«Թրիփ հոփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31. Տող 31.
[[Պատկեր:Massive attack at stereoleto.jpg|200px|մինի|Բրիտանական Massive Attack խումբը ]]
[[Պատկեր:Massive attack at stereoleto.jpg|200px|մինի|Բրիտանական Massive Attack խումբը ]]


Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո ([[1991]]թ.), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում]]<ref name="Local Groove">http://www.npr.org/sections/therecord/2012/01/31/142607358/local-groove-does-good-the-story-of-trip-hops-rise-from-bristol</ref>։ Massive Attack խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրամնդեց նրանց ունեցաց հաջողությունը։ Հենց այդ տարի առաջին անգամ գործածվեց «թրիփ֊հոփ», որով հայտնի լրագրող Էնդի Պեմբերտոնը բնութագրեց [[DJ Shadow|DJ Shadow֊ի]] «In/Flux» սինգլը<ref>Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag</ref>։ Նույն 1994 թվականին էլ «Portishead» խումբը թողարկում է իր առաջն ալբոմը՝ «Dummy»։ «Portishead» խումբը առանձնանում էր մռայլ, ռետրո֊ջազային մեղեդիների վրա հիմնված երաժշտությամբ։ Հաջորդ տարի [[1995|1995 թվականին]] «Dummy» ալբոմը արժանանում է «Mercury Prize» մրցանակին։
Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո ([[1991|1991թվական]].), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում]]<ref name="Local Groove">http://www.npr.org/sections/therecord/2012/01/31/142607358/local-groove-does-good-the-story-of-trip-hops-rise-from-bristol</ref>։ Massive Attack խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրամնդեց նրանց ունեցաց հաջողությունը։ Հենց այդ տարի առաջին անգամ գործածվեց «թրիփ֊հոփ», որով հայտնի լրագրող Էնդի Պեմբերտոնը բնութագրեց [[DJ Shadow|DJ Shadow֊ի]] «In/Flux» սինգլը<ref>Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag</ref>։ Նույն 1994 թվականին էլ «Portishead» խումբը թողարկում է իր առաջն ալբոմը՝ «Dummy»։ «Portishead» խումբը առանձնանում էր մռայլ, ռետրո֊ջազային մեղեդիների վրա հիմնված երաժշտությամբ։ Հաջորդ տարի [[1995|1995 թվականին]] «Dummy» ալբոմը արժանանում է «Mercury Prize» մրցանակին։


== Զարգացման անկում և ազդեցություն ==
== Զարգացման անկում և ազդեցություն ==

09:18, 30 հունվարի 2017-ի տարբերակ

Թրիփ֊հոփ
Trip-hop
Ոճային հիմքերՀիփ հոփ, Էյսիդ ջազ, Թրանս, Ջազ, Սոուլ, Հաուս, Ալտերնատիվ ռոք, Դաբ,
Մշակութային հիմքեր1990֊ական թվականներ, Բրիստոլ, Մեծ Բրիտանիա
Ծագման ժամանակ1992
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Մեծ Բրիտանիա

Թրիփ֊հոփ (անգլ.՝ trip-hop), էլեկտրոնային երաժշտության ժանր։ Ծագել է 1990-ական թվականների սկզբում Մեծ Բրիտանիայում, հասել է իր հայնտության գագաթնակետին 1990֊ական թվականների վերջերում։

Թրիփ֊հոփը իր մեջ ներառում է տարբեր երաժշտական ոճերի տարրեր, հիփ հոփի, ջազի, ռոքի, դաբի, սոուլի համադրություն[1]։ Թրիփ֊հոփին բնորոշ է դանդաղ ռիթմը, պարզ լսվող բասը և նաև հին մեղեդիներից որոշ կտորների օգտագործումը (հիմնականում ջազից, սոուլից): Բացի այդ թրիփ֊հոփին բնորոշ է մռայլ դեպրեսիոն տրամադրության առկայությունը և վոկալային մասի որոշակի անջատականությունը։

Կատարողներից առաջին հերթին պետք է նշել «Massive Attack» և «Portishead» խմբերը, ինչպես նաև «Mov'ax» լեյբլը։

Ժամանակակից կատարողները հաճախակի են օգտագործում թրիփ֊հոփի տարրերը այլ ժանրերի հետ խառնելով։

Ծագում

Առաջին անգամ «թրիփ֊հոփ» տերմինը օգտագործվել է 1994 թվականի հունիսին լրագրող Էնդի Պեմբերտոնի կողմից բրիտանական երաժշտությանը նվիրված «Mixmag» ամսագրում[2]։ Որպես երաժշտական ժանր ծագել է Բրիստոլի շրջակայքում 1990֊ական թվականների սկսզբում։ Զարգացման ընթացքում թրիփ֊հոփը շեղվեց իր սկսբնական ուղղվածությունից և շարժվեց դեպի էյսիդ ջազ։

Բրիտանական Massive Attack խումբը

Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո (1991թվական.), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում]][3]։ Massive Attack խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրամնդեց նրանց ունեցաց հաջողությունը։ Հենց այդ տարի առաջին անգամ գործածվեց «թրիփ֊հոփ», որով հայտնի լրագրող Էնդի Պեմբերտոնը բնութագրեց DJ Shadow֊ի «In/Flux» սինգլը[4]։ Նույն 1994 թվականին էլ «Portishead» խումբը թողարկում է իր առաջն ալբոմը՝ «Dummy»։ «Portishead» խումբը առանձնանում էր մռայլ, ռետրո֊ջազային մեղեդիների վրա հիմնված երաժշտությամբ։ Հաջորդ տարի 1995 թվականին «Dummy» ալբոմը արժանանում է «Mercury Prize» մրցանակին։

Զարգացման անկում և ազդեցություն

Բլորկ, 2007 թվական

Չնայած նրան, որ տվյալ ոճի ներկայացուցիչները շարունակում էին թողարկել հաջողված և քննադատների կողմից համակրանքի արժանացած ալբոմներ (օրինակ՝ «Massive Attack» խմբի «Mezzanine» ալբոմը 1998 թվականին), 1994-1995 թվականների վերելքից հետո երաժշատական այս ոճի զարգացումը սկսեց անկում ապրել։

Հայտնի դառնալուց հետո թրիփ֊հոփը սկսում է օգտագործվել փոփ երաժշտության մեջ։ Թրիփ֊հոփի տարրերով երգեր և ալբոմներ սկսում են թողարկել Մադոննան[5], Ժանետ Ջեքսոնը[6], Քայլի Մինոուգը[7], և նաև էքսպերեմենտալ փոփ֊երգչուհի Բյորկը[8]։ Միևնույն ժամանակ թրիփ֊հոփը լուրջ ազդեցություն է ունենում էլեկտրոնային երաժշտության հաջորդ սերունդների վրա։ 2002 թվականին բրիտանական հայտնի «The Independent» օրաթերթը օգտագործեց «պոստ֊թրիփ֊հոփ» տերմինը «Second Person» խմբի ստեղծագործությունները նկարագրելու համար։

Թրիփ֊հոփին բնորոշ ալբոմներ

  • 1991 — Blue Lines (Massive Attack)
  • 1994 — Dummy (Portishead)
  • 1995 — Maxinquaye (Tricky)
  • 1996 — Endtroducing... (DJ Shadow)
  • 1996 — Londinium (Archive)
  • 1997 — Portishead (Portishead)
  • 1998 — Mezzanine (Massive Attack)



Ծանոթագրություններ

  1. http://7rap.ru/index/trip_khop/0-31
  2. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag.
  3. http://www.npr.org/sections/therecord/2012/01/31/142607358/local-groove-does-good-the-story-of-trip-hops-rise-from-bristol
  4. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag
  5. www.allmusic.com/album/ray-of-light-r333319
  6. https://www.worldcat.org/title/washington-times-washington-dc-1982/oclc/608153054
  7. www.sputnikmusic.com/review/31438/Kylie-Minogue-Impossible-Princess/
  8. http://www.allmusic.com/album/homogenic-mw0000026812