«Կառլոս IV կայսր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատկերասրահ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 14. Տող 14.
* Համաշխարհային Պատմություն, էջ 23
* Համաշխարհային Պատմություն, էջ 23


== Ծանոթագրություններ ==
== Ծնոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}



15:54, 23 փետրվարի 2017-ի տարբերակ

Կառլոս IV կայսր
չեխ․՝ Karel IV.
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1316(1316-05-14)[1][2][3][…] կամ մայիսի 14, 1316(1316-05-14)
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն[4][5]
Մահացել էնոյեմբերի 29, 1378(1378-11-29)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]
ԳերեզմանՍուրբ Վիտուսի Մայր Տաճար[6]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգերիշխան, գրող, քաղաքական գործիչ և միապետ
ԱմուսինԲլանկա Վալուա[7], Աննա Բավարացի, Աննա Սվիդնեցի և Elizabeth of Pomerania?
Ծնողներհայր՝ John of Bohemia?[7], մայր՝ Elizabeth of Bohemia?[7]
Զբաղեցրած պաշտոններՍուրբ Հռոմի կայսրերի ցանկ, կուրֆյուրստ, count of Luxembourg? և King of Bohemia?
ԵրեխաներԿատերինա Լյուքսեմբուրգցի, Elisabeth of Bohemia?, Wenceslaus IV of Bohemia?, Աննա Բոհեմացի, Սիգիզմունդ I, John of Görlitz?, Margaret of Bohemia, Burgravine of Nuremberg?, Margaret of Bohemia, Queen of Hungary? և Karel of Bohemia?[2]
 Charles IV, Holy Roman Emperor Վիքիպահեստում

Կառլոս IV[8] (մայիսի 14, 1316(1316-05-14)[1][2][3][…] կամ մայիսի 14, 1316(1316-05-14), Պրահա, Բոհեմիայի թագավորություն[4][5] - նոյեմբերի 29, 1378(1378-11-29)[1][2][3][…], Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), Գերմանիայի թագավորը 1346 թ. հուլիսի 11-ից, Չեխիայի թագավորը 1346 թ. օգոստոսի 26-ից (թագադրվել է 1347 թ. սեպտեմբերի 2-ին), Հռոմեական սրբազան կայսրության կայսր 1355 թ. ապրիլի 5-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ Չեխիայում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կառլոս IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր Գերմանիան։

13-րդ դարի երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել։ Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին։ Դրանք էին Չեխական թագավորությունը, ինչպես նաև Տոսկանան և Հյուսիսային Իտալիան, իսկ Սիցիլիան դուրս էր եկել նրա կազմից։ 1291 թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն՝ Շվեյցարական միությունը։ Գերմանիայում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը, որն օժտված էր լայն իրավունքներով։ Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել այն բանին, որ երկրում հաստատվի թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքը։ Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային իշխանների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում։ Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին։ Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին։ Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և թագավորի անմիջական վասալներն էին։ Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ։ Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, քաղաքներ հիմնելու իրավասություն։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կառլոս IV կայսեր (1346–1378) հրատարակած Ոսկե բուլլայով¦ (1356 թ.)։ Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը։ Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած կոլեգիան։ Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը՝ աշխարհիկ։ Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում։ Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել։ Բուլլան՝ որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև 1806 թվական, երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի՝ ռայխստագի ձևավորման և գործունեության վրա։ Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ, այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր։

Պատկերասրահ

Աղբյուրներ

  • Համաշխարհային Պատմություն, էջ 23

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 323