«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ oգտվելով ԱՎԲ
- 4 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 19. Տող 19.


{{DEFAULTSORT:Ծառուկյան, Անդրանիկ}}
{{DEFAULTSORT:Ծառուկյան, Անդրանիկ}}
[[Կատեգորիա:Արևմտահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Սիրիահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Սիրիահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայերը Լիբանանում]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]

13:26, 21 հունվարի 2017-ի տարբերակ

Անդրանիկ Ծառուկյան
արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1913(1913-10-04)
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էմայիսի 23, 1989(1989-05-23)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[2]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934)[1]
ԿուսակցությունՀՅԴ[1]
ԱշխատավայրԱզգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1]
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան, (1913, հոկտեմբերի 4, Կյուրին - 1989, մայիսի 23, Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն

1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.։

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Ծառուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։