«Խորշակ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1793 բայտ ,  4 տարի առաջ
Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ: Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները:
 
== Խորշակի կանխում ==
Խորշակնեչի ազդեցությունը մեղմելու նպատակով կիրառվում են մի շարք միջոցառումներ և նոր տեխնոլոգիաներ՝ դաշտային մշակաբույսերի հարմարվողականությունը բարձրացնելու համար: Առավել կարևոր են երաշտադիմացկուն (չորադիմացկուն) մշակաբույսերի և սորտերի ներդնումը, հատկապես այն շրջաններում, որտեղ երկրագործությունը տարվում է անջրդի պայմաններում: Պետք է ընտրել այմպիսի սորտեր, որոնք իրենց ժառանգական հատկանիշներով ավելի դիմացկուն են հողի և օդի չորության նկատմամբ և երաշտի պայմաններում կարող են ապահովել նորմալ բերք [5]:
Անջրդի պայմաններում կարևոր նշանակություն ունեն ցանքաշրջանառության կիրառումը: Չորային շրջաններում հողերի անկանոն մշակումը պատճառ է դառնում հողի կառուցվածքի փոփոխման, հողատարման երևույթների ուժեղացման, հետևաբար և հողերի բերրիության անկման: Այդ պատճառով պետք է ներդրվեն հողի մշակության այնպիսի եղանակներ, որոնք կմեծացնեն հող ներթափանցող ջրի քանակը և հողաշերտում կուտակվող ջրի ծավալը: Կարևոր է նաև մշակաբույսերի ճիշտ պարարտացումը [8]:
 
 
387

edits

Նավարկման ցանկ