«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.


{{DEFAULTSORT:Սևան, Սևդա}}
{{DEFAULTSORT:Սևան, Սևդա}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Բուլղարահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ դիվանագետներ]]
[[Կատեգորիա:Հայ դիվանագետներ]]
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]

09:29, 31 հունվարի 2017-ի տարբերակ

Սևդա Սևան
Ֆրանսուհի Բահչեջյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1945(1945-11-06)
ԾննդավայրՆովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էմայիսի 16, 2009(2009-05-16) (63 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող, դիվանագետ և թարգմանչուհի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1978)
ԱշխատավայրՆարոդնա մլադեժ և ՀՀ ԱԳՆ
Պարգևներ
ԱմուսինՎարբան Ստամատով
Սևդա Սևան Վիքիդարանում

Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, նոյեմբերի 6, 1945(1945-11-06), Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 16, 2009(2009-05-16), Սոֆիա, Բուլղարիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։

Կենսագրություն

Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։

Ստեղծագործել է 1962 թվականից։ 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։

Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։

Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ Ալեն Լազարով։

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևդա Սևան» հոդվածին։