«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Արամ Ինճիկյան''' ({{ԱԾ}}), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1980]], ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1937]] թվականից։
| անուն =
| բնագիր անուն =
| պատկեր =
| պատկերի չափեր = 200px
| նկարագրություն =
| գրական անուն =
| ծննդյան անուն =
| ծնվել է = {{Ծննդյան ամսաթիվ|1910|12|29}}
| ծննդյան վայր = [[Ախալցխա]]
| վախճանվել է = {{Մահվան ամսաթիվ և տարիք|1975|3|22|1910|12|29}}
| վախճանի վայր = [[Երևան]]
| մասնագիտություն =
| լեզու =
| ազգություն = հայ
| քաղաքացիություն =
| կրթություն =
| ալմա մատեր =
| ստեղծագործական շրջան =
| ոճեր =
| թեմաներ =
| գրական շարժումներ =
| ուշագրավ աշխատանք(ներ) =
| ամուսին(ներ) =
| համատեղ ապրող(ներ) =
| զավակներ =
| ազգական(ներ) =
| ներշնչվել է =
| ներշնչել է =
| նշանակալի պարգև(ներ) =
| ստորագրություն =
| վիքիպահեստ =
| վիքիպահեստում =
| վիքիքաղվածք =
| վիքիդարան =
| կայք =
}}
'''Արամ Ինճիկյան''' ([[1910]], [[դեկտեմբերի 29]] - [[1975]], [[մարտի 22]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1980]], ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1937]] թվականից։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 65. Տող 29.


{{DEFAULTSORT:Ինճիկյան, Արամ}}
{{DEFAULTSORT:Ինճիկյան, Արամ}}
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:1910 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1975 մահեր]]


[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ]]

08:52, 21 հունվարի 2017-ի տարբերակ

Արամ Ինճիկյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1910(1910-12-29)[1][2]
ԾննդավայրԱխալցխա[1][2]
Վախճանվել էմարտի 22, 1975(1975-03-22)[1][2] (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1932) և Երևանի պետական համալսարան (1937)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱրմՖԱՆ[1], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Պարգևներ
Արամ Ինճիկյան Վիքիդարանում

Արամ Ինճիկյան (դեկտեմբերի 29, 1910(1910-12-29)[1][2], Ախալցխա[1][2] - մարտի 22, 1975(1975-03-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1929 - 1932 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1932 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933 թվականին։ 1933-1934 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում։ 1934-1937 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-1938 թվականներին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-1940 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել 1939-1940 թվականների սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին։

1941-1942 թվականներին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975 թվականներին տեքստաբանության բաժնի վարիչ։ 1970 թվականին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը։

Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին՝ կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ։ Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը։ 1975 թվականին արժանացել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին։ Մահացել է 1975 թվականի մարտի 22-ին։[3]

Մատենագրություն

  • Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
  • Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Երևան, 1967, 341 էջ։
  • Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։

Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 162-163.