«Սպարտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Ancient sparta theater.jpg|250px|մինի|Սպարտայի հին թատրոն]]
[[Պատկեր:Ancient sparta theater.jpg|250px|մինի|Սպարտայի հին թատրոն]]


'''Սպարտա''' ({{lang-grc| Σπάρτη}}, {{lang-la|Sparta}}), կամ '''Լակեդեմոն''' ({{lang-grc|Λακεδαίμων}}, {{lang-la|Lacedaemon}}), սկզբում հին քաղաք–պետություն [[Պելոպոնես]]ում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։ 777
'''Սպարտա''' ({{lang-grc| Σπάρτη}}, {{lang-la|Sparta}}), կամ '''Լակեդեմոն''' ({{lang-grc|Λακεδαίμων}}, {{lang-la|Lacedaemon}}), սկզբում հին քաղաք–պետություն [[Պելոպոնես]]ում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։


== Անվան ստուգաբանություն ==
== Անվան ստուգաբանություն ==

16:07, 23 փետրվարի 2017-ի տարբերակ

Սպարտայի հին թատրոն

Սպարտա (հին հունարեն՝ Σπάρτη, լատին․՝ Sparta), կամ Լակեդեմոն (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատին․՝ Lacedaemon), սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։

Անվան ստուգաբանություն

Սպարտա Քաղաք Հին Հունաստանում, Պելոպոնես թերակղզում։ Սպարտա անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ։ Առաջինը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ, մոտ 1880 թվականին, մեր թվարկությունից առաջ։ Մյուս ստուգաբանությամբ՝ առաջացել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր։[1]

Պելոպոնեսյան միություն

Մ. թ. ա. 6-րդ դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը։

Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թվականին կնքված 30-ամյա հաշտությամբ։ Մ. թ. ա. 444–429 թվականներին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է։ Մ. թ. ա. 431 թվականին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թվականին՝ Աթենքի պարտությամբ։

Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387)։ Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թվականից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը։ Պելոպոնեսյան միությունը քայքայվել է։

Սպարտան արվեստում

Գրականություն

Վեպեր

  • Ասիմակոպուլոս, Կոստաս. «Սպանություն Սպարտայում», «Արքան և Արձանը», «Ալթանան Պարգիից»; Վեպեր
  • Յերբի, Ֆրենկ. «Հեռացում Սպարտայից»

Քնարերգություն

  • Կավաֆիս, Կոնստանոս. Լիրիկա

Կինեմատոգրաֆ

Համակարգչային խաղեր

  • «God of War» - խաղի գլխավոր հերոսը սպարտացի հրամանատար է
  • «Rome: Total War» - Սպարտան հանդես է գալիս որպես հունական պետության մայրաքաղաք
  • «300: March to Glory»
  • «Ատլանտիկա օնլայն» - վարձկաններից մեկը սպարտացի է
  • «Ancient wars - Sparta» - սպարտացիների համար առանձին գործողություն
  • «Halo» սերիայի խաղերում - սպարտացիները էլիտային զինվորներ են, ովքեր պաշտպանում են մարդկությանը այլմոլորակայիններից
  • «Լեգեոն 3. Սպարտացիներ»

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։