«Յան Մայեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 56. Տող 56.
* ''առավելագույն բարձրություն՝'' [[Բերենբերգ]] ([[Հակոն VII]] թագավորի լեռ) — 2277,3 մ:
* ''առավելագույն բարձրություն՝'' [[Բերենբերգ]] ([[Հակոն VII]] թագավորի լեռ) — 2277,3 մ:


'''Հողօգտագործում՝''' չկա, վարելահողեր ու մշտական բուսականություն՝ նույնպես: Ոռոգելի տարածքները բացակայում են, կղզին զուրկ է օգտակար հանածոներից:
'''Հողօգտագործում՝'''
* ''վարելահողեր՝'' 0 %
* ''մշտական բուսականություն՝'' 0 %
* ''այլ՝'' 100 % (2001)

'''Ոռոգելի հողատարածքներ՝''' 0 կմ².


'''Բնական վտանգներ:''' Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին
'''Բնական վտանգներ:''' Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին

13:03, 7 փետրվարի 2017-ի տարբերակ

Յան Մայեն
Տեսակկղզի, կոմսություն, ներքին անդրծովյան տարածք և առաջին մակարդակի վարչական միավոր
Երկիր Նորվեգիա
Երկարություն54 կմ
Լայնություն15 կմ
Մակերես377
Անվանված էJan Jacobszoon May van Schellinkhout?
Քարտեզ
Քարտեզ

Յան Մայեն (նորվ.՝ Jan Mayen), կղզի Գրելանդական և Նորվեգական ծովերի միջև, Իսլանդիայից մոտ 600 կմ հյուսիս, Գրենլանդիայից մոտ 500 կմ արևելք և մայրցամաքային Նորվեգիայից 1000 կմ արևմուտք: Հանդիսանում է Նորվեգիայի տարածք:

Աշխարհագրություն

Յան Մայեն կղզու աշխարհագրական քարտեզը

Աշխարհագրական կորդինատներ՝ 71°00′ հ.ս., 8°00′ա.ե.,

  • Ցամաքային սահմանի երկարություն՝ 0 կմ,
  • Ափի երկարություն՝ 124,1 կմ:

Ծովային իրավունք՝

  • տարածքային ջրեր՝4 ծովային մղոն
  • սահմանային տարածք՝ 10 ծովային մղոն
  • տնտեսական տարածք՝ 200 ծովային մղոն
  • մայրցամաքային խութ՝ 200-մետրանոց խորության տարածք

Բարձրություն՝

Հողօգտագործում՝ չկա, վարելահողեր ու մշտական բուսականություն՝ նույնպես: Ոռոգելի տարածքները բացակայում են, կղզին զուրկ է օգտակար հանածոներից:

Բնական վտանգներ: Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին

Շրջակա միջավայր (ընթացիկ ժամանակաշրջան)՝ անապատային հրաբխային կղզի, մասսամբ պատված մամուռով և խոտածածկույթով

Կղզու երկարություն՝ 55 կմ (հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք):

Յան Մայեն կղզու տեղադրութոյւնը ըստ մոտակա հիմնական աշխարհագրական օբյեկտներից ունեցած հեռավորության:

Յան Մայեն կղզին ունի հրաբխային ծագում, մասսամբ պատված է սառցադաշտերով (117 կմ²) և բաժանված է հյուսիսային մեծ մասի (Nord-Jan) և հարավային փոքր մասի (Sør-Jan), որոնք միանում են 2.5 կմ լայնություն ունեցող հողատարածքով:

Ենթադրվում է, որ կղզին առաջացել է 700.000 տարի առաջ:

Կղզու ռելիեֆը լեռնային է: Ամենաբարձր կետը հանդիսանում է հյուսիսային կողմում գտնվող Բերենբերգ լեռը, որը ծովի մակարդակից ունի 2277,3 մետր բարձրություն:

Նեղուցում առկա է երկու խոշոր լիճ՝ Հարավային ծովածոց (Sørlaguna) և Հյուսիսային ծովածոց (Nordlaguna): Երկուսն էլ սնվում են աղի և քաղցրահամ ջերով: Աղի ջուրը լիճ է լցվում ծովից, երբեմն ալեկոծության ժամանակ բարձր ալիքների հետևանքով դառնալով ավելի շատ: Քաղցրահամ ջուրը հավաքվում է լեռների լանջերին գտնվող ձյան հալոցքից: Աղի ջուրը հավաքվում է լճի ստորին մասում, իսկ քաղցրահամը՝ վերին շերտերում: Քաղցրահամ ջուրը հնարավոր է խմել: Երրորդ, առավել փոքր լիճը գտնվում է կղզու հարավային հատվածում և կոչվում է Ուլերենգլագունա (Ullerenglaguna): Կղզու հինգ սառցադաշտերը իջնում են անմիջապես ծովի ջրերի մեջ, որոնցից երկուսը գտնվում են արևելյան ափերին, իսկ երեքը՝ հյուսիս-արևմտյան: Ափով սառցադաշտերի երկարությունը մոտ 2,5 % է ընդհանուր ափերի երկարությունից:

Լեռնագրություն

Կղզին գտնվում է Հյուսիս-ամերիկյան և Եվրասիական երկրակեղևների բախման կետից 170 կմ հեռու, ինչով էլ պայմանավորված է կղզու տարածքի տեկտոնական բարձր ակտիվությունը:

Բերենբերգ հրաբուխը, որը ձևավորում է կղզու հյուսիսային մասը, հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային գործող հրաբուխը: 1732-ից 1985 թվականները ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 ժայթքում: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1970, 1973 և 1985 թվականներին: Գրանցված ամենաուժեղ երկրաշարժը Ռիխտերի սանդղակով 5 բալ է եղել: 1970 թվականի ժայթքումի ժամանակ դեպի ջուրը ընթացող լավայի հոսքի շնորհիվ կղզու մակերեսը ավելացել է 4 կմ²-ով:

Կլիմա

Կղզու միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է +5 °C: Առավելագույն գրանցված ջերմաստիճանը +18 °C է: Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ −5 °C, հազվադեպ իջնելով մինչև −20 °C:

Եղանակը հիմնականում ամպամած է: Հաճախակի են մառախուղները, հատկապես գարնանն ու աշնանը: Երբեմն գրանցվում է ուժեղ քամիներ տարբեր կողմերից:

Բուսական և կենդանական աշխարհ

Կղզու տարածքում չկան մշտական ծառեր և թփեր: Հանդիպում են միայն բևեռային ժամանակավոր փոքրատերև խոտեր, մամուռներ: Այստեղ աճում են անոթային բույսերի 76 տեսակ, որոնցից ամենավերջինը հայտնաբերվել է 2002 թվականին: Անոթային բույսերից հինգը խտուտիկներ են: Այդ հինգ տեսակից երեքը հանդիսանում են կղզու էնդեմիկ տեսակներից և ենթակա են հատուկ պահպանման:

Յան Մայեն կղզու ֆլորայի կազմում առկա են 176 տեսակի մամուռ, 140 տեսակի քարաքոս և 66 տեսակի սնկեր:

Կղզում գրանցված են 98 տեսակի թռչուն, որոնցից 18-ի համար կղզին համարվում է մշտական ձվադրման վայր: Եվ 7 տեսակի ձվադրումը հավանական է, սակայն դեռևս ապացուցված չէ: Կաթնասուններից կղզու տարածքում երբեմն կարելի է հանդիպել սպիտակ և կապույտ աղվես, սպիտակ արջ: Նրանք հայտնվում են կղզում ջրի մակերեսի սառցակալման ժամանակ կամ սառցաբեկորների հետ:

Բնակչություն

Բերենբերգ հրաբուխը Յան Մայեն կղզում: Նորվեգիայի փոստային նամականիշ 1957թ.

Կղզին չունի բնիկ բնակչություն: Օլոնկինբուեն ավանում բնակվում են հեռավոր նավիգացիայի Loran-C կայանի, մետերոլոգիական կայանի և սահմանապահ նավատորմի աշխատակիցները: Վարչական և քաղաքացիական կառավարումը վերապահված է Loran-C կայանի ղեկավարին: Մայրցամաքային Նորվեգիայի հետ ղեկավարման կապը պահպանվում է Նուրլան ֆյուլքեի միջոցով՝ անմիջապես մայրաքաղաք Օսլոյի հետ:

Պատմություն

Կղզին անվանվել է ի պատիվ հոլանդացի կետորսական նավի հրամանատարի անունով, ով այն հայտնաբերել 1614 թվականին: Կղզու հայտնաբերման հարցում հայտ էին ներկայացրել նաև Հենրի Հուդզոնը (1607թ.), Ժան Ֆրոլիկը (1612թ.), Ժորիս Կարոլուսը (1914թ.):

Այնուամենայնիվ 1595 թվականին Դույսբուրգում Գերհարդ Մերկատորի (1512-1594) կողմից պատրաստված քարտեզում Սառուցյալ օվկիանոսում՝ մոտավորապես Յան Մայեն կղզու տեղում պատկերված է ինչ-որ կղզի, որի անունը նշվում է Beeren Syland[1]

Հետագա հարյուրամյակում կետորսական և կենդանաոսրական նավերի կողմից շատ հազվադեպ է այցելություններ եղել Յան Մայեն կղզի: Կղզին գտնվում է Նորվեգիայի իրավասության ներքո 1929 թվականից: Յան Մայեն կղզու տարածքի անվտանգության պահպանումը իրականացնում է Նորվեգիայի զինված ուժերը: Այս առնչությամբ միջազգային հակասություններ չկան: 1961 թվականին կղզուց ոչ հեռու K-19 սուզանավում տեղի է ունեցել վթար: 1970 թվականից Բերենցբերգ լեռը ակտիվություն է ցուցաբերում:

Տնտեսություն

Յան Մայեն կղզին չունի էական բնական ռեսուրսներ: Տնտեսությունը սահմանափակվում է ծառայությունների ոլորտով, որոնք մատուցվում են նորվեգական ռադիոկայանի և մետեոկայանի աշխատակիցներին:

Կղզին ունի նավագնացության համար նախատեսված արտաքին խարիսխային կայաններ, ինչպես նաև մոտ 2000 մետրանոց գրունտային թռիչքուղով փոքր օդանավակայան:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Michael Jones and Kenneth Olwig. 2008. Nordic Landscapes: Region and Belonging on the Northern Edge of Europe, University of Minnesota Press, ISBN 0-8166-3914-0, ISBN 978-0-8166-3914-4
  • Sune Dalgård. 1962. Dansk-Norsk Hvalfangst 1615-1660: En Studie over Danmark-Norges Stilling i Europæisk Merkantil Expansion. G.E.C Gads Forlag.
  • Alexander King, J. N. Jennings: The Imperial College Expedition to Jan Mayen Island. The Geographical Journal, Vol. 94, No. 2 (Aug 1939).

Արտաքին հղումներ

  • Ledgard, J.M. (2011) Submergence Coffee House Press.
  • Umbreit, Andreas (2005) Spitsbergen : Svalbard - Franz Josef Land - Jan Mayen, 3rd ed., Chalfont St. Peter : Bradt Travel Guides, ISBN 1-84162-092-0