«Սերովբե Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22. Տող 22.
'''Սերեվբե Պետրոսի Պատկանյան''' ([[1769]], [[Կոստանդնուպոլիս]] - [[1836]], [[Աստրախան]]) [[հայ]] մանկավարժ, բանաստեղծ։
'''Սերեվբե Պետրոսի Պատկանյան''' ([[1769]], [[Կոստանդնուպոլիս]] - [[1836]], [[Աստրախան]]) [[հայ]] մանկավարժ, բանաստեղծ։


[[Միքայել Պատկանյան]]ի եղբայրն է, [[Գաբրիել Պատկանյան]]ի հայրը։
[[Միքայել Պատկանյան|Միքայել]] և [[Գաբրիել Պատկանյան]]ների հայրը, [[Միքայել Ռեստեն]]ի եղբայրը:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

05:42, 16 փետրվարի 2017-ի տարբերակ

Սերեվբե Պետրոսի Պատկանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1769(1769-10-02)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1836
Վախճանի վայրԱստրախան
Մասնագիտությունմանկավարժ
բանաստեղծ
ԱզգությունՀայ
ԶավակներԳաբրիել Պատկանյան և Միքայել Պատկանյան
Սերովբե Պատկանյան Վիքիդարանում

Սերեվբե Պետրոսի Պատկանյան (1769, Կոստանդնուպոլիս - 1836, Աստրախան) հայ մանկավարժ, բանաստեղծ։

Միքայել և Գաբրիել Պատկանյանների հայրը, Միքայել Ռեստենի եղբայրը:

Կենսագրություն

Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։

Ստեղծագործական գործունեություն

Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը[1]։

Երկեր

Երգք, Մ․, 1857

Գրականություն

  • Սադյան Մ., Պատկանյաններ, Երևան, 1982:

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։