«Չեխիայի սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Sbírka zákonů 1993 částka 001 strana 01.png|alt=|մինի|Չեխիայի հանրապետության տպագիր
[[Պատկեր:Sbírka zákonů 1993 částka 001 strana 01.png|alt=|մինի|Չեխիայի հանրապետության տպագիր
սահմանադրության առաջին էջը
սահմանադրության առաջին էջը <br />


'''Ստեղծված`''' 1992 թվականի հոկտեմբերի 19-ին,


'''Վավերացված`''' 1993 թվականի հունվարի 1-ին,
'''Ստեղծված`''' 1992 թվականի հոկտեմբերի 19-ին,<br />


'''Ստորագրող կողմեր'''՝ 198 պատվիրակներից 178-ը,


'''Վավերացված`''' 1993 թվականի հունվարի 1-ին, <br />
'''Նպատակը՝''' փոխարինել 1960 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությունը:


'''Ստորագրող կողմեր'''՝ 198 պատվիրակներից 178-ը,<br />


'''Նպատակը՝''' փոխարինել 1960 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությանը:


]]
]]
'''Չեխիայի սահմանադրություն''' ({{lang-cz|Ústava České republiky}}), ընդունվել է [[Չեխիայի Ազգային խորհրդի]] կողմից՝ [[1992 թվական]]ի [[դեկտեմբերի 16]]-ին և օրինական ուժի մեջ մտել հաջորդ տարվա [[հունվարի 1]]-ից՝ փոխարինելով [[1960 թվական]]ի Չեխոսլովակիայի սահմանադրությանն ու թիվ 143/1968 սահմանադրական ակտին: Այնուհետև [[Չեխոսլովակիա]]ն խաղաղ բաժանվեց [[Չեխիա]]յի ու [[Սլովակիա]]յի:
'''Չեխիայի սահմանադրություն''' ({{lang-cz|Ústava České republiky}}), ընդունվել է [[Չեխիայի Ազգային խորհրդի]] կողմից՝ [[1992 թվական]]ի [[դեկտեմբերի 16]]-ին և օրինական ուժի մեջ մտել հաջորդ տարվա [[հունվարի 1]]-ից՝ փոխարինելով [[1960 թվական]]ի Չեխոսլովակիայի սահմանադրությանն ու թիվ 143/1968 սահմանադրական ակտին: Այնուհետև [[Չեխոսլովակիա]]ն խաղաղ բաժանվեց [[Չեխիա]]յի ու [[Սլովակիա]]յի:
Սահմանադրությունը Հիմնարար իրավունքների ու հիմնական ազատությունների խարտիայի հետ մեկտեղ համարվում է կարևոր սահմանադրական ակտ: Բաղկացած է նախաբանից և 8 գլխից:
Սահմանադրությունը Հիմնարար իրավունքների ու հիմնական ազատությունների խարտիայի հետ մեկտեղ համարվում է կարևոր սահմանադրական ակտ: Բաղկացած է նախաբանից և 8 գլխից:


==Չեխոսլովակիայի դաշնայնացում==
==Չեխոսլովակիայի դաշնայնացում==

20:44, 23 հունվարի 2017-ի տարբերակ

Չեխիայի հանրապետության տպագիր սահմանադրության առաջին էջը
Ստեղծված` 1992 թվականի հոկտեմբերի 19-ին,
Վավերացված` 1993 թվականի հունվարի 1-ին,
Ստորագրող կողմեր՝ 198 պատվիրակներից 178-ը,
Նպատակը՝ փոխարինել 1960 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությանը:

Չեխիայի սահմանադրություն (չեխ.՝ Ústava České republiky), ընդունվել է Չեխիայի Ազգային խորհրդի կողմից՝ 1992 թվականի դեկտեմբերի 16-ին և օրինական ուժի մեջ մտել հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ փոխարինելով 1960 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությանն ու թիվ 143/1968 սահմանադրական ակտին: Այնուհետև Չեխոսլովակիան խաղաղ բաժանվեց Չեխիայի ու Սլովակիայի: Սահմանադրությունը Հիմնարար իրավունքների ու հիմնական ազատությունների խարտիայի հետ մեկտեղ համարվում է կարևոր սահմանադրական ակտ: Բաղկացած է նախաբանից և 8 գլխից:

Չեխոսլովակիայի դաշնայնացում

Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության Ազգային ժողովի 28-րդ գումարման ընթացքում՝ 1968 թվականի հոկտեմբերի 27-ին, Չեխիայի ու Սլովակիայի Ազգային խորհուրդների ու Չեխոսլովական կաբինետի հետ համատեղ ներկայացվեց Չեխոսլովակիայի դաշնության Սահմանադրական ակտը: 1969 թվականի հունվարի 1-ից օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն ստեղծեց Չեխիայի ու Սլովակիայի սոցիալիստական հանրապետությունները, որոնք դաշնության կազմում հավասարազոր էին: Դաշնային սահմանադրության նոր անհրաժեշտությունն առաջին անգամ ներկայացվեց 1986 թվականի գարնանը՝ Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության 17-րդ համագումարի ընթացքում:

Դաշնության լուծարմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ

1992 թվականի հունիսի 5-ին և 6-ին կայացան Չեխիայի ու Սլովակիայի դաշնային հանրապետության (խորհրդարանի), Չեխիայի Ազգային խորհրդի ու Սլովակիայի Ազգային խորհրդի ընտրությունները: Չեխիայում հաղթանակ տարավ Քաղաքացիա-ժողովրդավարական կուսակցությունը, իսկ Սլովակիայում՝ Ժողովրդական Սլովակիա շարժում կուսակցությունը: 1992 թվականի հոկտեմբերի 19-ից 24-ը Կարլովի Վարիում մեկնարկեցին աշխատանքները սահմանադրության վերջնական նախագծի ուղղությամբ:[1] Սահմանադրության առաջին գլխում ներկայացված են հիմնարար դրույթներ կառավարության, դատական ու քաղաքական համակարգերի, բնապահպանության, տարածքային ինքնակառավարման, սահմանադրական փոփոխությունների, միջազգային պայմանագրերի, տարածքային ամբողջականության, Չեխիայի քաղաքացիության ձեռբերման, մայրաքաղաքի ու պետության խորհրդանիշների մասին: Երկրորդ գլխում ներկայացված է օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, իր պալատներով ու անդամներով: Խորհրդարանը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից: Առաջինն ունի 200 անդամ, ովքեր ընտրվում են 4-ամյա ժամկետով՝ համամասնական ընտրակարգով: Երկրորդն ունի 81 անդամ, ովքեր ընտրվում են 6-ամյա ժամկետով՝ մեծամասնական ընտրակարգով: Երրորդ գլխում ներկայացված է գործադիր իշխանությունը, որն իրականացնում են հանրապետության նախագահն ու կառավարությունը: Չորրորդ գլուխը կարգավորում է դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական նորմերը: Ըստ այդմ՝ Չեխիայի տարածքում գործում է հետևյալ դատական համակարգը՝ Չեխիայի հանրապետության բարձրագույն դատարան, Բարձրագույն ադմինիստրատիվ դատարան, բարձր դատարաններ, տարածաշրջանային ու շրջանային դատարաններ: Հինգերորդ գլխով հիմնադրվեց Բարձրագույն կառավարման գրասենյակը: Վեցերորդ գլխով հիմնադրվեց Չեխիայի Ազգային բանկն իր իրավասություններով: Յոթերորդ գլուխը վերաբերում է տեղական կառավարման հիմունքներին: Ութերորդ գլուխը վերաբերում է հանրապետության ձևավորման առաջին ժամանակահատվածում ծառացած տարատեսակ խնդիրների իրավական կարգավորմանը:[2]

Ծանոթագրություններ