«Կոտայք (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ տեղեկաքարտի տողերը փոքրատառ
չ →‎top: clean up, փոխարինվեց: |Տեղը ըստ խտության = → |տեղը ըստ խտության = oգտվելով ԱՎԲ
Տող 33. Տող 33.
|տեղը ըստ բնակչության =
|տեղը ըստ բնակչության =
|խտություն =
|խտություն =
|Տեղը ըստ խտության =
|տեղը ըստ խտության =
|ազգային կազմ = հայեր
|ազգային կազմ = հայեր
|կրոնական կազմ =
|կրոնական կազմ =

07:37, 23 փետրվարի 2017-ի տարբերակ

Այս հոդվածը Այրարատ նահանգի գավառի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կոտայք (այլ կիրառումներ)։
Կոտայքի գավառ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿարգավիճակԳավառ
Մտնում էԱյրարատ
Ներառում էՀրազդանի և Ազատի միջև ընկած տարածք
Հիմնական լեզուՀայերեն
Ազգային կազմհայեր
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 900-2,500 մ մ
Պատկեր:Այրարատ նահանգի քարտեզ.jpg

Կոտայք, Խատա գավառ, Խատայի գավառ, Խատայոց գավառ, Կըրխբուլաղ, Կոդեք, Կոտա գավառ, Կոտայից գավառ, Կոտայս, Կոտաս, Կոտուաց գավառ, Կոտեաց գավառ, Կոտեից գավառ, Կոտևուց, Կույտա, Կուտայից գավառ, Կուտեից Գավառ, Կուտեուց գավառ, Ղըռխբուլաղ, Ղրխբուլախ, Ղրխբուլաղ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։ Կոտայքում էր գտնվում Երևանը։

Անվանում

Ենթադրվում է, որ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրությունների Էտունի երկրի անվան հետ։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում, որ Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը նույն Կոտայքն է։ Մի այլ տեղ նա այս անունը ծագած է համարում Մազազ գավառի Կուտիս գյուղի անունից։

Ոմանք Կոտայքը առաջացած են համարում Կոտե անունով մի իշխանի անունից, ուրիշները՝ Կոտայքի Կենտրոն (այժմ՝ Գետամեջ) գյուղի անունից, կամ էլ Սյունիքի Գեղարքունիք գավառի Կոթ կամ Կոթաքար գյուղաքաղաքի անունից, իբրև Կոթա փոխադրվածների կամ Կոթայեցիքի գավառ։

Կոտայքի մասին տեղեկություններ են պահպանվել «Աշխարհացոյց»-ում և մատենագիրների երկերում։ Հայ մատենագիրներից առաջին հիշատակությունը Սեբեոսինն է (7-րդ դար)։ Արաբ պատմագիր Բալաձորին Կոտայքը հիշում է Կույտա ձևով։ Միքայել Չամչյանը, այլ տեղեկություններից օգտվելով, Կոտայքը անվանում է Խատա կամ Խատայոց գավառ։

Աշխարհագրություն

Արևմուտքից սահմանակից էր Արագածոտն, հյուսիս-արևմուտքից՝ Նիգ, Վարաժնունիք, հարավ-արևելքից՝ Մազազ, հարավից՝ Ոստան գավառներին։ Գավառի հարավարևմտյան կողմը, որը ոռոգվում էր Հրազդան գետով, դաշտային և արգավանդ է, իսկ հյուսիս-արևելքը՝ լեռնոտ։ Այստեղով է հոսում նաև Գետառը։

Պատմություն

Միջնադարյան բազմաթիվ վկայություններ կան Կոտայքի մասին։ Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին։ Հետագա դարերում գտնվել է հայկական տարբեր նախարարական տների և իշխանությունների իրավասության տակ։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք Կոտայքը բաժանված էր Երևանի խանության Կըրխբուլաղի և Գառնիբասարի մահալների միջև։ Ոմանք գավառի մի մասին անունով Կըրխբուլաղ (Ղրխբուլաղ) են անվանել ամբողջ Կոտայք գավառը։

Հուշարձաններ

Կոտայքի տարածքի կարևոր հուշարձաններից են՝ Ձագավանքը (7-րդ դար), Արամուսի Ծիրանավոր եկեղեցին (7-րդ դար), Արզնիի եկեղեցին (6-րդ դար), Ակունքի Պողոս-Պետրոս մենաստանը (8-րդ դար), Պտղնին, կիկլոպյան տիպի ամրոցներ, դամբարաններ (մ․թ․ա․ 2-րդ դար), գերեզմանոցներ, խաչքարեր և այլն[1]։

Ծանոթագրություններ

  1. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. // Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան / Մանուկյան Լ. Գ. // Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1986. — Հ. 3 — 224 էջ, էջ — 992 էջ.