«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: է: → է։, բ: → բ։ (5), ը: → ը։ (24), թ: → թ։, ի: → ի։ (3), լ: → լ։ (2), ծ: → ծ։, կ: → կ։ (2), մ: → մ։ (12), ն: → ն։ (22), ո oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
{{Հայոց պատմություն}}
'''Սյունիքի ազատագրական պայքար''', 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Արևելյան Հայաստան]], երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքարին]] (1724-1731)<ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 683-686|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
 
Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին [[Բագրատունիներ]]ից, [[Սյունիներ]]ից ու [[Առանշահիկներ]]ից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ [[Հասան-Ջալալյաններ]]ի, [[Դոփյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Զաքարյաններ]]ի և [[Կյուրիկյաններ]]ի շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ({{lang-ar|ملك՝}} թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր [[Էջմիածին|Էջմիածն]]ում<ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 599-601|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
1722 թվականի Իրանի գահակալական կռիվներից հետո [[Օսմանյան կայսրություն|օսմանյան սուլթան]] [[Ահմեդ III]]-ը (1703-1730) հրամայում է զորք հավաքել՝ [[Անդրկովկաս]]ի ու [[Ատրպատական]]ի վրա հարձակվելու նպատակով։ Զորահրամանատար Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպված բանակը 1723 թվականին գրավում է վրաց մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը, ապա՝ որոշ ժամանակ անց՝ [[Գանձակ]]ը: [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի կայսր]] [[Պետրոս I]]-ը, ով սկսել էր [[Կասպիական արշավանք]]ը (1722-1723), 1724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի՝ միայն [[Կասպից ծով]]ին հարող տարածքները. [[Շամախի]]ից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից։
 
1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են [[Երևան]]ը: [[Երևանի ինքնապաշտպանություն (1724)|Երևանի ինքնապաշտպանությունից]] հետո, կորցնելով 20 000 զինվոր՝ թուրքերը գրավում են 10 000-անոց քաղաքը։ [[Երևանի կուսակալություն|Երևանի վերջին կուսակալը]] հանձնում է [[Երևանի բերդ|բերդի]] բանալիները թուրքերին և տեղափոխվում Իրան<ref group="Ն">1735-36 թվականներին, երբ պարսիկները վերագրավում են [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Արևելյան Հայաստանը]], [[Երևանի կուսակալություն]]ը այլևս չի վերականգնվում. նրա տարածքում 1747 թվականին գոյանում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] խանությունները:</ref>: Կուսակալության մյուս տարածքները գրավելուց հետո թուրքերը շարժվում են արևելք։ Թուրքական բանակները [[Երևան]]ի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և [[Ատրպատական]]:
 
[[1726]] թվականին նրանք թուրքերը [[Նախիջևան]]ի կողմից՝ [[Արաքս]] գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է [[Հալիձորի բերդ]]ում: Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։
82 200

edits

Նավարկման ցանկ