«Հռոմի հիմնադրում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Samo04 տեղափոխեց էջը «Հռոմի ստեղծումը»-ից «Հռոմի ստեղծում»: Առանց ը որոշիչ հոդի
(Տարբերություն չկա)

12:50, 2 փետրվարի 2017-ի տարբերակ

Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին կերակրող էգ գայլը` Հռոմի հիմնադրման խորհրդանիշը

Հռոմի ստեղծումը ուսումնասիրել է հնագիտությունը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց՝ հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց քաղաքի պատմությունը լեգենդներով ու առասպելներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների պատմությունն է՝ երկվորյակների, որոնց սնել էր էգ գայլը[1] .[2]։ Այս պատմությունը համաձայնեցվեց ավելի վաղ շրջանում ստեղծված մեկ այլ ավանդության հետ, որ ունեին Տրոյայի փախստական Էնեյները։ Նրանք փախան Իտալիա և հիմնադրեցին ռոմանների ճյուղը՝ շնորհիվ Յուլուսի՝ Հուլիո-Կլաուդիան արքայատոհմի հիմնադրի։

Պահպանված լեգենդները

Էնեյներ

Էնեյները փախչում են Տրոյայից. Ֆեդերիկո Բարոչչի, 1598

Հռոմի մասին ազգային էպոսը` Վերգիլիուսի «Էնեիդ»-ը, պատմում է, թե ինչպես տրոյացի արքայազն Էնեասը եկավ Իտալիա: Ըստ «Էնեիդ»-ի՝ կործանված Տրոյա քաղաքի ողջ մնացած բնակիչները հավաքվում են միասին Էնեասի շուրջը, հաղթահարում բազում արկածներ Միջերկրական ծովում` ներառյալ կանգառը նոր հիմնադրված Քարթիջում` Դիդո թագուհու հսկողությամբ, բայց ի վերջո հասնում են Իտալիայի ափը։ Տրոյացիները մտածում էին, որ կանգ են առել Անցիոյի և Ֆիումինցիոյի միջև՝ Հռոմի հարավարևմտյան շրջանում։ Հավանաբար, նրանք կանգ էին առել Լավրենտում քաղաքում (այլ աղբյուրներում՝ Լավինիում)։ Քաղաքն անվանվել է ի պատիվ Լավինիայի՝ արքա Լատինուսի դստեր, ում հետ ամուսնացած էր Էնեասը։ Սա սկիզբ դարձավ Թրնուսի հետ զինված բախումների՝ Լավինիայի հետ ամուսնության համար։[3] Մինչ Էնեասի ժամանումը Թրնուսը նշանված էր Լավինիայի հետ, բայց վերջինս շուտով ամուսնացավ Էնեասի հետ՝ այդպիսով սկիզբ դնելով պատերազմի։ Էնեասը հաղթեց պատերազմում և սպանեց Թրնուսին։ Տրոյացիները տեղացիների հետ ապրելու իրավունք ձեռք բերեցին։ Էնեասի երիտասարդ որդին՝ Ասկանիուսը (հայտնի է նաև որպես Յուլուս), հիմնադրեց Ալբա Լոնգան և Ալբացի արքաների արքայատոհմը, ովքեր լցրեցին Տրոյայի արքայատոհմի և Հռոմի հիմնադրման ավանդական շրջանի միջև եղած ժամանակագրական անդունդը մ.թ.ա. 8-րդ դարում։

Այս ժամանակաշրջանի վերջին՝ Պրոքաս արքան Նումիտորի և Ամուլիուսի հայրն էր։ Նրա մահից հետո Նումիտորը դարձավ Ալբա Լոնգայի արքա, բայց Ամուլիուսը ձերբակալեց նրան և բանտ ուղարկեց։ Նա նաև ստիպեց Նումիտորի դստերը՝ Ռեա Սիլվիային, դառնալ կույս քարոզիչ Վեստալսում։ Երկար տարիներ Ամուլիուսը արքա էր։

Հռոմուլոս և Հռեմոս

Հունական ծագումով Էնեասի լեգենդը հետագայում փոխարինվեց իտալական ծագմամբ Հռոմուլոսի և Հռեմոսի լեգենդով, որոնք, ըստ պատմագիտական հաշվարկների, ծնվել են մոտ մ.թ.ա. 771 թվականին։ Ենթադրվում է, որ նրանք Ռեա Սիլվիայի և Մարսի` պատերազմի աստծո զավակներն էին: Մարգարեության պատճառով նրանք պիտի տապալեին իրենց քեռի Ամուլիուսին, ով սպանել էր Սիլվիայի հորը` Նումիտորին։ Բազմաթիվ դիցաբանական կերպարների նման, նրանք ծնվելու պահից արդեն լքված էին։ Նրանց կերակրում էր էգ գայլը, մինչև Ֆաուստուլուս անունով մի հովիվ գտավ նրանց և մեծացրեց իր երեխաների նման։ Ֆաստուլուսն ու նրա կինը՝ Ակկա Լարենցիան, մեծացրին երեխաներին։ Երբ նրանք չափահաս դարձան, սպանեցին Ամուլիուսին և վերականգնեցին Նումիտորը։ Նրանք որոշեցին քաղաք հիմնել։ Ինչևէ, նրանք վիճում են, և Հռոմուլոսը սպանում է եղբորը։ Այսպիսով, Հռոմը հիմադրվեց եղբայրասպանությամբ՝ մի պատմությամբ, որը հետագայում էլ շարունակվեց քաղաքի՝ պայքարով ու արյունահեղությամբ լի պատմության մեջ։

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  1. Livy (1797). The history of Rome. George Baker (trans.). Printed for A.Strahan.
  2. Livy (2005-05-26). The Early History of Rome. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-196307-5.
  3. «Turnus». Encyclopaedia Britannica. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)