Changes

Jump to navigation Jump to search
Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]։ Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]։ Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»։ Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը։ Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ։
 
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը։ Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»։ Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ։ Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբարհամապատասխանաբար «առդիր (կցված) յոտա»։ Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում։ Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում։
 
==== Շեշտ ====

Նավարկման ցանկ