«Շինշիլաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից '''Շինշիլաները''' կրծողների ընտանիքին են պատկանում: Բնակվում են...»:
(Տարբերություն չկա)

07:39, 27 հունվարի 2017-ի տարբերակ

Շինշիլաները կրծողների ընտանիքին են պատկանում: Բնակվում են անապատային բարձրավանդակներում՝ Չիլի, Պերու, Բոլիվիայի և Արգենտինայում: Շինշիլաները համարվում են ինտենսիվ որսի կենտրոն, իրենց թանկ մորթու շնորհիվ, որը հանգեցրեց կենդանատեսակի նվազմանը և մուտք գործեցին բնապահպանական միջազգային միության մեջ: Երկարապոչ շինշիլաները կան տարբեր երկրների ֆերմաներում:

Տեակներ

Առանձնացվում են այս տեսակները՝ փոքր երկարապոչ կամ առափնյա, կարճապոչ կամ մեծ շինշիլա:

Բնական բնակավայրները

Շինշիլաների ծննդավայրը Հարավային Ամերիկան է, կարճապոչ շինշիլաները ապրում են հարավային Բոլիվիյայում, Արգենտինայի հյուսիս-արեւմուտք մասում և հյուսիսային Չիլիում:

Երկարապոչ շինշիլան հիմա հանդիպու է միյայն սահմանափակված տարածքում՝ Անդերի հյուսիսային Չիլիում: Շինշիլաները բնակվում են քարքարոտ,չոր վայրերում,ծովի մակարդակից 400-ից-5000 մետր բարձրության վրա՝ նախընտրելով հյուսիսային լանջերը:

Որպես ապաստարան,կացարան օգտագործում են ծերպերը և քարերի տակի խոռոչները,երբ այս ամենը չեն գտնում,նրանք փոսեր են փորում: Շինշիլաները կատարելապես հարմարված են լեռնային կյանքին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք կարող են ապրել մինչև 20 տարի: Որպես սնունդ նրանց ծառայում է մի շարք խոտաբույսեր,հատկապես հացահատիկային,ինչպես նաև մամուռներ,քարաքոսներ,կակտուսներ,թփեր,ծառերի արմատներ: Կենդանական կերերից՝միջատներ:

Շինշիլաները ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում: Ունեն մեծ սև աչքեր, երկար բեղեր: Մեծ օվալաձև ականջներ պատահական չեն դրանք արտահայտում են հարմարվողականությունը՝ գիշերային կյանքին: