«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
* 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել [[Կլոպշտոկ]]ին, [[Շիլլեր]]ին, [[Շուբարտ]]ին, [[Վիլանդ]]ին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է [[Հռենոս]]ը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն]] է։ Այստեղ սկսում է բարեկամությունը [[Քրիստիան Լուդվիգ Նոյֆեր]]ի ու [[Ռուդոլֆ Մագենաու]]ի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
* 1789 - Այցելում է բանաստեղծ [[Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտ]]ին։ Աշնանը [[ֆլեյտա]]յի դասեր է առնում ([[դաշնամուր]] նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
* 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին [[Շտուտգարտ]]ում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան [[Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլին]]ին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս [[Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգ]]ը, ում ՀյոլդերլինըՀյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
* 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է [[Շվեյցարիա]]յում։ [[Ցյուրիխ]]ում այցելում է նշանավոր մտածող, [[դիմագիտություն|դիմագիտության]] հիմնադիր [[Յոհան Կասպար Լաֆատեր]]ին։
 
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ