«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: lt:Microsoft Office
չ r2.5.2) (Ռոբոտը ավելացնում է․: si:මයික්‍රොසොෆ්ට් ඔෆිස්
Տող 78. Տող 78.
[[ro:Microsoft Office]]
[[ro:Microsoft Office]]
[[ru:Microsoft Office]]
[[ru:Microsoft Office]]
[[si:මයික්‍රොසොෆ්ට් ඔෆිස්]]
[[simple:Microsoft Office]]
[[simple:Microsoft Office]]
[[sk:Microsoft Office]]
[[sk:Microsoft Office]]

13:24, 4 Հունիսի 2011-ի տարբերակ

Պատկեր:Microsoft Office 2010 Logo.svg

Microsoft Office՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Microsoft կորպորացիաի կողմից: Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Microsoft Windows և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ: Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն:

Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին:

Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր

Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղդրամասերով: Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝

  • Microsoft Office Word-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր: Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծվաց միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն: Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են ZIP տեսակի արխիվներ, որոնցումպահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան: Չնայած դրան՝ Microsoft Word 97—2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակներիհամար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունկում են մնալ ամենատարածվածը: Word-ը զբաղէցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր: Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար):
  • Microsoft Office Excel-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ: Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ: Ծրագրիավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր: Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար):
  • Microsoft Office Outlook (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց: Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք : Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն: Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!: Անձնականտվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution: Հասանելի է Windows համակարգի համար: Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքնէ, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար:
  • Microsoft Office PowerPoint-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Հիմնական մրցակիցներնեն՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote:
  • Microsoft Office Access-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար:
  • Microsoft Office InfoPath-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը:
  • Microsoft Office Communicator-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորթաքցում մարդկանցմինջև: Microsoft Office Communicator 2007 թույլ է տալիս կազմակերպել հաղորթաքցումը ինչպես պարզ արագ հաղորթագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցությանմիջոցով: Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրիհետ համատեղ:
  • Microsoft Office Publisher-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս:
  • Microsoft Office Visio-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս:
  • Microsoft Office Project՝ նախագծրի ղեկավարման միջոց:
  • Microsoft Query-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից:
  • Microsoft Office OneNote հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարելդրանք:
  • Microsoft Office Groove 2007 հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը:
  • Microsoft Office SharePoint Designer ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար:
  • Microsoft Office Picture Manager ապահովում է պատկերների հետ աշխատանք:
  • Microsoft Office Document Image Writer-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է:
  • Microsoft Office Diagnostics-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները:

Տարբերակները և դրանց սպասարկումը

  1. Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97):
  2. Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004: Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31 2001:
  3. Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30 2004: Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14 2009:
  4. Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11 2006: Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինջև հուլիսի 12 2011:
  5. Office 2003՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հունվար 13 2009: Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինջև հունվարի 14 2014:
  6. MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկասաց ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից: Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո:
  7. Microsoft Office 2010՝ այս տարբերակըգտնվում է մշակման փուլում: Հասանելի է բետա-տարբերակը:

Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով:

Արտաքին Հղումներ