«Գոլոս Արմենիի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 9. Տող 9.
Թերթը հիմնադրվել է 1934 թվականին<ref name="Group2004">{{cite book|author=Taylor & Francis Group|title=Europa World Year|url=https://books.google.am/books?id=wGA4o-UhAfgC&pg=PA566|year=2004|publisher=Taylor & Francis|isbn=978-1-85743-254-1|page=566}}</ref>: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը<ref name="Matossian"/><ref name="Division1949">{{cite book|author=Library of Congress. European Affairs Division|title=The European press today|url=https://books.google.am/books?id=HoRjzYZxu9gC|year=1949|publisher=The Library of Congress|page=137}}</ref>: 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը<ref>{{cite book|title=Political Handbook of the World|url=https://books.google.am/books?id=XKkYAAAAIAAJ|year=1959|publisher=McGraw-Hill Book Company|page=200}}</ref><ref>{{cite book|title=Political Handbook and Atlas of the World|url=https://books.google.am/books?id=bC4IAQAAIAAJ|year=1948|publisher=Harper & Row for the Council on Foreign Relations|page=202}}</ref><ref>{{cite book|title=Who's who in the USSR.|url=https://books.google.am/books?id=N-MfAQAAMAAJ|year=1965|publisher=Intercontinental Book and Publishing Company|page=833}}</ref>: 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն<ref>Great Soviet Encyclopedia. ''[http://bse.chemport.ru/kommunist_%28gazeta_armyanskoj_ssr%29.shtml Коммунист (газета Армянской ССР)]''</ref>:
Թերթը հիմնադրվել է 1934 թվականին<ref name="Group2004">{{cite book|author=Taylor & Francis Group|title=Europa World Year|url=https://books.google.am/books?id=wGA4o-UhAfgC&pg=PA566|year=2004|publisher=Taylor & Francis|isbn=978-1-85743-254-1|page=566}}</ref>: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը<ref name="Matossian"/><ref name="Division1949">{{cite book|author=Library of Congress. European Affairs Division|title=The European press today|url=https://books.google.am/books?id=HoRjzYZxu9gC|year=1949|publisher=The Library of Congress|page=137}}</ref>: 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը<ref>{{cite book|title=Political Handbook of the World|url=https://books.google.am/books?id=XKkYAAAAIAAJ|year=1959|publisher=McGraw-Hill Book Company|page=200}}</ref><ref>{{cite book|title=Political Handbook and Atlas of the World|url=https://books.google.am/books?id=bC4IAQAAIAAJ|year=1948|publisher=Harper & Row for the Council on Foreign Relations|page=202}}</ref><ref>{{cite book|title=Who's who in the USSR.|url=https://books.google.am/books?id=N-MfAQAAMAAJ|year=1965|publisher=Intercontinental Book and Publishing Company|page=833}}</ref>: 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն<ref>Great Soviet Encyclopedia. ''[http://bse.chemport.ru/kommunist_%28gazeta_armyanskoj_ssr%29.shtml Коммунист (газета Армянской ССР)]''</ref>:


Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975-ից): Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Դերենիկ Դեմիրճյան]]ի, [[Նաիրի Զարյան]]ի, [[Ստեփան Զորյան]]ի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները: Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով: Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը: Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար: Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով: Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967):
Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975-ից): Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Դերենիկ Դեմիրճյան]]ի, [[Նաիրի Զարյան]]ի, [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները: Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով: Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը: Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար: Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով: Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967):


== Անկախ Հայաստան ==
== Անկախ Հայաստան ==

09:26, 11 փետրվարի 2017-ի տարբերակ

Գոլոս Արմենիի
ռուս.՝ Голос Армении
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրՖլորա Նախշքարյան
Հիմնադրվել է1991
Երկիր Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան
OCLC22522583
Կայքgolosarmenii.am

Գոլոս Արմենիի (ռուս.՝ Голос Армении, նախկինում հայտնի է եղել որպես «Կոմունիստ» թերթ), Երևանում տպագրվող ռուսալեզու թերթ[1]:

Խորհրդային շրջան

Թերթը հիմնադրվել է 1934 թվականին[2]: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը[1][3]: 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը[4][5][6]: 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն[7]:

Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975-ից): Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները: Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով: Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը: Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար: Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով: Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967):

Անկախ Հայաստան

1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»[8]: 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ: Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը[9]: Հետխորհրդային շրջանում թերթը լույս է տեսել շաբաթական երեք անգամ[2]: 1992 թվականից թերթի գլխավոր խմբագիրն է Ֆլորա Նախշքարյանը[10][11], ով 1976 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթում, եղել թերթի առաջին խմբագրի տեղակալը[10]:

1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ: Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ[11][12]: 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև[13]: Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը[14]: 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն: Թերթի արժեքը եղել է 100 դրամ: Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ[15]: 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500[16]: Թերթը սերտ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ[17]:

«Գոլոս Արմենիի» եռօրյա

  • Հիմնադրվել է 1991 թվականին
  • Տպաքանակը՝ 3500 (փոփոխական):
  • Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ (A2):
  • Գինը՝ 150 դրամ:

Առցանց տարբերակ՝ 2000 թվականից գործում է թերթի առցանց տարբերակը: Յուրաքանչյուր ամիս թողարկում է գիտահանրամատչելի «Մոստ» անվճար թերթը, որը «Գոլոս Արմենիի» թերթի և ՀՀ ԳԱ համատեղ ծրագիր է[18]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Mary Allerton Kilbourne Matossian. The Impact of Soviet Policies in Armenia. Brill Archive. էջ 239. GGKEY:59QW8S38UQ0.
  2. 2,0 2,1 Taylor & Francis Group (2004). Europa World Year. Taylor & Francis. էջ 566. ISBN 978-1-85743-254-1.
  3. Library of Congress. European Affairs Division (1949). The European press today. The Library of Congress. էջ 137.
  4. Political Handbook of the World. McGraw-Hill Book Company. 1959. էջ 200.
  5. Political Handbook and Atlas of the World. Harper & Row for the Council on Foreign Relations. 1948. էջ 202.
  6. Who's who in the USSR. Intercontinental Book and Publishing Company. 1965. էջ 833.
  7. Great Soviet Encyclopedia. Коммунист (газета Армянской ССР)
  8. John Miller (1993). Mikhail Gorbachev and the end of Soviet power. St. Martin's Press. էջ 237. ISBN 978-0-333-54615-4.
  9. 1991 32nd (1 August 1991). EUROPA WORLD YRBK 1991 2V. Taylor & Francis. էջ 2720.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Yerevan Press Club. NAKHASHKARYAN Flora
  11. 11,0 11,1 Yasha Lange (1997). Media in the CIS: a study of the political, legislative and socio-economic framework. The European Commission. էջ 46.
  12. United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1996). Report on Armenia's presidential election of September 22, 1996, Yerevan. The Commission. էջ 5.
  13. United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1995). Report on Armenia's parliamentary election and constitutional referendum: July 5, 1995, Yerevan, Armenia. The Commission. էջ 11.
  14. Asbarez. "Newspaper Staff Disappointed with Assignment of New Editor"
  15. Yerevan Press Club. MONITORING OF THE ARMENIAN MEDIA
  16. Freedom House (13 September 2004). Nations in Transit 2004: Democratization in East Central Europe and Eurasia. Rowman & Littlefield Publishers. էջ 64. ISBN 978-1-4617-3141-2.
  17. Alla Mirzoyan (13 April 2010). Armenia, the Regional Powers, and the West: Between History and Geopolitics. Palgrave Macmillan. էջ 49. ISBN 978-0-230-10635-2.
  18. «Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»». 2016-03-17. Վերցված է 2016-09-19-ին.