«Ուրվական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 5. Տող 5.
|author=Cohen, Daniel
|author=Cohen, Daniel
|title=The encyclopedia of ghosts
|title=The encyclopedia of ghosts
|url=http://books.google.com/books?id=5lcMRQryEQMC
|url=https://books.google.am/books?id=5lcMRQryEQMC
|year=1984
|year=1984
|publisher=Dodd, Mead
|publisher=Dodd, Mead

02:32, 2 փետրվարի 2017-ի տարբերակ

Ջոն Դին հոգի է կանչում

Ուրվական, ֆոլկլորում, դիցաբանությունում, գեղարվեստական գրականության մեջ մահացած մարդու կամ կենդանու հոգին է, որը կարող է լինել տեսանելի մյուս կենդանի օրգանիզմների համար։ Ուրվականների նկարագրությունները տարբերվում են՝ համարյա թափանցիկ, հազիվ տեսանելիից մինչև իրական, կենդանանման ձևեր։ Մահացած անձի հոգու հետ կամ հաստատելու փորձն անվանվում է նեկրոմանտիա, սպիրիտիզմ կամ սեանս (séance):

Մահացած մարդու հոգու հայտնվելու հանդեպ հավատը շատ տարածված է և թվագրվում է սկզբնական մշակույթներում անիմիզմի, նախնիների պաշտամունքի ժամանակներին։ Որոշակի կրոնական պրակտիկաներ՝ թաղման ծեսերը, էքզորցիզմը, ծիսական մոգության և սպիրիտուալիզմի որոշակի պրակտիկաներ հատուկ նախատեսված են մահացածի հոգու հանգստություն համար։ Ուրվականներին սովորաբար նկարագրում են որպես միայնակ էություններ, որոնք բնակվում են կոնկրետ վայրում, առարկաների կամ մարդկանց հետ. հայտնի են նաև ուրվական զորքերի, ուրվական, ուրվական նավեր և նույնիսկ կենդանիների ուրվականներ[1][2]։

Ստուգաբանություն

Հայերեն ուրվական (ուրուական) բառը ուրու բառի բաղադրությունն է։ Ուրու (ուրվական, տեսիլք) բառը ծագել է բնիկ հնդևրոպական *prop-, *prep- աչքի ընկնել, երևալ արմատից, որից ծագել է նաև երեւիլ բառը։

Տիպոլոգիա

Մարդաբանական ենթատեքստ

Գերբնական էակների՝ հոգիների, ուրվականների, աստվածությունների և դևերի մասին հասկացությունները ընդհանրական են բոլոր մշակույթների համար[3]։ Սկզբնական տեղական կրոններում, այս բոլոր հավատալիքները միավորվում էին անիմիզմում կամ նախնիների պաշտամունքում[4]։

Շատ մշակույթներում չար ոգիները տարբերվում են նախնիների պաշտամունքում ընգրկված բարի ոգիներից[5]։

Նախնիների պաշտամունքը սովորաբար ներառում է մահվան չար, վատ հոգիների՝ չարքերի դեմն առնելու ծեսեր։ Չար ոգիների կանխման ծեսերը կարող է ներառել՝ զոհաբերությունը, մեռածների ստիպողական արտաքսումը, որպեսզի նրանք չվերադառնան։ Մեռածների զոհաբերության ծեսերից է Չինաստանի Ոսկու փառատոնը, կամ Արևմուտքի Ուրվականների օրը։ Ոգիների արտաքսումը առկա է շատ երկրների հուղարկավորության ծեսերում։ Դամբարանաբլուրում հայտնաբերված դիակների մեծ մասը ծիսական կերպով կապված են, մեռածների կապումը պահպանվում է նաև այժմ Անատոլիայի գյուղական վայրերում[6]։

19-րդ դարի մարդաբան Ջեյմս Ֆրեզերը իր «Ոսկե ճյուղը» դասական գործում փաստում է, որ ոգիները, ուրվականները կենդանի մարմնում ապրող էակներ են[7]

Ուրվականները և հետմահու կյանքը

Չնայած մարդու հոգին հնագույն մշակույթներում խորհրդանշորեն պատկերվում է որպես թռչուն կամ այլ կենդանի, այն համարվել է մարմնի բոլոր հատկանիշների, նույնիսկ հագուստի ուղղակի կրկնօրինակը։ Սա պատկերվում է հնագույն մշակույթների տեքստերում, օրինակ՝ Եգիպտական մեռյալների գիրքը, որտեղ մեռյալները պատկերված են իրենց կենդանի կերպարանքներով։

Ծանոթագրություններ

  1. Hole, pp. 150–163
  2. Cohen, Daniel (1984). The encyclopedia of ghosts. Dodd, Mead. էջ 8. ISBN 978-0-396-08308-5.
  3. Donald Brown (1991) Human Universals. Philadelphia, Temple University Press (online summary).
  4. Some people believe the ghost or spirit never leaves Earth until there is no-one left to remember the one who died. Encyclopedia of Occultism and Parapsychology edited by J. Gordon Melton, Gale Group, ISBN 0-8103-5487-X
  5. Richard Cavendish (1994) The World of Ghosts and the Supernatural. Waymark Publications, Basingstoke: 5
  6. "In the immediate aftermath of a death, the deceased is removed from the bed he died in and placed on the prepared floor, called a ‘comfort bed.’ His jaw is bound up and his feet tied together (usually at the big toes)." Kultur.gov.tr (archive version)
  7. The Golden Bough, Project Gutenberg. Retrieved January 16, 2007.
Ընթերցե՛ք «ուրվական» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։