառուցումը ավարտվել է 1935 թվականին:
1975 թվականի հոկտեմբերին երիտասարդ կաթոլիկների մի խումբ ոտքով ուխտագնացություն կատարեց Բուենոս Այրեսից դեպի Լուհանի Աստվածամայր (ճանապարհը մոտ 70 կմ էր): Այդ օրվանից այս ավանդույթը ամենամյա դարձավ: 1982 թվականի հունիսի 11-ին բազիլիկ է այցելում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը և ծառայություն է մատուցում 700 հազար հավատացյալների առջև: 1998 թվականին Լուհանում Աստվածամոր բազիլկիը հայտարարվում է որպես Արգենտինայի պատմական հուշարձան: 2010 թվականի մայիսի 25-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների ներկայությամբ Լուհանի Աստվածամոր բազիլիկում մատուցվեց ծառայություն` Te Deum, որը նվիրված էր Արգենտինայի 200-ամյակին: Այժմ Արգենտինայի սուրբ հովանավորին են այցելում տարեկան ավելի քան 4 միլիոն ուխտագնացներ: 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աստվածամոր տաճար ուխտագնացություն կատարեցին միլիոնավոր հավատացյալներ` «Սուրբ Աստվածամայր, օգնիր մեզ հոգալ կյանքի մասին» կարգախոսով[2]:
Բազիլիկը կառուցված է նեոգոթիակայի ճարտարապետական ոճով, որը 19-րդ դարի կաթոլիկ ճարտարապետության համար ավանդական էր: Նավի երկարությունը 104 մետր է, լայնությունը` 42 մետր, տրանսեպտի երկարությունը 68,5 մետր է: Երկու աշտարակներից յուրաքանչյուրն ունի 106 մետր բարձրություն և օծված է 1,1 մետր բարձրություն ունեցող խաչով: Բազիլիկի ճակատային մասում տեղադրված են առաքյալների և ավետարանիչների 16 քանդակ: Աշտարակներում կան 15 զանգեր, որոնց զանգվածը 55-3400 կգ է և էլեկտրոնային ժամացույցներով կարիլիոն:
Արտաքին հղումներ
- «Официальный сайт Базилики Богоматери в Лухане». Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին. Վերցված է 2011-10-12-ին.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://monumentos.cultura.gob.ar/
- ↑ «В Аргентине более миллиона верующих совершили паломничество в религиозную столицу, чтобы поклониться Деве Марии». Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-12-ին.