«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ ուղղագրական
Տող 6. Տող 6.
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլոք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեցարիա) և ուրիշներ: [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, [[համակարգված գիտելիքներ]]ի անհրաժեշտության ժխտումը:
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլոք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեցարիա) և ուրիշներ: [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, [[համակարգված գիտելիքներ]]ի անհրաժեշտության ժխտումը:
Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է [[կրթության բովանդակություն]]ը նրա տաբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, [[անկետային մեթոդ]]: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[ նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն|գիտություններ]]ի նորագույն տվյալներին:
Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է [[կրթության բովանդակություն]]ը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, [[անկետային մեթոդ]]: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[ նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն|գիտություններ]]ի նորագույն տվյալներին:


Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

09:23, 16 հունվարի 2017-ի տարբերակ

Դիդակտիկա (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող), մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական առարկայով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «Դիդակտիկա» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս VXII դարում: Վ. Ռատկեն (1571-1635թվականներին) և Յան Ամոս Կոմենսկին (1952-1670)՝ հենվելով դեռևս Հին Հունաստանում կիրառվող ՙ«դիդասկոս», «դիդասկալ»( ուսուցիչ, ուսուցանել) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «ուսուցանելու արվեստ»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ Կոմենսկին զարգացրել է ընդհանուր կրթության գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր մեթոդներ, հիմնավորել գիտակցականության, զննականության, մատչելիության, հաջորդականության և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ վերացականի, ծանոթից՝ անծանոթին և այլն: Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (16361), «Զննական աշխարհ նկարներով» (1658) դասագրքերում: Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է բնահարմարության սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում սենսուալիստական են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: Կոմենսկու հայացքները XVIII-XX դարերին զարգացրին Ի. Պեստալոցցին, Ա. Դիստերվեգը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»: Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակության զարգացումը: «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկբին մանկավարժներ Օ. Վլիմանը, Պ.Ֆ. Կապտերնը և այլոք դիդակտիկան դիտում էին որպես կրթության տեսություն, իսկ Մ.Ի. Դեմկովը , Ֆ. Պաուլսենը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ Կ. Ուշինսկին (1821-1870 թվականներ) հիմնավորեց ուսուցման և կրթության տեսությունը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր մատերիալիստական փիլիսոփայական գաղափարների, դաստիարակության ժողովրդայնության սկզբունքի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց միասնությունը: Ժողովրդական տարրական դպրոցի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող սկզբունքի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին Ն. Բունակովը, Ն. Կորֆը, Վ. Վոդովոզովը, Դ. Սեմյոնովը, Լ. Մոձալևսկին և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ Վ. Բելինսկին, Ա. Գերցենը, Ն. Դոբրոլյուբովը, Ն. Չերնիշևսկին: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ Մ. Լոմոնոսովը, Ն. Լոբաչևսկին, Ա. Ստոլետովը, Կ. Տիմիրյազևը, Դ. Մենդելեևը, Ն. Ժուկովսկին և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի մեթոդիկայի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն Խ. Աբովյանը, Ն. Զարյանը, Ղ. Աղայանը, Ս. Մանդինյանը, Հ. Հինդլյանը, Ի. Հարությունյւանը և ուրիշներ: Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի մեթոդաբանությունը հիմնվում է մարքս-լենինյան աշխարհայացքի վրա: Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, Ա. Մակարենկոն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին սովետական դիդակտիկայի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլոք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեցարիա) և ուրիշներ: Բուրժուական մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, համակարգված ուսուցման ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է էկլեկտիզմը, ուտիլիտարիզմը, համակարգված գիտելիքների անհրաժեշտության ժխտումը: Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է կրթության բովանդակությունը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ գիտական դիտողականություն, զրույց, մանկավարժական էքսպերիմենտ, դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, անկետային մեթոդ: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն մոդելավորման մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և գենետիկական վերլուծության բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է սոցիոլոգիայի, կիբեռնետիկայի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական հոգեբանության, բարձրագույն նյարդային համակարգի գործունեության, տարիքային ֆիզիոլոգիայի և այլ գիտությունների նորագույն տվյալներին:

Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման ձևերն ու եղանակները։ Շատ մանկավարժներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

Աղբյուրներ

Ա.Մովսիսյան,« ՙՙՈւրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության» Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977թվական