«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ՝ ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ)։ Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը [[1829 թվական]]ին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
 
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ [[1827 թվական]]ին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն՝ հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան)։ Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով՝ հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», {{lang-ru|Гулянье в Альбано}}, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա)։ Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանականհոգեբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին՝ որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[կլասիցիզմ]]ի, [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[բարոկկո]]յի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ՝ նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։

Նավարկման ցանկ