«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 11. | Տող 11. | ||
=== Պրոֆազ === |
=== Պրոֆազ === |
||
[[Պատկեր:Schprophase.jpg|200px|մինի|աջից|Պրոֆազ]] |
[[Պատկեր:Schprophase.jpg|200px|մինի|աջից|Պրոֆազ]] |
||
Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել |
Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ: Այդպիսի փաթեթավորման հետևանքով [[ԴՆԹ]]-ից տեղեկատվության արտագրումը դադարում է: Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև [[ժառանգական ինֆորմացիա]]յի հաջող բայանում իրականացնելու համար: |
||
*Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ: Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ,կորիզակները վերանում են: |
*Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ: Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են: |
||
=== Մետաֆազ === |
=== Մետաֆազ === |
||
[[Պատկեր:Schmetaphase.png|200px|մինի|ձախից|Մետաֆազ]] |
[[Պատկեր:Schmetaphase.png|200px|մինի|ձախից|Մետաֆազ]] |
14:54, 4 փետրվարի 2017-ի տարբերակ
Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
- Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը , ձևը, կառուցվածքը,քանակաը :Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն,խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից :Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրօմերը(հուն․՝ μερος-մաս):ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները: Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք:
- Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ:
Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.
- ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
- բջջի բուն բաժանման շրջան։
Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։
Պրոֆազ
Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ: Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է: Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բայանում իրականացնելու համար:
- Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ: Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են:
Մետաֆազ
Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ ,և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը: Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում: Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին , յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը:
Անաֆազ
Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները: Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները: Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան:
Թելոֆազ
Միտոզի վեջի փուլը թելոֆազն է: Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել , դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին: Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը: Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից: Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին:
Միտոզի կենսաբանական նշանակությունը
- Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։
- Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ։
- Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։
- Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։
- Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում
Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։
Գրականություն
- «Կենսաբանություն» Մ. Սիսակյան
- «Կենսաբանություն» Ս.Գևորգյան,Դ.Դանիելյան, Հ.Եսայան