«Սուրբ Մարիամ-սուրբ Եղիսաբեթ մատուռ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (→‎Նվիրագրեր: oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռ''', գտնվում է [[Արագածոտնի մարզ]]ի [[Արա (գյուղ)]] մտնող ճանապարհի ձախակողմյան բարձունքի վրա։ Կառուցվել է [[1998]]-[[2000]] թթ-ին։
 
== Ճարտարապետական նկարագիրը ==
Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու գմբեթավոր կառույց է։ Այն նախագծել է ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը։ Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ [[Վարազդատ Հարությունյան]]ը, [[Ջիմ Թորոսյան]]ը, [[Գրիգոր Խանջյան]]ը և ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Այս մատուռի կառուցման նախաձեռնող Իրինա Գալստյանը մատուռի կառուցման խնդրանքով [[1998]] թվականին դիմել է [[Արարատյան Հայրապետական թեմ]]ի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Վեհափառ Տեր Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսին։ Վերջինս օգնության համար նամակով դիմել է Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդին։ Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով [[1999]] թ-ի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (ներկայիս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը։ Կառույցի համար ընտրվել է բաց կարմրավուն տուֆ քարը, որը թե ձմեռային սպիտակ, թե ամառային կանաչ համայնապատկերի վրա խիստ ընդգծված տեսանելիություն է ապահովում։ Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է [[2000]] թ-ի հուլիսի 13-ինª Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։ Արայիի գյուղապետարանի ջանքերով մատուռի շրջակայքը բարեկարգվել ու բարեխնամ տեսք է ստացել։ Այստեղ տնկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ։ [[2005]] թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել։ Այս նույն բարձունքին դեռևս [[1982]] թ-ի սեպտեմբերի 27-ին տեղադրվել է հուշաքար [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին։ Գյուղապետարանը, գյուղի հասարակությունը պատրաստվում է իրականացնել նախաձեռնությունըª հուշարձանը նվիրելով Հայոց ցեղասպանության զոհերի, [[Ապարանի հերոսամարտ]]ի, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի, [[Արցախյան ազատամարտ]]ի արայեցի կամավորականների ու մարտիկների հիշատակին։
 
== Նվիրագրեր ==
* Մատուռի մուտքի բարավորին փորագրված է. "Որդեկորույս մայրերի մատուռ"։ Մատուռի հյուսիսային պատին ամրացված նույնագույն տուֆի վրա փորագրվել է. "Հայրապետութեանն Տ.Տ. [[Գարեգին Բ Ոսկեհատցի]] կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան [[Արագածոտն]]ի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից"։
* Նույնատիպ երկրորդ տախտակի վրա փորագրվել է. "Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն [[Գարեգին Ա Քեսաբցի]] կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան։ Ամի տեառն [[1998]] եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1447+551=[[1998]])"։
* Նույն հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.
285 960

edits

Նավարկման ցանկ